Ընդամենը հինգ րոպե ձեզանից կխլեն առավոտվա օգտակար սովորությունները: Հետևեք դրանց և ձեր օրգանիզմը անպայման շնորհակալ կլինի ձեզ:
Բոլորին է հայտնի, որ առավոտյան հարկավոր է մաքրել ատամները, քանի որ գիշերվա ընթացքում բերանի խոռոչում շատ բակտերիաներ են կուտակվում: Նույնքան կարևոր է մաքրել լեզուն և այտերի ներքին մակերեսը: Այդ նպատակով կարող եք օգտագործել սովորական ատամի խոզանակը կամ հատուկ քերիչ:
Մեկ այլ օգտակար խորհուրդ է բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հեղուկը: Դա շատ օգտակար ընթացակարգ է, որը ոչ միայն կարող է օգնել փրկվել կարիեսից և այլ հիվանդություններից, այլև վիրուսներից ու մրսացութունից, քանի որ ազդում է տեղային իմունիտետի վրա:
Նաև մի մոռացեք մաքրել մաշկը՝ հովացնող ցնցուղը, բացի մաքրությունից նաև առույգություն կհաղորդի: Հատկապես լավ ազդեցություն է ունենում կոնտրաստային ցնցուղը, սակայն մի մոռացեք, որ այս ընթացակարգին պետք է աստիճանաբար սովորել:
Նախաճաշից առաջ օգտակար է խմել մեկ բաժակ ջուր կիտրոնով: Ջրի մեջ կարելի է նաև ավելացնել մեղր, կոճապղպեղ, դարչին: Այդպիսի ըմպելիքը կօգնի օրգանիզմը լցնել օգտակար նյութերով և գործի դնել մարսողությունը:
29-06-2026 09:31 Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26 Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։
29-06-2026 09:22 Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24 Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44 42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։