Հոգեբանները բացատրել են Boy sober հասկացությունը և ինչու են կանայք ընտրում միայնությունը
17.09.2024
Համացանցում կանանց շրջանում տարածում է ստանում կյանքի նկատմամբ նոր մոտեցում՝ նրանք որոշում են հրաժարվել ռոմանտիկ հարաբերություններից և ազատված ժամանակը, ուշադրությունը, ինչպես նաև այլ անձնական ռեսուրսներ տրամադրել իրենց: Հոգեբանները բացատրել են, թե ինչու են կանայք հրաժարվում շփվել հակառակ սեռի հետ և ում կարող է դա օգուտ բերել։
Boy sober-ը անգլերենից թարգմանվում է որպես «սթափություն տղաներից»: Թրենդը սկսել է կոմիկ դերասանուհի 26-ամյա Հոուփ Վուդարդը՝ Նյու Յորքից։ Նրա մտքերն անընդհատ զբաղված էին այն տղայով, ում հանդիպել էր ծանոթությունների հավելվածում: Աղջիկը հասկացավ, որ իր կյանքում չափազանց շատ տեղ են զբաղեցնում տղամարդկանց մասին մտքերը, և եկել է իր վրա կենտրոնանալու ժամանակը։
Նա իր հեռախոսից ջնջել է ծանոթությունների բոլոր հավելվածներն ու որոշել առաջիկա մեկ տարին ժամադրության չգնալ: Շուտով նրա քույրը դրա համար հորինեց «boy sober» եզրույթը, ինչը նշանակում է, որ աղջիկը իրեն չի «արբեցնում» հարաբերությունների մասին մտքերով։
Շատ կանայք ամբողջ աշխարհից հետևեցին այս թրենդին․ #boysober հեշթեգը TikTok-ում արդեն հավաքել է ավելի քան 20 միլիոն դիտում: Այս մոտեցումը ձեզ առաջարկում է առաջին տեղում դնել և ուշադրություն դարձնել ձեր զարգացմանը կյանքի բոլոր ոլորտներում: Փորձագետները բացատրել են, թե ինչով է պայմանավորված boy sober միտման ի հայտ գալը և ինչ օգուտ կարող են քաղել դրան հետևող կանայք։
Ինչու՞ է միտումն այդքան ժողովրդականություն վայելում
Մտերիմ հարաբերություններ կառուցելու խնդիր
Այն փաստը, որ boy sober շարժումը մեծ ժողովրդականություն է վայելում ամբողջ աշխարհում, ցույց է տալիս, որ շատ կանայք այժմ դժվարություններ են ունենում մտերիմ, վստահելի հարաբերություններ կառուցելու հարցում:
Թունավոր հարաբերությունների օրակարգ
Մի կողմից, boy sober շարժումը վերջին տարիներին տարածված չարաշահվող հարաբերություններ թեմայի տրամաբանական շարունակությունն է. սկզբում կանայք, փորձելով հասկանալ, թե ինչն է սխալ հարաբերություններում, հայտարարեցին, որ մեղավորը դաժան տղամարդիկ են: Հետո հասկացան, որ անհնար է ազդել նրանց վարքի վրա և որոշեցին դադար վերցնել՝ հասկանան իրենք իրենց և պարզեն, թե որ ուղղությամբ շարժվեն:
Պայքար կարծրատիպերի և միայնության վախի դեմ
Մյուս կողմից, կանայք հոգնել են անհանգստանալուց, որ իրենք միայնակ են, որ հարաբերությունները չեն ստացվում կամ չեն կառոցվում այնպես, ինչպես իրենք են ցանկանում, և հոգնել են սոցիալական սպասելիքները բավարարելուց: Boy sober շարժումը փորձ է կոտրել կարծրատիպը. եթե դու ամուսնացած կամ հարաբերությունների մեջ չես, ուրեմն անկախ ամեն ինչից դժբախտ ես։ Սա մի տեսակ թեստ է հասարակության համար՝ տեսնելու, թե արդյոք հնարավո՞ր է ընդունել կանանց ընտրությունը՝ որոշ ժամանակ հատկացնել միայն իրենց, բացահայտ հայտարարելով այդ մասին և դրա դիմաց տեսնել ըմբռնում, ոչ թե հակակրանք։
Ո՞վ կշահի այս փորձից
Boy sober–ը գիտակցված ընտրություն է ապրելու՝ հիմնվելով քո և քո հետաքրքրությունների վրա: Ինքներդ ձեզ ժամանակ տալու հասկանալու, թե ինչ եք ուզում, ինչ եք սիրում, ինչպիսին եք դուք: Առողջ էգոիզմի փորձ, եթե կուզեք։
Այս փորձը օգտակար կլինի այն կանանց համար, ովքեր.
• հարաբերություններից հիասթափված են,
• մտնելով նոր հարաբերությունների մեջ՝ մոռանում են իրենց և իրենց հետաքրքրությունները՝ տարրալուծվելով տղամարդու մեջ,
• վերջերս ընդհատել են հարաբերությունները և անհրաժեշտ է վերականգնվել:
Մեծ հաշվով, երբ հարաբերությունների ավարտից հետո մենք մեզ վատ ենք զգում, բոլորս բնազդաբար հենց այդպես ենք վարվում։ Ինքներս մեզ ասում ենք՝ «այլևս երբեք» և սկսում հիշել, թե ինչ ենք սիրում, ինչ ենք իրականում ցանկանում, սկսում ենք սպորտով զբաղվել, հանդիպել ընկերներին, կարիերա կառուցել, իսկ տղամարդկանց հետ մենք միայն ընկերներ ենք: Որոշ ժամանակով։ Պարզապես այժմ այս գործընթացն անուն ունի։
Ինչի՞ց վախենալ
Պարադոքսն այն է, որ այս հետաձգումը չի երաշխավորում, որ, որոշելով նոր հարաբերությունների մեջ մտնել, մենք նորից չենք սիրահարվի առաջին հանդիպած մարդուն, չմտածված քայլեր չենք անի և չենք հայտնվի «բռնարարի» կողքին։
Երբ սովորեք ապրել միայնակ և հասկանալ ինքդ ձեզ, կսովորեք հենց դա՝ ապրել միայնակ և հասկանալ ինքդ ձեզ: Եվ դա ձեզ ոչ մի կերպ չի օգնի սովորել մտերիմ հարաբերություններ կառուցել տղամարդկանց հետ: Վերջինս պահանջում է այլ հմտություններ:
Երեք գիրք՝ այս թեմայով.
• Քեթրին Գրեյ «Մի տարի առանց տղամարդկանց: Այն, ինչ ես սովորեցի առանց ժամադրությունների և հարաբերությունների»:
• Աննա Բաբիչ «Ներքին աջակցություն։ Ցանկացած իրավիճակում վերադարձեք ինքներդ ձեզ»:
• Տարա Շուստեր «Գնիր քեզ համար այդ անիծված շուշանները: Եվ այլ բուժիչ ծեսեր՝ քո կյանքը կարգավորելու համար»։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1750 անգամ
Читать на русском
|