Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023

Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։ Արմանին հեղափոխեց նորաձեւության ինդուստրիան՝ ապացուցելով, որ շքեղը չի նշանակում անհարմար ու նեղ։ Նրա ոճը դարձել է գործարար շքեղության և նրբագեղ էլեգանտության հոմանիշ:

Համոզված ենք, որ փայլուն մոդելավորողի խորհուրդները օգտակար կլինեն յուրաքանչյուր կնոջ համար։

«Լինել նրբագեղ չի նշանակում աչքի զարնել, դա նշանակում է հիշվել»:

Ջորջիո Արմանիին հիրավի համաշխարհային համբավ բերեց Հոլիվուդը: Դիզայների մասին սկսեցին խոսել 1980 թվականին «Ամերիկյան ժիգոլոն» ֆիլմի թողարկումից հետո՝ ոտքից գլուխ Armani հագած Ռիչարդ Գիրի մասնակցությամբ։ Բոլոր տղամարդիկ ակնթարթորեն ցանկացան նմանվել նրա հերոսին՝ կրելով Armani-ի բաճկոններ, տաբատներ, վերնաշապիկներ և փողկապներ:

«Ոճի և նորաձևության տարբերությունը որակն է»։

Արմանիի ձեռագիրը կատարյալ ձևվածքն է, փափուկ գործվածքները և մինիմալիզմը, որը նա ինքն անվանում է «քչի կատարելությունը»: Վարպետի ցանկացած հագուստ բնութագրվում է հանգիստ նրբագեղությամբ և այն կրողի հետ ներդաշնակ միասնությամբ:

«Էժան կոշիկի զույգը վատ խնայողություն է։ Մի խնայեք գլխավորի վրա՝ կոշիկները ձեր զգեստապահարանի հիմքն են։

«Սեքսուալ տեսքն ինքնավստահության խնդիր է: Դա մտքի արտահայտություն է այնքան, որքան մարմնի:

Արմանին նշում է, որ կցանկանար բարձրահասակ լինել և ուշագրավ քիթ ունենալ։ Բայց պետք է բավարարվել նրանով, ինչ ունեք և փորձեք հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։ Մի վատնեք ձեր կյանքը՝ փորձելով փոխել այն, ինչը դուք չեք կարող փոխել:

«Ես ուրախ եմ, որ այս օրերին էլեգանտ լինելու ցանկությունը նորից ի հայտ եկավ։ Նրբագեղությունը հավերժական տեսքի գրավականն է, մի բան, որը երբեք դուրս չի գա նորաձեւությունից, մի բան, որով դուք երբեք դուրս չեք գա նորաձևությունից: Ինձ համար ոճն ավելի կարևոր է, քան նորաձևության կարճատև միտումները»:

Արմանին արմատապես փոխեց նորաձեւության օրենքները՝ ստեղծելով նոր չափանիշներ այս ինդուստրիայի համար։ Նա վերացրեց ավելորդ զարդարանքները և սպորտային տարրեր ներմուծեց գործարար և երեկոյան զգեստների մեջ, ստեղծեց հատուկ ազատ ոճ, որը ձևավորում է տղամարդկանց և կանանց ժամանակակից զգեստապահարանն ամբողջ աշխարհում. ավելի ընդարձակ դարձրեց բաճկոններն ու տաբատները՝ թույլ տալով մարդկանց ազատ տեղաշարժվել՝ չկորցնելով գրասենյակային նրբագեղությունը:

«Հագուստ ընտրելիս չափազանց նախանձախնդիր մի եղեք. ամենաոճային մարդիկ այնպիսի տեսք ունեն, կարծես որևէ ջանք չեն գործադրում իրենց արտաքինի վրա»:

Իր ճանապարհի հենց սկզբում նա հրաժարվեց խոպոպներից ու ժապավեններից՝ բացարձակ մինիմալիզմը հռչակելով որպես իր աշխատանքի հիմնական սկզբունք։ Արմանիի ոճին բնորոշ հատկանիշը անփութությունն էր: Մեղմելով ուրվագծերն ու գործվածքները՝ նա հագուստը շատ ավելի հաճելի ու հարմարավետ էր դարձնում։

«Սևն ու մուգ գույներն ավելի նրբագեղ են դարձնում, քան մյուս գույները: Հենվելով այս գունապնակի վրա՝ դուք կարող եք ձեզ թույլ տալ փորձարկումներ կատարել ձևերի և գործվածքների հետ»:

600x400

«Խնամքով ընտրված բույրը կարող է դառնալ ձեզ առանձնացնող բաղադրիչ: Սա առաջին բանն է, որ մարդիկ զգում են, երբ դուք սենյակ եք մտնում և վերջին բանը, որ անհետանում է, երբ դուք հեռանում եք»:

«Ընտրեք չեզոք գույների կտորներ, առանց վառ նախշերի. դրանք ձեզ ավելի երկար կծառայեն նորաձևության առումով»:

Արմանիի հետ աշխատող մարդիկ պնդում են, որ նրա ձեռքերը լցված են կախարդանքով։ Ինքը՝ մաեստրոն, դա չի հերքում, ասում է, որ գործվածքներին դիպչելիս ձեռքերում էներգիա է կենտրոնանում։ Եվ նա մոլագարի պես ընտրում է լավագույն գործվածքները: Իսկ հետո, իր ոլորտում մոլագարի նման, նա մոդելավորում է այս գործվածքները մանեկենուհիների մարմնի շուրջ: Նա այս զբաղմունքն անվանում է «աշխարհի ամենազգայականներից մեկը»:

«Ես միշտ ցանկացել եմ նորաձեւությամբ զբաղվել ոչ թե հանուն նորաձեւության, այլ օգնելու տղամարդկանց և կանանց իրենց հարմարավետ ու վստահ զգալ գնած հագուստի մեջ: Ոճը միակ շքեղությունն է, որը կարող ես քեզ թույլ տալ՝ անկախ նրանից՝ փող ունես, թե ոչ»:

Ջորջիո Արմանին ընդմիշտ փոխեց մեր պատկերացումն այն մասին, թե որն է հագուստի դերը։ Իսկ նորաձեւության պատմության մեջ նման բանի ընդունակ էին միայն հանճարները։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8368 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ջենիֆեր Լոպեսին ծաղրել են վոկալ տաղանդի բացակայության համար և խորհուրդ տվել «թոշակի անցնել»

13.11.2026
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը համացանցում ծաղրի է ենթարկվել իր նոր՝ «Սիրո ապացույց» երգը Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի Բիլթ Թաուն հրապարակում ներկայացնելուց հետո:

Նոա Ուայլը ճանաչվել է 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդ

29.10.2026
Սա դարձավ ևս մեկ պատճառ քննարկելու տղամարդկայնության նոր մոտեցումը, քանի որ բարի «լաբրադորյան աչքերը» և նուրբ բնավորությունը նույնքան գրավում են կանանց, որքան մկանուտ կազմվածքը և խիստ վարքագիծը։

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-11-2026 12:29
44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09
Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18
Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։
17-11-2026 19:53
Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49
Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1314 անգամ
15.11.2026
Դիտվել է 457 անգամ
13.11.2026
Դիտվել է 444 անգամ
17.11.2026
Դիտվել է 253 անգամ
18.11.2026
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster