Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես ճիշտ չորացնել մազերը

08.12.2016

Մազերը արագ հարդարելու համար, բաց մի թողեք նշված փուլերը:

Ի՞նչ ենք մենք սովորաբար անում գլուխը լվանալուց հետո: Որպես կանոն, ձեռքերով քամում ենք մազերը, սրբիչով տրորում և գրեթե միանգամից սկսում չորացնել ֆենով:

Սակայն, որպեսզի մազերը ավելի շուտ չորանան, պետք է փոքր-ինչ երկարացնել չորացնելու փուլերը:


Մնացեք սրբիչով

Այն լավ կլանում է խոնավությունը մազերից: Այդ պատճառով լվանալուց հետո մի փոքր չորացրեք սրբիչով, այնուհետև փաթաթեք գլուխը: Մնացեք այդպես 2-3 րոպե: Այս ընթացակարգը կօգնի կրճատել ֆենով չորացնելու գործընթացը:

600x580

Ֆենի վրա գլխիկ հագցրեք

Այն թույլ է տալիս տաք օդին հավասարապես չորացնել մազերը տարբեր կետերից:
Չորացրեք մազերը ներքևից վերև: Այդպես օդի հոսքը կհարթեցնի մազերը:

Չորացրեք մազերը հատվածներով

Թվում է դա ավելի շատ ժամանակ կտանի, սակայն ոչ: Այդ կերպ դուք ավելի շուտ կչորացնեք մազերը: Բաժանեք մազերը հատվածների, կլորացրեք և ամրացրեք: Սկսեք հերթով բացել և չորացնել:

Սկսեք հարդարումը գլխի առջևի հատվածից

Եթե դուք անցել եք հարդարման փուլին, սկսեք առջևի հատվածից: Որպես կանոն այս հատվածում մազերն ավելի չլսող են և անհավասար են աճում: Չորացրեք մազափնջերը կլոր սանրի օգնությամբ:

600x580

Ընտրեք սանրեր հարդարման համար

Ծավալ հաղորդելու և ձև տալու համար պետք չէ գնել մեծ տրամագծով սանրեր: Սանրերը սկսած 7 սմ-ից շատ մեծ են և վատ են ձև հաղորդում մազերին: Որքան սանրը բարակ լինի այդքան լավ: Ընտրեք 2-5 սմ տրամագծով սանրեր:

Արմատների հատվածին ճիշտ ծավալ հաղորդեք

Դա անելու համար պարտադիր չէ սանրով այդ հատվածում շատ աշխատել: Արեք հետևյալ կերպ: Առանձնացրեք մազափնջերը գագաթի մոտ և փաթաթեք սանրի վրա մեջտեղից դեպի արմատի հատվածը, միաժամանակ դունչը վերև տանելով և ուղղելով ֆենի ծայրափողակը մազափնջի վրա: Այդ կերպ մազերը դառնում են հարթ և ծավալ ստանում արմատների մոտ:

Սառը օդ

Մի անտեսեք ֆենի սառը օդի կոճակը: Այս գործողությունը թույլ է տալիս փայլ հաղորդել մազերին հարդարումից հետո, քանի որ ամրագրում է: Միացրեք սառը հոսանքի կոճակը հարդարման վերջում: Տարեք-բերեք գլուխը, որպեսզի օդի հոսքը հավասարաչափ տարածվի:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 11548 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Lala | 09-01-2017 22:22
shnorakalutyun

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2026 09:31
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26
Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։ 
29-06-2026 09:22
Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24
Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44
42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.06.2026
Դիտվել է 558 անգամ
25.06.2026
Դիտվել է 320 անգամ
26.06.2026
Դիտվել է 286 անգամ
27.06.2026
Դիտվել է 258 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster