Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպե՞ս պատասխանել հաճոյախոսություններին. 5 խորհուրդ

10.04.2012

Դիմացինին գեղեցիկ խոսք ասելու արվեստով քչերն են փայլում: Նաեւ շատ քիչ մարդիկ են կարողանում ճիշտ հասկանալ եւ արձագանքել հաճոյախոսությանը:

«Դու այսօր հիանալի տեսք ունես», « Ինչ գեղեցիկ կոշիկներ ես հագել», «Դու գերազանցապես լավ կատարեցիր աշխատանքդ». Նմանատիպ փոքրիկ արտահայտությունները բավական են դիմացինի տրամադրությունը բարձրացնելու համար, մանավանդ, երբ հնչել են մի մարդու կողմից, ում կարծիքը Ձեզ համար շատ կարևոր է: Աշխատանքի վայրում գովեստի խոսքեր լսելը, ինչը սովորաբար «խնայում է» ղեկավարությունը, բարձրացնում է աշխատունակությունը: Բայց հաճախ, լսելով հաճոյախոսությունը, փոխանակ լավ զգանք, ամաչում ենք՝ չկողմնորոշվելով ինչ պատասխանել: Բայց երբեմն իսկապես պատճառներ կան, որոնք խանգարում են հաճույք ստանալ խոսքերից: Ահա դրանք'

Դուք անկեղծ գիտեք, որ գովասանքին արժանի չեք :

Դուք կարծում եք, որ նրա հաճոյախոսությունը մանիպուլյացիա է:

Գովեստի խոսքեր ասողի կարծիքը Ձեզ համար բացարձակապես անհետաքրքիր է:

Վախենում եք, որ գովեստը ինչ-որ բանում պարտավորեցնում է:

Ձեզ դուր չի գալիս ուշադրության կենտրոնում լինելը:

Կա մի մեխանիզմ, այսպես կոչված «պաշտպանական», երբ հաճոյախոսությունից հետո, Դուք անպայման պատասխան հակահարված եք տալիս, որը հիմնականում այս հոգեբանությունն է կրում.

Պատասխանում եք՝ Ձեզ վրա սևեռված ուշադրությունը ցրելու համար:
Սեփական արժանիքները գնահատելով՝ ներկայացնում եք, որ ոչինչ էլ չեք արել, դա փոխարեն բոլորն էլ կարող էին անել:
Հաճոյախոսության արդյունքը կորչում է Ձեր իսկ պահվածքից և թույլ տված սխալներից:

5 խորհուրդ, որոնք Ձեզ կօգնեն անտեղի չլարվել և ճիշտ գնահատել Ձեր հասցեին հնչած հաճոյախոսությունը:

Սովորեք այս արտահայտությունը' «Ես բոլոր իրավունքներն ունեմ հաճոյախոսություններ ընդունելու: Ես իրավունք ունեմ ուրախանալու նրանով, ինչ անում եմ, ինձնո՛վ»:

Եթե նույնիսկ Ձեզ թվում է, որ հնչած գովեստը չափազանցված է, ապա ընդունեք այնպիսին , ինչպիսին կա: Դիմացինը Ձեզ վարդագույն ակնոցով է տեսնում:.

Ադեկվատ պատասխան նման իրավիճակներում' «Շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի համար», «Հաճելի էր…» , ոչինչ ավելի չի պահանջվում:

Պետք չէ նույն պահին պատասխանել հաճոյախոսությամբ, հիշեք կկվի և աքաղաղի մասին հայտնի պատմությունը: Գտեք հարմար պահ և Դուք էլ գովեք մի ուրիշ անգամ:

Եթե Ձեզ համար դժվար է ընդունել հաճոյախոսություններ, ապա պիտի լուրջ աշխատել ինքնագնահատականի վրա:

Կարդացեք նաեւ  Սեփական կյանքի վերագնահատումը սկսիր ինքնագնահատականը կարգավորելուց

 Մինչև չսովորեք ինքներդ Ձեզ սիրել, չեք սովորի արժանապատվորեն ընդունել դիմացինի գովեստները:

Ըստ woman.ru-ի

Դիտվել է 9471 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 715 անգամ
29.04.2024
Դիտվել է 714 անգամ
30.04.2024
Դիտվել է 249 անգամ
03.05.2024
Դիտվել է 130 անգամ
04.05.2024
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster