Նոր տարի. մոտիվացվելու ճիշտ ժամանակն է
04.01.2013
Նոր տարին միանգամայն նորովի սկսելու, կյանքը վերափոխելու ծրագրեր, համոզված ենք, անցել են շատերի մտքով: Քիչ չեն լինի նաեւ նրանք, ովքեր ցանկացած կլինեն բոլորովին նոր էջից սկսել իրենց կյանքը: Միանգամայն հնարավոր է: Սկսեք մոտիվացվել: LN-ը ձեզ հետ է…
Մոտիվացիան մեր հոգևոր իմունիտետն է: Դա այն է, ինչը թույլ չի տալիս մեզ կորցնել հետաքրքրությունը կյանքի հանդեպ՝ վերածվելով բազմոցահամակարգչային ամեոբայի, մելանխոլիկ ծույլիկների: Կյանքում մեծ փոփոխություններ սկսելու համար անհրաժեշտ է մեր ներսում ուժեղացնել մոտիվացիան:
Մի քանի պարզ մեթոդներ, որոնք կօգնեն մոտիվացվել: Գտեք երազանք
Առանց նրա մոտիվացիան երբեք ուժեղ չի լինի: Նստեք եւ մտածեք՝ ինչ եք ուզում ամենից շատ: Ընդ որում՝ երազանքը պետք է լինի մեծ եւ պահանջի մեծ ջանքեր, համառություն եւ միևնույն ժամանակ լինի ռեալ: Երազանք-նպատակն այնպիսին պիտի լինի, որ ստիպված լինեք դուրս գալ ձեր «հարմարավետության գոտուց»:
Ունեցեք մի մեծ նպատակ եւ նրան հասնելու ճանապարհին կվայելեք ուղեկից բոլոր հաղթանակները: Երբ մարդը նպատակասլաց է ու կամային, հաջողությունը նրան ուղեկցում է գրեթե ամենուր:
Նայեք առաջ. մոռացեք այն ամենը, ինչ հետևում է
Ուսերից գցեք անցյալի բեռը եւ բաց սրտով շարժվեք ապագային ընդառաջ: Շնորհակալություն հայտնեք անցյալին բոլոր դասերի, տված փորձի համար եւ ներկա եղեք ձեր կյանքին ԱՅՍ օրվան:
Համեմատվեք միմիայն ինքներդ ձեզ հետ
Սա շատ կարևոր պահանջ է՝ կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Ուրիշների հետ համեմատվելը բերում է ինքնագնահատականի իջեցման, բարդույթների ձևավորման: Մի արեք դա: Մեզնից յուրաքանչյուրն ունի կյանքում իր սեփական ուղին եւ հաջողության հասնելու սեփական հնարավորությունները: Միակ մարդը, ում Դուք պետք է հաղթեք եւ հաղթահարեք, ինքներդ եք: Դուք եք Ձեր միակ իսկական «մրցակիցը»:
Եվ վերջում, մի քանիսը այն խորհուրդներից, որ իրենց համար մշակել են Հարվարդի համալսարանի ուսանողները: Դրանց հիմքում կրթության հարցն է, բայց եթե «սովորել» բառը մի կողմ թողնենք, այդ խորհուրդները կիրառելի են կյանքի համար առհասարակ:
- Եթե դու հիմա քնես, քեզ երազում, իհարկե, կայցելի երազանքդ: Բայց եթե քնի փոխարեն ընտրես սովորելը, ապա կյանքի կկոչես երազանքդ: - Հաջողության հասնելու հնարավորություն ունի յուրաքանչյուրը: Բայց հաջողությունն այցելում է միայն ինքնակատարելագործման եւ վճռականության հետ:
- Հաջողության համար թափվող ջանքերը միայն հաճույք են:
- Այսօրը երբեք չի կրկնվի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3289 անգամ
|