Երևի թե բոլորը, ովքեր հաճախել են մանկապարտեզ կհիշեն լեգենդար ուտեստը` թմբլիկ ձվածեղը: Տանը քչերն են այն պատրաստում, սովորաբար նախընտրում են պատրաստել բարակը թավայի մեջ:
Սակայն կա այդ բաղադրատոմսը, որը ձեզ կհիշեցնի մանկությունը: Այն պատրաստելու համար ձեզ պետք չէ ալյուր և սոդա: Գաղտնիքը կաթի և ձվի ճիշտ քանակության մեջ է՝ 50 մլ կաթ 1 ձվի համար: Բացի այդ, այն պատրաստվում է ոչ թե թավայում, այլ ջեռոցում: