Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

10.04.2012

Ի՞նչ է կատարվում մեզ հետ, երբ անցանկալի մազեր ենք նկատում մարմնի այն հատվածում, որտեղ նրանց գոյությունը հիմնավորված չէ:) Բոլոր միջոցներով պայքարում ենք, իսկ երբեմն էլ հուսահատվում, որ այդ «աներես» մազերը դարձյալ լույս աշխարհ են եկել: Անկախ նրանից, թե քանի տեսակ են լինում մազերը, կանայք դրանք բաժանում են 2 տիպի' ցանկալի և անցանկալի՝ հոգ ու խնամք տանելով մեկի մասին, անխնա պայքարելով մյուսի դեմ:

Միակ խնդիրն այն է, որ կովկասյան ժողովուրդների մազը և՛ հաստ է, և՛ մուգ: Եվ ինչ միջոցների էլ դիմեն մեր լեդիները, մազակալումից խուսափել գրեթե հնարավոր չէ:

Ամենահին ու մինչ այժմ օգտագործելի միջոցներից է մեղրամոմի կամ բուսական ծագման խեժի միջոցով անցանկալի մազերը հեռացնելը: Հիմա այս ձևը համարվում է ամենահեշտը, ամենամատչելին և կատարվում է նույնիսկ տնային պայմաններում: Բացի այդ, այն նաև շատ ավելի մատչելի է, քան գեղեցկության սրահների պրոցեդուրաները: Բայց ինչպես LN-ի հետ զրույցում նշեց կոսմետոլոգ Քրիստինա Այրումյանը, այդ ձևով մազահեռացման ժամանակ հնարավոր է՝ վնասվի մազը, որովհետև մեծ դեր ունի նաև, թե ինչ ուղղությամբ է աճում այն: Երբեմն մեր կանայք դրան ուշադրություն չեն էլ դարձնում:

Մեր օրերում կիրառվում է նաև քիմիական եղանակով էպիլյացիան: Ժամանակակից արտադրությունն առաջարկում է գելերի, քսուքների հարյուրավոր տեսականի, որոնք ազդում են մազարմատների վրա և քսելուց 10-15 րոպե հետո առանց ցավի հանում են բոլոր անցանկալի մազերը: Այս արդյունքը պահպանվում է 2-3 շաբաթ:

Ներկայում անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակներից է լազերային էպիլյացիան է: Սրա առավելությունն այն է, որ այս եղանակով մազերից ազատվում են երկար ժամանակով, հաճախ՝ ընդմիշտ: Լազերային ճառագայթն ազդում է մազարմատի վրա' ոչնչացնելով այն: Բայց կոսմետոլոգ Քրիստինան պնդում է, որ այդ ազատումն էլ երկարաժամկետ չէ. հնարավոր է 5-6 տարի հետո նորից մազակալում: Նա խորհուրդ է տալիս դիմել ասեղային էպիլյացիայի, որը չնայած փոքր-ինչ ցավոտ է, բայց, ըստ կոսմետոլոգի, արդյունավետ է եւ ավելի անվնաս: Այստեղ էլ կա մյուս խնդիրը. ո՞ւմ դիմել, որ վստահ լինես: Այս խնդրի առաջ կանգնել էր Լուսինեն. «Պիտի հեռացնեի բեղերս, իսկ այդ կոսմետոլոգը ուղղակի ավիրեց. շուրթերիս եզրագիծը լրիվ խախտվել է, բացի այդ կարմիր հետքեր են մնացել»: Ամեն դեպքում, լավ մտածեք մազերը հեռացնելու որոշում կայացնելուց առաջ: «Հելիոս» մաշկաբանական եւ կոսմետոլոգիական կենտրոնի բժշկուհի Զառան LN-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ մազը ընդմիշտ կվերանա այն դեպքում, եթե մարդու մոտ ոչ մի հորմոնալ կամ այլ խախտումներ չհայտնաբերվեն:

Կանանց շրջանում լազերային էպիլյացիան առաջացրել է մտավախություն, որ այն վտանգավոր է առողջության համար, ու որ շատ հնարավոր է՝  հանգեցնի  հայտնաբերված հիվանդությունների խորացման: Այս հարցով իր պարզաբանումը տվեց նույն կենտրոնի բժշկուհի Լիլին՝ նշելով, որ հաճախորդը նախքան էպիլյացիան թերթիկ է լրացնում, թե ինչ հիվանդություն ունի, և ըստ այդմ որոշվում է' կարելի է կատարել, թե ոչ. «Ճիշտ չէ, որ լազերային ճառագայթը վնասում է: Սարքավորումներն այնպիսին են, որ ճառագայթը ազդում է միայն մազի վրա, և ոչ մի հյուսվածք կամ բջիջ չի վնասվում»:

Կոսմետոլոգների հավաստիացմամբ, հայուհիների մեծ մասը դիմում է հենց լազերային էպիլյացիայի, քանի որ մազը մուգ է և հաստ, ու մազահեռացման մյուս միջոցները շատ դեպքերում անարդյունավետ են:

Եղեք գեղեցիկ ու առողջ: Մի զիջեք խնամված լինելու Ձեր իրավունքը:

Հասմիկ Մելիքսեթյան

Դիտվել է 26402 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 575 անգամ
01.05.2024
Դիտվել է 383 անգամ
26.04.2024
Դիտվել է 232 անգամ
27.04.2024
Դիտվել է 228 անգամ
30.04.2024
Դիտվել է 171 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster