7 փաստ ամուսնության մասին, որոնք պետք է պատմել ձեր երեխաներին
18.10.2017
1. Եթե կինն ընթրիք է պատրաստում, ամուսինը պետք է ամանները լվանա: Եթե ամուսինը երեխաներին դպրոց է տանում, կինը նրանց համար ճաշ է պատրաստում: Ընդհանուր առմամբ տարբերակները շատ են, սակայն իմաստը մեկը` պարտականությունների բաժանում:
2. Իրական կյանքում ամուսինները երբեք իրենց չեն պահում այնպես, ինչպես հոլիվուդյան կինոկատակերգություններում: Ուղղակի սցենարիստները փորձում են իրենց հերոսներին ավելի ծիծաղելի դարձնել հանդիսատեսի համար և նրանց ստիպում միմյանց անկապ բաներ ասել:
3. Ունենալ միանման հետաքրքրքություններ լավ է, սակայն ավելի կարևոր է ունենալ կյանքի ընդհանուր նպատակներ: Դուք կարող եք տարբեր սերիալներ սիրել, սակայն սլանալ դեպի մեկ նպատակ և հասնել դրան ընդհանուր ջանքերով:
4. Զրոյից սկսելը նորմալ է: Եթե դուք միասին սկսում եք փող վաստակել և աստիճանաբար հասնում ֆինանսական բարօրության, դա ձեզ լավ հիմք է տալիս ամուր հարաբերությունների համար:
5. Շատերն ամուսնությանը նայում են որպես թոշակի անցում: Երբ դուք մենակ եք, ապա շատ ժամանակ եք ծախսում գեղեցիկ տեսք ունենալու և գրավիչ հագնվելու համար: Սակայն ամուսնանալուց հետո դա նույնպես կարևոր է:
6. Ամուսնության մեջ միայն դուք եք և նա: Ձեր ընկերները և ծնողները մեղավոր չեն, որ ձեր մոտ որևէ բան չի ստացվում: Հաջողության համար պատասխանատվությունը կամ հարաբերությունների ձախողումն ամբողջությամբ ձեր վրա է:
7. Եթե ձեզ միասին հաճելի չէ, ուրմեն ինչ-որ բան այն չէ: Դուք պետք է սրտանց վայելեք միմյանց ընկերակցությունը և գնահատեք միասին անցկացված յուչաքանչյուր պահը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7084 անգամ
Читать на русском
|