Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Այսօր ձվի համաշխարհային օրն է․ 3 յուրահատուկ բաղադրատոմս

09.10.2015

Դուք դեռ շարունակո՞ւմ եք նախաճաշին ձվածեղ պատրաստել։ Այդ դեպքում այսօր մենք ձեզ հյուր կգանք` նշելու Ձվի համաշխարհային օրը, որը ընդունված է նշել հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը։

1996 թվականին Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում կայացավ «Ձվի միջազգային հանձնաժողովի» համաժողովը։ Վերջինիս պատվիրակները նպատակահարմար գտան ձվի և դրանից պատրաստված ուտեստների համար սահմանել հատուկ տոն։

Դատարկաձեռն հյուր չգալու համար ձեզ կներկայացնենք ձվի պատրաստման նոր` ոչ սովորական եղանակներ։ Թե որը կպատրաստեք` ընտրեք ինքներդ։

Ձվեր «Օրսինի»

600x580

Ի՞նչ էր սիրում նախաճաշին ուտել Կլոդ Մոնեն։ Էսթետը և ուտելու սիրահարը նախընտրում էր․․․սովորկան ձուն։ Սակայն այն նրա համար պատրաստում էին անսովոր եղանակով։ Ինչպիսի՞ն։ Հիմա կիմանաք։

«Ազնվականի նախաճաշի» («Օրսինի» երկրորդ անվանումը) պատրաստման համար կպահանջվի․

- ձու՝ 2 հատ
- տարեկանի հաց՝ 2 կտոր
- կարագ՝ 30 գ։

Պատրաստման եղանակը պարզ է․

Սպիտակուցն առանձնացվում է դեղնուցից։ Առաջինը լցվում է տարրայի մեջ, աղ է արվում և հարվում է մինչև փրփրելը։ Դեղնուցները տեղակայվում են տարբեր տարրաներում՝ ամբողջականությունը չխախտելու համար։

Թավան կամ ձևամանը պատեք թխվածքի համար նախատեսված թղթով։ Դրա վրա տեղակայվում են սպիտակուցի փրփուրից «բնիկները»։ Սպիտակուցի միջնամասում արված փոսիկներում տեղակայվում են դեղնուցները։ Այս ամենը դնում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ՝ պահելով 10-15 րոպե (մինչև ոսկեգույն կեղևի առաջանալը)։

Նախօրոք տապակած հացի կտորներին քսում ենք կարագը։ Դրանց վրա դրվում են «ձվե բնիկները», որոնք զարդարվում են կանաչիով։ Դյուրին, ընտիր, յուրահատուկ։

Ձուն՝ շոտլանդական ձևով

600x580

Բրիտանիայում ամենահին ուտեստներից մեկը համարվում է մի ճաշատեսակ, որն իրենից ներկայացնում է ձու՝ եփած աղացած մսի մեջ։ Ըստ աղբյուրների՝ պատրաստման այս եղանակն առաջին անգամ օգտագործվել է 1738 թվականին՝ թագավորական տանը մատակարարող Fortnum & Mason ընկերության կողմից։ Տպագիր տեսքով այն տեղ գտավ 1809 թվականին լույս տեսած «Տնային խոհանոցի նոր համակարգը» հրատարակության մեջ։

Անհրաժեշտ են

 - ձվեր
- աղացած միս
- նախընտրած համեմունքներ
- պաքսիմատի փշրանք։

Պատրաստման եղանակը

Ձվերը խաշում ենք ու սառեցնում։ Աղացած միսը բաժանում ենք մասերի, որոնք բացելով տափակացնում ենք՝ մինչև հաստությունը դառնա մեկ սանտիմետր։ Դրանցից յուրաքանչյուրի կենտրոնում տեղադրվում է մեկական ձու, որից հետո ծայրերը հավաքվում և կպցվում են միմյանց։ Այնուհետև մսե պարկերը թաթախվում են հարած ձվի մեջ և պատվում պաքսիմատի փշրանքով։

Տապակել կարելի է սկսել այն բանից հետո, երբ մսա-ձվային կոտլետները 10-15 րոպե սառեցվեն սառնարանում։ Ահա այսպիսի հնագույն բաղադրատոմս։

Ձվածեղ` ցառեցված ձվով

600x580

Այժմ շատ տարօրինակ մի ուտեստ, որի ծագումնաբանությունը հայտնի չէ։ Ամեն դեպքում կարելի է այսպիսի ձվածեղ փորձել։ Ողջ գաղտնիքը նախապատրաստության մեջ է․ ձվերը պետք է երեք օր պահել սառնարանի սառցապատող բաժանմունքում։ Այնուհետև դուրս բերելով դրանք տեղադրել տարրաների մեջ՝ փոքր բացվածքներ անելով կճեպի վրա։ Սպիտակուցն արտահոսում է, իսկ դեղնուցը՝ մնում։ Սպիտակուցը եփում ենք սովորականի նման։ Դեղնուցը՝ սառած, ամուր և առաձգական, պարզապես դրվում է վերևից։ Անսովոր տեսք է, բայց՝ հրապուրիչ։

Ահա այսպիսի բազմապիսի ուտեստներ կարելի է պատրաստել ձվից։ Յուրաքանչյուր երկիր ունի իր բաղադրատոմսը։ Նշեք ձվի, համաշխարհային օրը, բազմազան դարձրեք սննդակարգը, այսօր պատրաստեք հնարավորինս շատ ձվով ուտելիքներ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8592 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լազանյա նրբերշիկով և շամպինիոնով

04.05.2024
Նրբերշիկով և շամպինիոնով լազանան հանրաճանաչ ուտեստի հաջող, բյուջետային տարբերակ է:

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բիսկվիթային տորթ «Քնքշություն»

15.12.2023
Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ` դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:

Վարսակի շիլա' չրերով

06.12.2023
Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով՝ շիլա: 

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

23.11.2023
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-05-2024 11:29
Քլոե Քարդաշյանը և Tatti Lashes ապրանքանիշը ներկայացրել են թարթիչների իրենց նոր հավաքածուն։ «Ես սիրում էի աշխատել Tatti Lashes-ի հետ. ես ուզում էի ստեղծել թարթիչների հավաքածու, որը կմարմնավորեր իմ ոճը և մարդկանց հնարավորություն ընձեռեր արտահայտվելու», - ասել է Քլոեն DailyMail.com-ին: «Մենք ստեղծել ենք երեք գերբազմակողմանի թարթիչներ, որոնք ձեզ կօգնեն և՛ ցերեկը, և՛ գիշերը»:
29-05-2024 11:21
Քանիե Ուեսթը եւ նրա կինը՝ Բյանկա Ցենսորին նորից Իտալիայում են։ Զույգն օրերս ժամանել է Ֆլորենցիա։ Բյանկան քաղաքի փողոցներում հայտնվել է հերթական արտառոց հագուստով՝ սպիտակ ատլասե բոդիով, եւ իրեն ծածկել է բարձով։ Բարձով կերպարով Բյանկան Ֆլորենցիայում հայտնվել էր նաեւ անցյալ տարի, Եվրոպա կատարած իրենց սկանդալային ուղեւորության ժամանակ, երբ քննադատության էր արժանացել անպարկեշտ տեսքի համար։
29-05-2024 03:18
Մի քանի օր անց այն բանից հետո, երբ Մադոննան բաժանվեց իր բռնցքամարտիկ ընկերոջից՝ Ջոշ Պոպերից, հայտնի դարձավ, որ երգչուհին նոր սիրավեպ ունի։ Մադոննայի ներկայիս բոյֆրենդը նույնպես բռնցքամարտիկ է և, ինչպես նախորդը, նրա տարիքի գրեթե կեսն է (նա 34 տարեկան է, իսկ փոփ-դիվան՝ 65)։ Երիտասարդի անունը Ռիչարդ Ռիակպրո է։
29-05-2024 02:31
2024 թվականի մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ 40-ամյա Ալսուն ամուսնալուծության հայց է ներկայացրել իր ամուսնուց՝ գործարար Յան Աբրամովից։ Երգչուհին դեռ չի մեկնաբանել, թե ինչ է կատարվում, սակայն նրա շրջապատի անանուն ինսայդերները«КП»-ին կիսվել են աստղային զույգի բաժանման մանրամասներով։ Աբրամովը Ալսուին սկսել է դավաճանել ոչ թե երեկ, այլ ավելի քան 10 տարի առաջ։
28-05-2024 10:35
Սննդաբանները շաքարն անվանել են վնասակար՝ նշելով, որ դրա չարաշահումը հանգեցնում է ինսուլինի կտրուկ արտազատման և, որպես հետևանք, արյան շաքարի մակարդակի բարձրացման։ Նրանք նաև սպիտակ ալյուր պարունակող բոլոր մթերքները դասակարգել է նիհարելու համար վնասակարների շարքին։ Վնասակար են նաև արագ սնունդը, կետչուպը և մայոնեզը։ Խորհուրդ է տրվում դիետայի ընթացքում բացառել կծու, յուղոտ և աղի մթերքները, հատկապես՝ պահածոները, երշիկեղենը և կիսաֆաբրիկատները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.05.2024
Դիտվել է 417 անգամ
24.05.2024
Դիտվել է 256 անգամ
23.05.2024
Դիտվել է 248 անգամ
28.05.2024
Դիտվել է 74 անգամ
29.05.2024
Դիտվել է 65 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster