Խնձորի հյութ' հատուկ ձմռան համար
18.09.2013
Խնձորի հյութը, որ Ladynews.am-ն առաջարկում է Ձեզ պատրաստել, համեղ է, առողջարար և վիտամիններով հարուստ: Հինգ կիլոգրամ խնձորից կստանաք 3 լիտր հյութ:
Անհրաժեշտ են`
5 կգ խնձոր
շաքարավազն` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Խնձորները լվացրեք, խոշորները կիսեք: Եղած խնձորներն անցկացրեք հյութաքամիչով. փրփուրը շատ կլինի, կարող եք հեռացնել անմիջապես կամ` վերջում: Ստացված հյութը լցրեք էմալապատ կաթսայի մեջ և դրեք կրակին: Շաքարավազը լցրեք ըստ ճաշակի և թողեք տաքանա մինչև հասնի 90-95 աստիճանը, բայց չհասցնի եռալ: Վերջում լցրեք բանկանները և փակեք:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8333 անգամ
Читать на русском
|