Ամառը նիհարելու համար լավագույն ժամանակն է: Չէ՞ որ հենց այդ ժամանկ է հարկ լինում լողազգեստ և կարճ շրջազգեստ հագնել:
Ինչպե՞ս նիհարել.
Ընտրում ենք շարժառիթ.Դա կարող է լինել զգեստապահարանից կամ խանութից որևէ հագուստ: Պետք է պատկերացնել, թե որքան լավ տեսք կունենաք այդ հագուստով, եթե կորցնեք մի քանի կիլոգրամ:
Ձեր սննդակարգում ներառեք ավելի շատ թարմ բանջարեղեն և կանաչի: Կերեք այն տապակած մսով: Երեկոյան ծանր սնունդի փոխարեն ավելի լավ է ուտել բանջարեղենով աղցան: Այն կօգնի կարգավորել օրգանիզմը:
Խմեք հնարավորինս շատ ջուր: Ջուրը անհրաժեշտ է մեր օրգանիզմին ողջ տարվա ընթացքում, սակայն շոգ եղանակին մենք շատ հեղուկ ենք կորցնում և պետք է խմել շատ ջուր: Այս պարագայում դա պարզապես կենսական անհրաժեշտություն է:
Բանջարեղենով ապուր' մսայինի փոխարեն: Փոխարինեք սովորական յուղոտ ապուրը բանջարեղայինով, կամ, օրինակ, թանապուրով:
Վազք այգում: Տաք եղանակին կարիք չկա հաճախել սպորտդահլիճ, կարելի է պարզապես հարմար հագնվել և վազել այգում:
Շատ քայլեք ոտքով: Տաք եղանակը տրամադրում է երեկոյան ժամերին շատ քայլել: Քայլքը նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը և լավացնում է արյան շրջանառությունը:
29-06-2026 09:31 Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26 Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։
29-06-2026 09:22 Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24 Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44 42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։