Սենդվիչ «Զատիկ»
08.05.2012
Ամենասովորական բրդուճից անգամ արվեստի գործ կարելի է ստանալ, եթե սեր եւ ստեղծագործականություն ներդրվի: Հենց այդպես պատրաստեք «Զատիկ» սենդվիչը եւ մի լավ կուրախացնեք ընտանիքի անդամներին:
Անհրաժեշտ է՝
հաց, կարագ, երշիկ կամ խոզապուխտ, լոլիկ, ձիթապտուղ, կանաչի՝ ձևավորելու համար:
Պատրաստան եղանակը.
Հացին բարակ շերտով քսում ենք կարագը, վրայից դնում ենք երշիկի կտորները: Միջին չափի լոլիկները բաժանում երկու մասի մեջտեղում կտրում ենք այնպես, որ ստանանք զատիկի տեսք: Ձիթապտուղները կիսում ենք և նրանցից պատրաստում բզեզի գլուխը: Մայոնեզով կամ ձիթապտղի մնացորդներով սարքում ենք զատիկի պուտիկները, վերջում ձեւավորում ենք կանաչիով:
Բարի ախորժակ: Դիտվել է 10068 անգամ
|