Տնային պայմաններում կարելի է հեշտությամբ համեղ սուրճ պատրաստել, կարևորը ճիշտ սուրճ ընտրելն է: Ինչպե՞ս դա անել.
1. Սուրճը պարտադիր պետք է հատիկներով լինի: Եթե այն նախորոք աղացվել է և փաթեթավորվել, արդեն լավ որակի չի լինի:
2. Անհնար է այնպիսի պայմաններ ապահովել, որպեսզի սուրճը խուսափի թթվածնի հետ շփումից և, հետևաբար, անհնար է խուսափել թթվելու պրոցեսից: Ավելի լավ է գնել թարմ բոված սուրճ և աղալ քիչ-քիչ՝ ամեն բաժակի համար:
3. Եթե դուք տեսնում եք շատ գեղեցիկ սուրճի հատիկներ, որոնք փայլում են, ապա պետք է ուղղակի դրանց կողքով անցնել: Յուղային հատիկները շատ բովելու արդյունք է, երբ բոլոր եթերային յուղերը դուրս են եկել: Այսպիսի սուրճի համը դառնություն կունենա: Սուրճի հատիկները պետք է անփայլ լինեն:
4. Փաթեթավորման վրա պետք է պարտադիր տեղեկատվություն լինի՝ որտեղից է բերված, մշակման տարբերակը, բովման ժամկետը և աստիճանը: Սուրճը նույնպես ունի վաղեմության ժամկետ և այն այնքան էլ երկար չէ: Խանութներում կարելի է հանդիպել մեկից մինչև երեք տարի ժամկետ ունեցող սուրճ: Սակայն սուրճը «կենդանի» մթերք է, որը պետք է օգտագործել բովելուց հետո մեկ-երկու ամսվա ընթացքում: Ավելի վառ համը լինում է բովելուց հետո 10-րդ օրը: Այնուհետև սկսում է օքսիդացման գործընթացը: Նույնիսկ, եթե սուրճը հերմետիկորեն փակ է, այն միևնույն է կորցնում է իր համային հատկությունները:
5. Հաճախ խանութներում վաճառվում է գերբոված հատիկներ՝ դառը համով: Այդ պատճառով պետք է գնել արդեն իմացած վայրերում կամ մասնագիտացված խանութներում: Քիչ բոված սուրճը կբացի համը, մուգը փչացնում է այն: Սակայն սուրճի համը միայն բովելու հետ չի կապված: Գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ տերուար՝ տեղային կլիմայական պայմանների, ռելյեֆային առանձնահատկությունների ամբողջություն, որն անմիջական ազդեցություն է ունենում համի վրա: Յուրաքանչյուր երկիր ունի իր համային հատկությունները: Օրինակ Քենիայի սուրճն ամենաթթվաշ համն ունի՝ արտահայտված կարմիր հատապտուղների, մասրենու համով, Եթոֆպիայի սուրճը ունի կիտրոնա-թեյա-բերգամոտային համ, իսկ Սալվադորինը՝ շոկոլադե-մրգային:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: