Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Լցոնի բաղադրատոմս Մերիլին Մոնրոյից

20.03.2012

Ոչ բոլորը գիտեն, որ 1950-ականների սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոն սիրել է նաև կերակուրներ պատրաստել: Սա հազվագյուտ բաղադրատոմս է, որը պահպանվել է նրա ձեռագրով: Բնականաբար, այնպիսի հայտնագործությունն, ինչպիսին էր Մոնրոյի ձեռագիր բաղադրատոմսը, զարմացրեց նրա բազմաթիվ երկրպագուներին: Այդ բաղադրատոմսը գրված է 1956 - ին, երբ նա ապրում էր Ջոդի Մադջիոյի հետ: Դա է պատճառը, որ Մոնրոն գրել է` «չավելացնել սխտոր». Ջոն չէր սիրում այն:
 
Բաղադրությունը.
 
1 ֆրանսիական հացի բոքոն, 
220 գ լյարդ կամ հավի սիրտ, 
220 գ  տավարի աղացած միս,
1 ճաշի գդալ բուսական յուղ,
4 թերթ նեխուր (քարաուզ),
1 մեծ սոխ,
2 բաժակ կտրատած մաղադանոս,
2 պինդ եփած ձու,
1,5 բաժակ չամիչ,
1 բաժակ քերիչով անցկացրած պանիր,
1.5 բաժակ մանրացրած ընկույզ, 
2 թեյի գդալ խնկունի,
2 թեյի գդալ վայրի սուսամբար,
2 թեյի գդալ ուրց,
3 թերթիկ  դափնի,
1 թեյի գդալ շալֆեյ,
½ թեյի գդալ իմբիր,
½ թեյի գդալ մշկընկույզ,
աղ`ըստ ճաշակի:
 
 
Պատրաստման եղանակը.

Հացը թրջել սառը ջրում 15 րոպե: Այնուհետեւ քամել ջուրը, ճզմել հացը և բաժանել մանր մասերի:
 
Լյարդը կամ սիրտը աղի ջրում եփել, ապա մանրացնել սուրճի հատիկի չափ:
 
Թավայի մեջ միջին ջերմությամբ տապակել տավարի միսը (15-20 րոպե):
 
Խառնել հացը, լյարդը, տապակած տավարի միսը, նեխուրը, սոխը, մաղադանոսը, ձուն, չամիչը, պանիրը, ընկույզը: Այս ամենը լավ խառնել ձեռքերով:
 
Ավելացնել մնացած բոլոր համեմունքները, աղ լցնել ու կրկին լավ խառնել:
 
Մատուցել սառը: Կարելի է օգտագործել ոչ միայն իբրև լցոն, այլև որպես առանձին ճաշատեսակ:

Լարա Առաքելյան

Դիտվել է 5814 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լազանյա նրբերշիկով և շամպինիոնով

04.05.2024
Նրբերշիկով և շամպինիոնով լազանան հանրաճանաչ ուտեստի հաջող, բյուջետային տարբերակ է:

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բիսկվիթային տորթ «Քնքշություն»

15.12.2023
Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ` դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:

Վարսակի շիլա' չրերով

06.12.2023
Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով՝ շիլա: 

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

23.11.2023
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 507 անգամ
09.05.2024
Դիտվել է 235 անգամ
15.05.2024
Դիտվել է 109 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster