Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արագ հանգստանալ և քնել. կօգնի երկու մատով հնարքը

15.04.2021

Տևում է մեկ րոպե, բայց արդյունքը ձգվում է ողջ գիշեր։

Մարմնին քնել ստիպելը ծանոթ մանիպուլյացիա է, հատկապես, եթե առավոտյան ձեզ անհրաժեշտ է թարմ տեսք ունենալ: Բայց ինչո՞ւ շատերի համար գիշերը քնելն այդքան դժվար է: Քնի հետ կապված խնդիրները կարող են արմատավորված լինել սովորությունների, ամենօրյա աշխատակարգի և կենսակերպի ընտրության մեջ:Ոմանք դժվարանում են բավարար քնել՝ կյանքի պայմանների կամ պատասխանատու աշխատանքի հետ կապված անընդհատ սթրեսի պատճառով:

Այսօր ձեզ կներկայացնենք շատ պարզ եղանակներ, թե ինչպես արագ քնել և չտառապել՝ նայելով առաստաղին կամ հեռախոսի էկրանին:

Խորհուրդ

Մարմնի ուժեղ լարվածությունը խթանում է նյարդային համակարգը: Հետեւաբար, անքնությունը երաշխավորված է այն մարդկանց համար, ովքեր երեկոյան ութից հետո զբաղվում են տնային գործերով, ակտիվ սպորտով: Նույնիսկ, եթե տունը մաքրման կարիք ունի, արժե այն հետաձգել ավելի վաղ ժամանակվա, հատկապես, եթե աշխատանքից տուն եք գալիս և շատ հոգնած եք:

Տարբերակ 1

Ընտրեք ձեր նախընտրած կինոնկարը, որը լավ եք հիշում և սկսեք այն պատկերացնել ծայրից ծայր: Ձեր մտքում հաջորդաբար վերաարտադրեք բոլոր տեսարանները՝ կարծես ժապավենը հետ եք պտտել: Որքան ավելի շատ մանրամասներ հիշեք, այնքան արագ կքնեք:

Այս տեխնիկան կարելի է անել նաև կարդացած գրքի հետ, կամ կարող եք հիշել, թե ինչպես է անցել ձեր օրը, բայց՝ հակառակ հաջորդականությամբ:

600x400

Տարբերակ 2

Զարմանալի է, բայց հաջորդաբար յուրաքանչյուր քթանցքի միջոցով ներշնչումն ու արտաշնչումն օգնում է հանգստանալ և քնել:

Հարկավոր են մեր երկու մատները՝ բութ մատով պետք է փակել աջ քթանցքը, իսկ մատանու մատով՝ ձախը:

Ներշնչեք ձախ քթանցքով և պահեք շնչառությունը, իսկ արտաշնչեք աջով: Կատարեք երեք ներշնչում և արտաշնչում յուրաքանչյուր կողմով, և ավելի լավ կլինի, եթե դա անեք դա փակ աչքերով:

Այս տարբերակը տևում է ընդամենը մեկ րոպե, բայց այն կիրառելուց հետո արագ թուլանում եք և ավելի հեշտությամբ քնում:

600x400

Ուշադրություն՝ քրոնիկ անքնության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ որակավորված օգնության համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 925 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երջանիկ հարաբերությունների «թակարդները»

11.05.2021
Իսկական հաջողություն է, երբ ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ իդեալական է: Բայց անգամ երջանիկ ընտանեկան հարաբերություններն էլ ունեն թակարդներ, որոնցից զույգերը պետք է խուսափեն...

7 ռոմանտիկ արարք, որոնք պետք է մտահոգեն ձեզ

04.05.2021
Այս արարքնները հուզիչ են թվում և կարծես խոստանում են միասին երկար և երջանիկ կյանք, բայց դրանք, հաճախ, իրենց մեջ թաքցնում են ոչ թե լավագույն մտադրություններ:

Արագ հանգստանալ և քնել. կօգնի երկու մատով հնարքը

15.04.2021
Տևում է մեկ րոպե, բայց արդյունքը ձգվում է ողջ գիշեր։

Կենդանակերպի ամենահավատարիմ և հոգատար նշանները

06.03.2021
Աստղագուշակները նշել են կենդանակերպի երեք ամենահավատարիմ նշանները: Նման մարդիկ ձգտում են այնպես անել, որ իրենց սիրելիները միշտ լավ զգան, հաղորդում է PureWow-ը:

Տղամարդկային կարծիք․ «Երբեմն ինքներդ եք սպանում հարաբերությունները»

16.02.2021
Տղամարդկանց շրջանում անցկացված հարցումը խնդիր է ունեցել պարզելու, թե ինչո՞ւ են երբեմն, նույնիսկ ծանոթության հենց սկզբում, նրանք կորցնում են հարաբերությունները շարունակելու ցանկությունը։

Կենդանակերպի ինչ նշանների չարժե սիրահարվել և ինչու

27.01.2021
Նախքան ամբողջովին ձեր սիրո մեջ սուզվելը, դուք պետք է պարզեք այն, թե ինչ պատճառներով և ինչու պետք չէ ուշադրություն դարձնել կենդանակերպի որոշակի նշանների տակ ծնված մարդկանց:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2021 09:30
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել կրտսեր որդու՝ Փսալմի հետ և շնորհավորել նրա ծննդյան 2-րդ տարեդարձը: «Նա երեխաներիս շարքում, իմ կարծիքով, ունի «ամենահայկական» արտաքինը, պապիկիս պես, և ինձ շատ է հիշեցնում հորս։ Նա ամենաքաղցր երեխան է», - գրել է Քիմ Քարդաշյանը։
11-05-2021 09:18
Կարմիր մսի, պանրի և ձվի չարաշահումը 45-ից բարձր տարիքի անձանց մոտ կարող է հանգեցնել ինսուլտի և թրոմբոզի: Բժիշկները հորդորում են շաբաթը երկու անգամից ավելի կարմիր միս չուտել, բաժինը չպետք է գերազանցի 150 գրամը:
11-05-2021 09:13
Ֆիզիկայի գծով նոբելյան դափնեկիր Պիեռ Կյուրիի (1859-1905) եւ Մարի Սկլոդովսկի-Կյուրիի (1867-1934) ամառանոցը վաճառվում է 790 հազար եվրոյով: Խոսքը վերաբերում է 120 ք/մ մակերեսով առանձնատանը, որը գտնվում է Փարիզի մերձակայքում՝ Սեն Ռեմի լե Շեվրեզ համայնքում:
11-05-2021 09:08
Գինին, որն անցկացրել է 14 ամիս ՄՏԿ-ում, վաճառքի է հանվել Christie`s աճուրդի տան կողմից: Վինտաժային Pétrus 2000-ի տասը շշերից մեկը, որոնք ուղարկվել էին տիեզերակայան Space Cargo Unlimited ընկերության կողմից, կարող է արժենալ շուրջ մեկ միլիոն դոլար:
11-05-2021 07:22
Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը թե՛ երգերով, թե՛ համերգներով և թե՛ հարցազրույցներով բազմիցս խոսել է հայերի, Հայաստանի և Արցախի հանդեպ սիրո մասին, երաժշտասերներին է ներկայացրել «Իմ Արցախ» երգի տեսահոլովակը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ

01.05.2021
Այս ամիս աստղերը ձեզ խոստանում են շատ հետաքրքիր և պայծառ իրադարձություններ, որոնք դրական հույզեր և տպավորություններ կբերեն: Շատերի մոտ կբացվի երկրորդ շնչառություն, որը համարձակություն կհաղորդի և հաջողություն կբերի։

LADYNEWS TV
Բելգիահայ երգչուհի Kéyoh-ի նոր` «Chica Bomba (feat. Danzel)» երգի տեսահոլովակը լայն տարածում է գտել համացանցում և հայտնվել բելգիական iTunes փոփ-շքերթի 4-րդ հորիզոնականում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2021
Դիտվել է 4860 անգամ
10.05.2021
Դիտվել է 975 անգամ
06.05.2021
Դիտվել է 894 անգամ
05.05.2021
Դիտվել է 734 անգամ
07.05.2021
Դիտվել է 397 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster