Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

«Կոտրված» սեքս. նորոգել ինքնուրույն

14.04.2012

Ցանկացած կոտրված իր կարելի է արհեստանոց տանել և նորոգել տալ: «Կոտրված» սեքսը նուրբ խնդիր է. նորոգել այն կարելի է միայն ինքնուրույն: Պետք չէ սպասել զուգընկերոջ կամքին, անհրաժեշտ է իրադրությունը ձեռքը վերցնել ու գործել:

7 տարբերակ սեռական կյանքի որակը բարձրացնելու համար.

Խաղ, որտեղ պարտվողներ չեն լինում: Եթե ուզում եք նոր զգացողություններ ունենալ, սա իսկ և իսկ ձեզ համար է: Վերցրեք 2 տուփ (կարելի է անգամ տոպրակ), որոնցից մեկի մեջ գցեք թերթիկներ բոլոր այն բայերով, որոնց արտահայտած գործողությամբ կարող եք հաճույք պատճառել' շոյել, ճանկռել, կապել, խփել, համբուրել: Մյուսի մեջ գցեք թերթիկներ՝ մարմնի ամենատարբեր մասերի անուններով: Այնուհետև երկու տուփն էլ լավ խառնեք: Ձեզնից յուրաքանչյուրը տուփերից պիտի մեկական թուղթ հանի' ստանալով գործողության ու մարմնի որոշակի մասի անուն, որի վրա պետք է իրականացնել գործողությունը: Սա անմոռանալի կլինի երկու կողմի համար էլ: Իհարկե, այնպիսի համադրությունը, ինչպիսին, օրինակ, «աչք և ճանկռել»-ն է, իրականացնել պետք չէ :)

Խորհրդավոր անծանոթուհին: Ուզում եք, որ նա նորի՞ց կրքով լցվի Ձեր նկատմամբ, ինչպես ծանոթության առաջին օրերին, ուրեմն մի կողմ դրեք ամոթը: Զանգեք նրան ու պայմանավորվեք հանդիպել ինչ-որ ակումբում: Ուշացեք մոտ 10 րոպե: Հայտնվեք այնպիսի կերպարով, ինչպիսին նա Ձեզ երբեք չի տեսել: Փորձեք վառ դիմահարդարում, ընդգծող զգեստ, կարող եք անգամ կեղծամ դնել: Մոտենալով նրան' ցույց տվեք՝ ասես չեք ճանաչում, սիրախաղ սկսեք, թույլ տվեք, որ նա Ձեզ կոկտեյլ հյուրասիրի: Չմոռանաք, Դուք «Դուք» չեք: Հորինեք ձեր անցյալի պատմությունը, այլ մասնագիտությամբ ներկայացեք, փոխեք ամեն ինչ՝ անգամ անունը: Թույլ տվեք, որ նա Ձեզ տուն ուղեկցի: Անգամ երբ միասին անկողնում կհայտնվեք, ձեզ սովորականի պես մի պահեք:

Մերկապար: Սա ամենահեշտն է: Ուղղակի թուլացեք: Մոռացեք ձեր կազմվածքի թերությունների մասին, մտածեք, որ Դուք անթերի եք: Ընտրեք ամենահեշտ հանվող բայց և ամենասեքսուալ զգեստները, որ ունեք: Միացրեք դանդաղ երաժշտություն և առաջ:

Գիշերը հյուրանոցում: Սա հատկապես այն զույգերի համար , որոնք արդեն փորձել են սիրով զբաղվել տան բոլոր սենյակներում ու անկյուններում: Մի քիչ գումար ծախսեք, պատվիրեք համար հյուրանոցում, շամպայն գնեք: Հաղորդագրություն ուղարկեք նրան' գրելով հյուրանոցի հասցեն ու սենյակի համարը: Այդտեղ Ձեզ ոչ ոք չի խանգարի, և երկուսդ էլ իրական հաճույք կստանաք:

Սեքս «ոտքի վրա»: Եթե երկուսդ էլ շատ զբաղված եք, ու Ձեր պահանջները չբավարարված են մնում, ապա մի օր, երբ նա առվոտյան պիտի շտապի հերթական գործին, արթնացրեք նրան կես ժամ շուտ, ասեք, որ ուշանում է ու պիտի սափրվի: Հենց որ նա հայտվի լոգասենյակում, գործելու ժամն է: Խցկվեք ներս ու գործի անցեք: Ամեն ինչ արագ անելու ստիպողականությունը էլ ավելի կգրգռի երկուսիդ էլ, իհարկե, վախ կա, որ ամուսինը կարող է ուշանալ :)

Սեքս հեռախոսով: Եթե ձեր ամուսինը հեռու է կամ ուղղակի աշխատավայրում է, իսկ Դուք ուզում եք արդեն այդ պահից նրան պատրաստել գիշերվա համար, ուրեմն սա լավագույն տարբերակն է: Զանգահարեք նրան, հավաստիացեք, որ շատ զբաղված չէ ու համեմատաբար մենակ է: Սկսեք խոսակցությունը Ձեր զգեստի նկարագրությամբ: Ապա մանրամասն նկարագրեք, թե ինչ կցանկանայիք... Չմոռանաք սեքսուալ ձայնի մասին:

Էրոտիկ հետքեր: Նրան ստիպելու համար, որ իրեն ֆիլմի հերոս զգա, պետք է ընդամենը մի քիչ շուտ գաք աշխատանքից, իջեցնեք վարագույրները, մոմեր վառեք, միացնեք դանդաղ երաժշտություն, հանվեք ու մինչ անկողին մտնելը Ձեր իրերը հերթականությամբ շաղ տաք միջանցքից ննջասենյակն ընկած ճանապարհին. նախ շրջազգեստը, ապա կիսագուլպաները, բլուզը, բարձրակրունկ կոշիկները... Հետո պառկեք ու վստահ եղեք, որ Ձեր էրոտիկ հետքերը նրան ձեր անկողին կբերեն, ու դուք երբեք չեք մառանա այդ գիշերը:

Հիմնական աղբյուր՝ woman.ru

 

Դիտվել է 7913 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 863 անգամ
23.04.2024
Դիտվել է 238 անգամ
25.04.2024
Դիտվել է 207 անգամ
26.04.2024
Դիտվել է 170 անգամ
27.04.2024
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster