Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արագ հանգստանալ և քնել. կօգնի երկու մատով հնարքը

15.04.2021

Տևում է մեկ րոպե, բայց արդյունքը ձգվում է ողջ գիշեր։

Մարմնին քնել ստիպելը ծանոթ մանիպուլյացիա է, հատկապես, եթե առավոտյան ձեզ անհրաժեշտ է թարմ տեսք ունենալ: Բայց ինչո՞ւ շատերի համար գիշերը քնելն այդքան դժվար է: Քնի հետ կապված խնդիրները կարող են արմատավորված լինել սովորությունների, ամենօրյա աշխատակարգի և կենսակերպի ընտրության մեջ:Ոմանք դժվարանում են բավարար քնել՝ կյանքի պայմանների կամ պատասխանատու աշխատանքի հետ կապված անընդհատ սթրեսի պատճառով:

Այսօր ձեզ կներկայացնենք շատ պարզ եղանակներ, թե ինչպես արագ քնել և չտառապել՝ նայելով առաստաղին կամ հեռախոսի էկրանին:

Խորհուրդ

Մարմնի ուժեղ լարվածությունը խթանում է նյարդային համակարգը: Հետեւաբար, անքնությունը երաշխավորված է այն մարդկանց համար, ովքեր երեկոյան ութից հետո զբաղվում են տնային գործերով, ակտիվ սպորտով: Նույնիսկ, եթե տունը մաքրման կարիք ունի, արժե այն հետաձգել ավելի վաղ ժամանակվա, հատկապես, եթե աշխատանքից տուն եք գալիս և շատ հոգնած եք:

Տարբերակ 1

Ընտրեք ձեր նախընտրած կինոնկարը, որը լավ եք հիշում և սկսեք այն պատկերացնել ծայրից ծայր: Ձեր մտքում հաջորդաբար վերաարտադրեք բոլոր տեսարանները՝ կարծես ժապավենը հետ եք պտտել: Որքան ավելի շատ մանրամասներ հիշեք, այնքան արագ կքնեք:

Այս տեխնիկան կարելի է անել նաև կարդացած գրքի հետ, կամ կարող եք հիշել, թե ինչպես է անցել ձեր օրը, բայց՝ հակառակ հաջորդականությամբ:

600x400

Տարբերակ 2

Զարմանալի է, բայց հաջորդաբար յուրաքանչյուր քթանցքի միջոցով ներշնչումն ու արտաշնչումն օգնում է հանգստանալ և քնել:

Հարկավոր են մեր երկու մատները՝ բութ մատով պետք է փակել աջ քթանցքը, իսկ մատանու մատով՝ ձախը:

Ներշնչեք ձախ քթանցքով և պահեք շնչառությունը, իսկ արտաշնչեք աջով: Կատարեք երեք ներշնչում և արտաշնչում յուրաքանչյուր կողմով, և ավելի լավ կլինի, եթե դա անեք դա փակ աչքերով:

Այս տարբերակը տևում է ընդամենը մեկ րոպե, բայց այն կիրառելուց հետո արագ թուլանում եք և ավելի հեշտությամբ քնում:

600x400

Ուշադրություն՝ քրոնիկ անքնության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ որակավորված օգնության համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1659 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ստացեք այն ժպիտը, որը կապահովի հոգեբանական ճիշտ ազդեցություն

26.11.2021
Ամեն կին ունի այս հավաստի զենքը, որը կարող է դժվար պահին անակնկալ ազդեցություն ունենալ զրուցակցի վրա: Ժպիտն է: Պարզվում է՝ այն եւս պետք է պարբերաբար «մարզել», եւ ուրիշների անթերի, առինքնող ժպիտը միշտ չէ, որ «էքսպրոմտ» է...

Կենդանակերպի ամենավախկոտ նշանները

24.11.2021
Վախկոտությունը կարելի է մեկնաբանել որպես պաշտպանիչ պատասխան չնախատեսված իրավիճակների կամ սովորական վարքագիծն ինչ-որ կերպ փոխելու անհրաժեշտության նկատմամբ:

Կենդանակերպի 5 ամենահաջողակ նշանները

11.11.2021
Նրանք ավելի շատ կենտրոնացած են ինքնազարգացման վրա, քան մյուսները, խնամքով ընտրում են մտերիմ մարդկանց շրջանակ, ովքեր կիսում են իրենց արժեքներն ու հավակնությունները, ուստի նշանի ներկայացուցիչների թիկունքը միշտ հուսալիորեն պաշտպանված է:

Կենդանակերպի 6 նշան, որոնք 2022-ին հաջողակ կլինեն սիրո մեջ

14.10.2021
2022-ին մեզնից յուրաքանչյուրին սպասվում են միլիոնավոր հնարավորություններ, որոնց մասին կարող ենք իմանալ՝ ծանոթանալով ձեր աստղագուշակին։ Բայց եթե խոսենք սիրո մասին, ապա առանձնանում են կենդանակերպի մի քանի նշան, որոնց կյանքում ռոմանտիկան ավելի շատ կլինի, քան մյուսների։

Հաղորդակցության 3 սխալ, որոնցով մարդկանց վանում եք ձեզնից

06.10.2021
Պարտադիր չէ հայհոյանքներ հնչեցնել, որպեսզի մարդը դադարի ձեզ հետ շփվելու ցանկությունից՝ ջնջելով իր կյանքից:

Կենդանակերպի նշաններ, որոնք չեն կարողանում առաջին քայլն անել

28.09.2021
Նրանք շատ հազվադեպ են կատարում առաջին քայլը, իսկ եթե անում են, ապա միայն երկար մտածելուց հետո

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-12-2021 11:29
Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Բնիկ մարդկանց մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում: Իսկ Մարիամ Ավետիսյանը ճանաչվել է լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր:
03-12-2021 09:13
Իսպանիայի երեք խոշորագույն ընկերությունները նախկին թագավոր Խուան Կառլոսի ենթադրյալ սիրուհուն` «Միսս աշխարհ» մրցույթի մասնակից Բարբարա Ռեյին, վճարել են 4,6 միլիոն ֆունտ ստերլինգ՝ նրանց սիրավեպի մասին ապացույցները գաղտնի պահելու համար, ասվում է ոստիկանության նախկին կոմիսարի՝ արտահոսած հուշագրերում:
03-12-2021 08:46
Դմիտրի Լեւիցկու (1735-1822)' ռուս կայսրուհի Եկատերինա 2-րդի (1729-1796) դիմանկարը, ինչպես նաեւ նրան գրված նամակը ջրծաղիկի դեմ պատվաստման առավելությունների մասին, MacDougall's աճուրդի տանը վաճառվել է 951 հազար ֆունտ ստերլինգ (1.26 մլն դոլար):
03-12-2021 08:42
Բրիտանացի գիտնականները նախազգուշացրել են կենդանի եղեւնիների վտանգի մասին։ Ըստ մասնագետների՝ յուրաքանչյուր ծառ ալերգեններ եւ 53 տեսակի բորբոս է պարունակում, որոնք մարդկանց մոտ գլխացավեր են առաջացնում։ Ալերգիայով տառապողները շատ զգայուն են բույսերի եւ խոտաբույսերի հոտերի նկատմամբ: Արդյունքում հազ, հարբուխ է առաջանում, հնարավոր են ականջի ցավեր։
03-12-2021 05:20
Ամերիկացի հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը դեկտեմբերի 2-ին դարձավ 40 տարեկան։ Այս առիթով աստղը որոշել է հանգստի մեկնել ԱՄՆ-ից դուրս։ Բրիթնին 13 տարվա մեջ առաջին անգամ կլքի Միացյալ Նահանգները։ Ինչպես նաև առաջին անգամ կկարողանա նշել ծննդյան օրն այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Ի վերջո, ավելի վաղ իր հոր՝ Ջեյմի Սփիրսի խնամակալության ներքո, նա զրկված էր նման հնարավորությունից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2021 թ

02.12.2021
Դեկտեմբերին ստիպված կլինեք հաղթահարել հին պարտքերը՝ բարոյական և ֆինանսական։ Ավելի լավ է հասցնել դա անել մինչև նոր տարի, որպեսզի հաջորդ տարի կյանքը սկսի զրոյից՝ առանց պարտքային պարտավորությունների։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.11.2021
Դիտվել է 8000 անգամ
29.11.2021
Դիտվել է 7611 անգամ
02.12.2021
Դիտվել է 1513 անգամ
30.11.2021
Դիտվել է 310 անգամ
03.12.2021
Դիտվել է 223 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster