Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իմ և Սելենա Գոմեսի «կռիվը» երկրպագուներն են. ՄԱՅԼԻ ՍԱՅՐՈւՍ

12.12.2012

«Իմ երկրպագուներն իմ տարեկիցներն են: Այո, ես դարձա թինեյջերների կուռքը, երբ դեռ ինքս  թինեյջեր էի»,-ասում է բոլոր դեռահասների սիրելի Մայլի Սայրուսը:

Շատերը նրան որպես Հաննա Մոնթանա են ճանաչում, ինչպես հաճախ պատահում է, երբ մարմնավորած դերը կյանքում էլ մեծ ազդեցություն է թողնում քեզ վրա: 1992թ. նոյեմբերի 23-ին արվեստագետների ընտանիքում  ծնված աղջնակի անունն իրականում ոչ թե Մայլի է, այլ Դեսթին Հոփ: Նրա ծնողներն են նախկին դերասանուհի Պետիցիա Ֆինլին և քանթրի-երգիչ Բիլլ Ռեյ Սայրուսը: «Հայրս ոչ միայն գերազանց լսողություն ունի, այլեւ նրա մոտ զարգացած են նաև մյուս զգացումները, և մենք ամբողջ ընտանիքով ապավինում ենք նրա ներքին ձայնին: Երբ մայրս հղի էր ինձնով, հայրս հստակ նկարագրել էր ինձ, և ասել, որ մայրս իր կրծքի տակ Դեսթին Հոփ Սայրուսին է կրում»:  Իր ինքնակենսագրականի մեջ Մայլին գրում է նաև, որ հոր զգայարաններն այս անգամ փոքր-ինչ լավ չեն աշխատել: Նա չէր գուշակել, որ աղջիկն իրականում այնքան ժպտերես է լինելու, որ նրան կոչելու են Սմայլի (անգլ. Smile բառից-հեղ.): «Թե ինչպես Սմայլին դարձավ Մայլի, չեմ կարող ասել, բայց մի բան հաստատ է. ինձ ոչ ոք չէր ճանաչում իսկական` Դասթին անունով, բոլորի համար ես Մայլին էի»:

Մայլիի ընտանիքն ավանդապաշտ, խիստ հավատացյալ, օրինապաշտ է եղել: Աղջկա խոսքերով իր ծնողների համար ոչինչ կարևոր չի եղել իսկական արժեքներից զատ` երեխաներ, ընտանիք, եկեղեցի:  Սակայն ամերիկյան լրատվամիջոցները այնքան էլ չեն հավատում Մայլիին, քանի որ բոլորն են ականատես եղել, թե ինչպես է նրա հայրը` Բիլի Ռեյը, իսկական քանթրի-երգչի  ապրելակերպ վարում. անձնական ինքնաթիռ, երիտասարդ երկրպագուներ, անընդհատ ճանապարհորդություններ,սիրուհիներ և այլն: Իսկ այդ ընթացքում Մայլիի մայրը տանը դաստիարակում էր 6 երեխաների:  «Ես նրանց միջնեկ քույրն էի, ով միշտ ուշադրությունից դուրս էր մնում: Ես ամեն ինչ անում էի, որպեսզի հայտնվեմ ծնողներիս ուշադրության կենտրոնում: Ավագները շատ պատասխանատու էին, փոքրերն ուղղակի հրաշք, իսկ ինձ մնում էր երգել-պարել»:

Դպրոցում Մայլիի վարքն անվանում էին «տարօրինակ», իսկ նրա հայրը պնդում էր, որ դա արտիստի պահվածք է: Փոքրիկ Մայլին միշտ իր շուրջն էր  հավաքում դասընկերներին, կանգնում աթոռին և բարձր երգում: Երբ նրան նկատողություն էին անում, աղջիկը զայրացած ասում էր. «Ես երգում եմ, իսկ դուք խանգարում: Ո՞ւմ վարքն է ավելի տարօրինակ»:    Մայլին դառնում է հոր շողքը: Բոլոր շրջագայություններին  Բիլին իր հետ վերցնում էր նաև Մայլիին: «Մայլին ավելի շուտ սկսեց երգել, քան խոսել»,- պատմում է Բիլին:

Հոր աստղային կյանքը չէր կարող ազդեցություն չունենալ աղջկա վրա: Մայլիի դասարանցիներից մեկը պատմում է. «Նա անընդհատ խոսում էր իր փայլուն ապագայի մասին, այն մասին, թե ինչպես  է դառնալու աշխարահռչակ, կարծես նկատի ունենալով այն, որ մենք այդպես էլ միջակություն կմնանք: Նա անընդհատ շեշտում էր, որ հայրն իսկական աստղ է, որ իր կյանքը նման է արքայադստեր կյանքի»:


Մայլիի դերասանական կարիերայի մեկնարկը «Doc» սերիալում էր, որտեղ գլխավոր դերերից մեկը կատարում էր նրա հայրը ` Բիլին, և նրա խնդրանքով Մայլիին փոքրիկ էպիզոդիկ դեր էր  տրվել: «Ես աշխատում էի, անում ամեն ինչ, ինչ հայրս ասում էր: Բայց դա քիչ էր: Իմ մասին ոչ ոք չէր գրում, ինձ ոչ մի տեղ չէին հրավիրում, ես կորցրել էի ինձ, հիասթափվել»:  Փոխարենն իրեն չէր կորցրել Մայլիի հայրը: Նա օգտագործեց իր ազդեցիկ կապերը` Մայլիին մեծ էկրան հանելու համար: Առաջին հերթին հայրը հանդիպում է կազմակերպում գորածակալի հետ, ով զբաղվում է փոքրիկ դերասանների բազայի ստեղծմամբ: Մեծ տպավորություն չի թողնում աղջիկը գործակալի վրա, բայց այնումենայնիվ  միանում է բազային: Մի քանի ամսից Մայլիին ևս մեկ էպիզոդիկ դեր են վստահում, բայց այս անգամ արդեն մեծ ֆիլմում՝ «Խոշոր ձուկ»: Ֆիլմից իր առաջին տպավորությունների մասին Մայլին ասել է.«Չափից դուրս շատ նյարդեր են ծախսվում: Մեզ ասում էին, թե երբ մենք կարող ենք հաց ուտել, երբ քնել, երբ լողանալ և այդպես շարունակ: Արդյունքում դուք տեսնում եք հիանալի կադրեր, իսկ ամեն վայրկյանի վրա տարվում է շաբաթների աշխատանք»:

Աղջկա ընտանիքը տեղափոխվում է Տենեսսի, և Մայլին բոլորովին չի թաքցնում իր հիասթափությունը: Նա այլևս չի ուզում հասարակ կյանք, դպրոց, ընկերներ, խաղեր: «Ես երբեք չեմ թաքցրել,որ ուզում եմ տարբերվել մյուսներից: Ես ասելիք ունեի: Ես մեծ նպատակներ, երազանքներ ունեի: Ես ուզում էի լինել յուրահատուկ, տարբերվող, առանձնանալ շրջապատից»:

Մայլիի պատմություններից կարելի է ենթադրել, որ դպրոցում բոլորը ատում էին նրան: Համադասարանցիները գողանում էին նրա գրքերը, պատռում: Նրանք ծիծաղում էին Մայլիի հագուստի, սանրվածքի վրա:  «Մի անգամ իմ ընկերուհուս` Ռեյչելին սպառնացել էին, որ եթե նա իմ կողքին նստի, նրա կյանքը դպրոցում կվերածեն դժոխքի»:  

Հետագայում հենց Ռեյչելը բացատրում է բուն իրավիճակը դպրոցում. «Աստված սիրեք, դուք իսկապե՞ս կարծում եք, որ դպրոցում որևէ մեկը կարող էր նեղացնել Բիլլի Ռեյ Սայրուսի աղջկան: Դեսթինը չէր թողնում մոռանալ, թե ում աղջիկն է դպրոցում սովորում: Նա իրեն ինքնահավանի պես էր պահում և կարող էր նեղացնել մարդկանց առանց առիթի»:

Թերևս Մայլին գիտեր, թե ինչ է իրեն սպասվում: 2006թ.-ը Մայլիի կյանքում շրջադարձային է դառնում: Disney ընկերությունը քաստինգ է հայտարարում նոր երիտասարդական սերիալի համար:  Սայրուսի համար սա հիանալի տարբերակ էր ուժերը ևս մեկ անգամ փորձելու: 7000 հավակնորդներից գլխավոր դերը վերցնում է հենց Մայլի Սայրուսը: 11-ամյա աղջիկը` Տենեսիից, որը գրեթե չուներ դերասանական փորձ, դառնում է Disney-ի ամենահաջողված ծրագրերից մեկի դեմքը:  «Սկզբում կազմակերպիչները մերժեցին ինձ` ասելով, որ շատ փոքր եմ դեռահասների համար սերիալում գլխավոր դերը ստանձնելու համար: Ինձ առաջարկում էին Լիլյայի դերը: Աստված իմ, ես երջանիկ կլինեի նույնիսկ, եթե այդ դերը տային ինձ: Ես կուզենայի նույնիսկ սենյակի անշունչ բույս լինել, միայն թե խաղայի այդ սերիալում»:

Սերիալում Մայլին հասարակ դպրոցական էր, որը գիշերները դառնում է ռոք աստղ հայտնի Հաննա Մոնթանա: Սերիալը էկրան է դուրս գալիս 2006-ի մարտից և հեռուստաէկրանների մոտ հավաքում Disney-ի համար ռեկորդային թվով հեռուստադիտող: «Ես ու Հաննա Մոնթանան այնքան նման ենք, որ իրական կյանքում էլ անգամ ես եմ ինձ շփոթում իմ կերպարի հետ»:

Մայլիի այդքան երազած աստղային կյանքը մեկնարկեց: Սերիալի՝ էկրան բարձրանալուց անմիջապես հետո միլիոնավոր երիտասարդների ուշադրությունը գամվեց այս ժպտերես աղջնակի վրա: Նրա հաջողությունը շշմեցնեղ էր: «Բոլորը կրկնօրինակում էին ինձ, իմ նկարով շապիկները, իմ սանրվածքով աղջիկները ինձ ուղղակի շշմեցնում էին: Ես չէի կարողանում հավատալ, որ իմ տարիքի աղջիկները ուզում են նմանվել ինձ, նրանք երկրապգում են ինձ: Աստված իմ, ես երկրպագուներ ունեմ: Դա հիանալի է»:

 Ֆիլմի հետ միասին սկսվեց նաև նրա երաժշտական կարիերան: Սերիալի բոլոր սեզոնների համար Մայլին ձայնագրեց երգեր, համագործակցեց հոր հետ, և նույնիսկ ալբոմ թողարկեց Hannah Montana 2/Meet Miley Cyrus:    «Ես հասկացա, թե ինչ է նշանակում լինել աստղ: Դա այն է, ինչ ես միշտ երազել եմ: Ես վաստակում էի այնքան, որքան չէր վաստակում նույնիսկ հայրս: Ինձ ճանաչում էին բոլորը, ես սպասված էի ամենուր»:

Այս ընթացքում հայտնվում է ևս մի գեղեցկուհի, ով հավակնում է գրավել դեռահասների սրտերը: Սկզբում հավակնում էր, իսկ հետո բոլոր հնարավորությունները գործի դնում դա անելու համար: Այդ գեղեցկուհին Սելենա Գոմեսն էր:   Մարդիկ երբեք չեն դադարել այս երկու դեռահաս աղջիկների` Մայլիի և Սելենայի ընկերության և թշնամության մասին հեքիաթներ հորինել: Բազմիցս նրանք երկուսն էլ ժխտել են իրենց վատ հարաբերությունների մասին պտտվող լուրերը, իսկ ամսագրերը շարունակում են նրանց ռինգ մտցնել, համեմատել: «Մենք երբեք չենք վիճել, իմ ու Սելենայի  «կռիվը»  միայն երկրպագուներն են, որոնք չեն հոգնում մեզ համեմատելուց»:

Սերիալի հաջողությունը դրդում է Disney-ին նկարահանել ֆիլմ` «Հաննա Մոնթանա»: Համաշխարհային վարձույթում այն բերեց 29 միլիոն դոլար եկամուտ:

Բացի հանրային կյանքից, աղջկա անձնական կյանքը նույնպես շատ բուռն է: Մայլիի բոյֆրենդների շարքում են հայտնի դերասաններ, երգիչներ: Նրանցից են եղել Նիկ Ջոնասը, Թոմաս Ստուրգեսը, բավականին հայտնի Ջասթին Գեսթոնը: «Ես երբեք անլուրջ չեմ լինում հարաբերություններում: Պարզապես լինում են դեպքեր, երբ շփվելով հասկանում ես, որ ապագա կառուցել չես կարող նրա կողքին»:

Զբաղվելով երաժշտությամբ` Մայլին չի թողնում կինոաշխարհը: Նրան առաջարկում են ձայնագրել «Վոլտ » մուլտֆիլմը, խաղալ «Վերջին երգ» ֆիլմում: Վերջինս մեծ հետաքրքրություն չի առաջացնում կինոքննադատների մոտ, բայց մեծ հաջողություն է ունենում էկրաններին:  Բացի դրանից, այս ֆիլմը կարևորվում է նաև հենց դերասանուհու` Մայլիի կյանքում, քանի որ հենց ֆիլմի նկարահանումների ժամանակ Մայլին սիրահարվում է իր գործընկեր Լայամ Հեմսվորթին: Ֆիլմում նրանք նույնպես սիրում են միմյանց, ինչը, ինչպես երևում է, իր անդրադարձն է ունենում իրական կյանքում: Նրանք սկսում են հանդիպել, բայց այս անգամ Մայլին խուսափում է անձնական կյանքի մասին պատմել երկրպագուներին կամ լրագրողներին:

Ջոն Տրավոլտոյի հետ Մայլին ձայնագրում է "I Thought I Lost You" սինգլը, որը նոմինացվում է հայտնի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը: Այսօր Մայլի Սայրուսն ունի 9ալբոմ, որոնցից մեկը նույնիսկ ոսկյա է համարվում:

Ամենահայտնի ամսագրերից Forbes-ը Մայլիս Սայրուսին ճանաչում է ամենահարուստ թինեյջեր: 100 ամենահարուստ թինեյջերների ցուցակը գլխավորում է Մայլի Սայրուսը:

Այժմ Սայրուսը փորձում է ազատվել «դեռահասների կուռք» բնորոշումից և հաստատվել մեծահասակների աշխարհում: Բոլորովին վերջերս աղջիկը դարձավ 20 տարեկան: «Ես 20 տարեկան եմ, ուզում եմ  իմ տարիքի հետ բարձրանա նաև իմ երկրապգուների տարիքային սանդղակը»: 

Այս նպատակով էլ 2011թ. Մայլին նկարահանվում է «Ամառ: Համդասարանցիներ: Սեր» ֆիլմում, որտեղ նրա գործընկերներն էին Դեմի Մուրն ու Էշլի Գրինը:

2012-ի հունիսի 16-ին Մայլին իր թվիթերյան էջում տեղադրում է շքեղ մատանու նկար և նկարագրության մեջ գրում «Լայամն ինձ արժեքավոր մատանի է նվիրել` 3.5 կարատանոց  ադամանդով»:  

Ինչպես հայտնի դարձավ նրա հարցազրույցներից մեկի ժամանակ,  Լայամն ու Մայլին նշանադրվել են, իսկ թե ինչպես է իրեն առաջարկություն արել Լայամը, Սայրուսը համառորեն լռում է: «Ուղղակի կասեմ, որ ինձ համար դա այնքան անսպասելի էր: Ես սիրում եմ օրիգինալ մոտեցումներ»:  

Այս աստղային զույգը 2009թ.-ից հանրության ուշադրության կենտրոնում է: Ամսագրերի շապիկներին բազմիցս հայտնված զույգը չի սիրում խոսել հարաբերությունների մասին:  Նրանք երկուսն էլ առաջ են տանում կարիերան` հիանալի համատեղելով անձնական կյանքի հետ: Լայամն ու Մայլին իսկական սուպերաստղերի կյանք են վարում:  Արդեն բազմիցս ամերիկյան ամսագրերը հայտնել են այս զույգի մոտալուտ ամուսնության մասին, սակայն հանրությունը սպասում է հենց բուն իրադարձությանը: Երբեմնի ամենապահանջված հարսնացուն այժմ արդեն ունի իր ընտրյալը: «Ինձ համար միշտ էլ կարևոր է եղել աշխատանքս, բայց հիմա,երբ իմ կողքին Լայամն է, ինձ թվում է ,թե իմ բոլոր երազանքներն  իրականացել են»:

Վարդագույնը գույն չէ, այն վերաբերմունք է դեպի կյանքը:

Ես իսկապես չունեմ իմ սեփական ոճը: Ես ուղղակի ես եմ:  Շատ աղջիկներ սիրում են հագնել այն, ինչ բոլորն են հագնում: Կարծում եմ լավ է, երբ ունես քո առանձին կարծիքը, ոճը: Մարդիկ կսկսեն հետևել քեզ:

Ընկերությունը հիմնված է վստահության վրա: Եթե դու ամբողջովին վստահում ես ինչ-որ մեկին, ապա նա քո լավագույն ընկերն է:

Հայտնիությունը ճնշում է, բայց այն օգնում է ինձ կատարելագործվել:

Իմ և Սելենայի «հակամարտությունը» իրականում հորինվածք է, մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք, ես նույնիսկ պատմում եմ նրան իմ սիրային հարաբերությունների մասին:

Ինձ վերցրին ֆիլմում նկարահանվելու ոչ թե այն պատճառով, որ ես սեքսուալ էի, այլ այն պատճառով, որ հասարակ էի:

Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8287 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը և հանդես կդա եզրափակչում։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 671 անգամ
07.05.2024
Դիտվել է 182 անգամ
08.05.2024
Դիտվել է 176 անգամ
09.05.2024
Դիտվել է 130 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster