Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Կարո՞ղ է կրեմը խոնավացնել օրը 24 ժամ

25.10.2018

Շատ կրեմների վրա արտադրողները սիրում են գրել՝ «Խոնավացնում է 24 ժամ»: Դա խորամանկ շուկայագետների հնա՞րքն է, թե, այնուամենայնիվ, այն հատուկ միացությո՞ւն է, որին արժե ուշադրություն դարձնել:

Ինչպես ճիշտ ընտրել կրեմ ցուրտ եղանակին

Ջեռուցման սեզոնի վրա հասնելուն պես խոնավացման անհրաժեշտությունը էապես աճում է՝ պայմանավորված ջերմաստիճանի տատանումներով: Գլխավորը որոշելն է, թե ինչպիսի կրեմ է հարկավոր ձեր մաշկին: Չոր մաշկի համար խոնավացնող կրեմն անհրաժեշտություն է՝ այն հագեցնում է վերին շերտերը: Յուղոտ մաշկի համար պահանջվում է խոնավացում և միջոցներ, որոնք կօգնեն փոքրացնել ծակոտիները: Համակցվածի պարագայում հարկ է հարթեցնել չոր և յուղոտ հատվածների կոնտրաստը, այսինքն՝ պետք է լուծել միանգամից երկու խնդիր:

Ցուրտ եղանակին կրեմ ընտրելու համընդհանուր պահանջ է՝ ուշադրություն դարձրեք հոտին: Որքան այն թույլ է, այնքան բարձր է կրեմի արդյունավետությունը, քանի որ հոտը տալիս են զանազան բույրերը, կոնսերվանտները և գունավորիչները: Քիմիական այդ միացությունները կարող են ալերգիա առաջացնել և մաշկի համար, իհարկե, ոչ մի օգտակարություն չունեն: Հաճելի բույրի համար ավելի գերադասելի է, որ ընտրեք ձեզ համար լավագույն օծանելիքը կամ, ծայրահեղ դեպքում՝ մարմնի համար նախատեսված գել կամ լոսիոն:

Կրեմի գույնը ևս կարևոր է: Դասական տարբերակը ճերմակն է: Նույն պատմությունն է՝ այն ևս քիչ գունավորիչներ է պարունակում և, ամենայն հավանականությամբ՝ ավելի որակյալ բաղադրիչներ:

Հարկավո՞ր է արդյոք կրեմ, որն աշխատում է 24 ժամ

600x580

Ճիշտ է՝ ոչ բոլոր կրեմները կարող են ունենալ երկարաժամկետ ազդեցություն, բայց  «Խոնավացնում է 24 ժամ» կախարդական արտահայտությունը ևս խաբեություն չէ: Սակայն պետք է հասկանալ, որ այդպիսի կրեմներն ունեն կողմնակի ազդեցություն՝ յուղոտ փայլ, որը կարող է հայտնվել դեմքի վրա 12 և ավելի ժամ հետո: Ավելին՝ գիշերն ավելի շատ օգուտ են բերում ոչ թե խոնավացնող, այլ սնուցող բաղադրիչները. վերջիններս օժանդակում ենբջջիջների բնական նորացմանը:

Ի՞նչ բաղադրիչներ պետք է ունենա խոնավացնող կրեմը

Աշնան և ձմռան համար վերցրեք հիալուրային թթվով կրեմ։ Այն համապատասխանում է ցանկացած մաշկին և լավ պաշտպանում չորությունից։ Կօգնեն նաև A և E վիտամինները, որոնք կաջակցեն մաշկի նյութափոխանակության և վերականգնողական գործընթացներին։ Եթե ձեր կոսմետիկաում կա նաև ծովային հանքային նյութեր, ապա դա նույնպես նպաստում է խոնավացմանը։

Հիշեք՝ ցանկացած կրեմ ազդում է միայն մաշկի վերին շերտի վրա։ Եթե չխմեք բավարար քանակով ջուր, ապա ոչ մի միջոց չի կարող բավարար չափով հագեցնել մաշկը։

 Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5057 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 270 անգամ
07.05.2024
Դիտվել է 234 անգամ
08.05.2024
Դիտվել է 215 անգամ
09.05.2024
Դիտվել է 204 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster