Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մերիլ Սթրիփի անհաջողությունները սկզբնական շրջանում, իսկ արդյունքում... 18 Օսկար

23.12.2015

Ֆեյսբուքում՝ Մերիլ Սթրիփի ֆան էջերից մեկում, մի հուզիչ գրառում է հայտնվել: Տաղանդավոր Մերիլը պատմել է, թե ինչպես քիչ էր մնում ամեն ինչ ձախողվեր նրա՝ դերասանուհի դառնալու երազանքի ճանապարհի սկզբում:

Այսօր 66-ամյա դերասանուհին ժպիտով է հիշում այդ պահերը, բայց այդ ժամանակ էր որոշվում նրա հաջողությունը կյանքում՝ կախված նրանից, թե ինչպե՞ս նա կընդունի կյանքի այդ փորձությունը:

«Դա տեղի ունեցավ տան ճանապարհին, երբ ես վերադառնում էի «Քինգ-Քոնգ» ֆիլմի դերասանուհիների համար կազմակերպված մրցույթից հետո: Այդ ժամանակ ինձ ասացին, որ ես շատ տգեղ եմ նկարահանումների համար: Դա շրջադարձային պահ էր ինձ համար: Այդ կարծիքը կարող էր ամբողջությամբ տապալել իմ՝ դերասանուհի դառնալու երազանքը կամ ստիպել ինձ հավատալ իմ ուժերին, ինքս ինձ: Ես խորը շունչ քաշեցի և ասացի ինքս ինձ. «Ցավում եմ, որ դուք համարեցիք, որ ես չափազանց բարդ եմ ձեր ֆիլմի համար, բայց ձեր կարծիքը ընդամենը մեկն է 1000-ի մեջ և ես հեռանում եմ, որպեսզի գտնեմ ավելի բարեհաջող իրավիճակներ»: Այսօր ես ունեմ 18 Օսկար»:

600x580

Հետաքրքիրն այն է, որ իրավիճակն ավելի սուր էր, քան ներկայացնում է դերասանուհին: 1975թ-ին «Քինգ-Քոնգ» ֆիլմում գլխավոր հերոսուհու քասթինգի ժամանակ պրոդյուսեր Դինո դե Լաուրենտիսը շատ էր վրդովվել Սթրիպի արտաքինից: Ջղայնացած նա իտալերենով ասաց իր տղային. «Ինչո՞ւ ես այս խոզին ինձ մոտ ուղարկել: Այս կինը այնքան տգեղ է...»: Սակայն րոպե անց նա շոկի մեջ ընկավ, երբ Սթրիփը նրան նույն լեզվով պատասխանեց. «Ցավում եմ, որ հիասթափեցրեցի ձեզ»:

600x580

«Բոլոր մարդկանց համար, ովքեր ինձ ձեռք էին առնում, երբ ես դպրոցում էի սովորում, բոլոր մարդկանց համար, ովքեր ասել էին, թե ես երբեք որևէ մեկը չեմ դառնա, բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում էին, որ ես ձախողվեմ... Մի թույլ տվեք որևէ մեկին ձեզ ասել, թե ինչո՞ւ դուք ինչ-որ բան չեք կարող անել: Արեք դա և ստիպեք նրանց հիմար վիճակի մեջ ընկնել, քանի որ նրանք կասկածում էին ձեր կարողությունների վրա, իսկ դուք ապացուցեցիք, որ նրանք սխալ են»:

600x580

Այսօր Մերիլ Սթրիփն ունի երեք Օսկար լավագույն կանացի դերի համար՝ 19 անվանակարգերով․ ամենաշատը, քան որևէ այլ դերասան կամ դերասանուհի ունեցել է ողջ կինեմատոգրաֆիայի պատմության մեջ: Նա ութ անգամ նվաճել է Ոսկե Գլոբուս մրցանակը՝ 29-ը անվանակարգերում, ինչը նույնպես ռեկորդ է: Սթրիփը նաև ստացել Կաննի (1989) և Բեռլինյան փառատոնների (2003) մրցանակները, բազմաթիվ այլ պարգևներ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 7293 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 615 անգամ
01.05.2024
Դիտվել է 483 անգամ
26.04.2024
Դիտվել է 236 անգամ
27.04.2024
Դիտվել է 236 անգամ
30.04.2024
Դիտվել է 187 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster