Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես հասարակ պառավ եմ. ՔԵԹՐԻՆ ԶԵՏԱ-ՋՈՆՍ

29.11.2012

Անգամ հիմա, երբ Քեթրին Զետա-Ջոնսը Հոլիվուդի ամենապահանջված ներկայացուցիչներից է, շարունակում է պարբերաբար այցելել հայրական տուն` Սվանսիի ծոց, որը համարում է ամենագեղեցիկ վայրն աշխարհում: Անգամ հիմա, երբ նրանով է հիանում հասարակության ուժեղ հատվածի մի ստվար մասը, նա միևնույնն է՝ շարունակում է հավատարիմ մնալ ընտանիքին ու երեխաներին, ապրում է նրանց ցավով ու զգացմունքներով: Նա այն քչերից է, ով կարողացավ բնատուր հմայքով գրավել միլիոնավոր կինոսերների սրտերը, բայց մնալ նույնքան անմիջական, որքան մանուկ հասակում էր:

Քեթրին Զետա-Ջոնս ազգանվան առաջին մասը առաջացել է հայրական կողմի նրա տատիկի անունից, իսկ այդ կինը ստացած է եղել իր անունը` ի պատիվ մի նավի, որով հեռավոր ճամփորդության է մեկնել իր տատիկի տատիկը: The Zeta նավը Սուոնսիի 19-րդ դարի հպարտությունն է եղել: Քեթրին անունն էլ առաջացել է ապագա դերասանուհու մյուս տատիկի անունից: Ի դեպ, նրա ազգանունը ճիշտ կարդալու դեպքում կստացվի  Զիտա-Ջոնս, բայց ողջ աշխարհին նա հայտնի է իբրև Զետա-Ջոնս:

Տաղանդավոր պարուհի, մոդել, երգչուհի ու դերասանուհի… Այս ամենը մեկում եթե հնարավոր է պատկերացնել, ապա դա` նաև շնորհիվ Քեթրինի: Նրա բնատուր տաղանդը աչքի զարնելիս է եղել դեռևս վաղ հասակում: Ի դեպ, Քեթրինը բացարձակ ամաչկոտ չի եղել: Հարազատների, բարեկամների, ծանոթների ու անգամ հարևանների ներկայությամբ նա բարձրացել է խոհանոցային սեղանին ու մոնոներկայացումներ ցուցադրել բոլորին: Հենց այդ տարիներին, տեսնելով նրա անսահման հմայքն ու աշխատասիրությունը, ընտանիքի անդամները կռահել են` իրենց երջանկություն Քեթրինը մի օր կդառնա համաշխարհային մեծության աստղ:

Աստղ դառնալու ճանապարհին, սակայն, դժվարություններից խուսափելը անհնար է եղել: Նրա բարեկամները պատմում են, որ փոքրիկ Քեթրինը կարող էր չապրել մինչև 5 տարեկան, եթե չլինեին Սուոնսի քաղաքի Morriston Hospital-ի բարձրորակ բժիշկները, որոնց հաջողվել է փրկել աղջնակի կյանքը` կատարելով բարդագույն վիրահատություն: Մինչ օրս Քեթրինի մարմնին մնում է այդ վիրահատության սպին, և աստղը հրաժարվում է պլաստիկ ճանապարհով հեռացնել նշանը: «Այդ սպին ամեն անգամ հիշեցնում է ինձ կյանքի դժվարությունների մասին», -ասում է նա:

Հայրենի քաղաքում խաղալով մի քանի ներկայացումներում` Քեթրինը շատ շուտ հասկացավ, որ ցանակում է դառնալ շոու-բիզնեսի անդամ և սկսեց համառորեն աշխատել այդ ուղղությամբ ու ամեն վայրկյան կատարելագործվել: Իհարկե, այդ տարիներին նա դեռ շատ լավ չէր պատկերացնում, թե արվեստի հատկապես որ տեսակով է ավելի հետաքրքրված: Այդ իսկ պատճառով նա մի բավական տևական ժամանակ նվիրեց ստեպ սովորելուն և շատ շուտով հաղթեց ստեպի բրիտանական մի մրցույթում: Այդ ժամանակ նա արդեն նշանված էր ներկայիս ամուսնու` Մայքլ Դուգլասի հետ, և վերջինս շատ ոգևորվեց նրա նվաճմամբ: Քեթրինի 30-ամյակին Դուգլասը նրան նվիրեց հսկայական տորթ, որի վրա կրեմով պատրաստված էին ստեպի կոշիկներ:

Բայց ժամանակի ընթացքում Քեթրինը գտավ իրեն: Լոնդոնն իր աստղերով կանչում էր նրան: Սկզբում նրան հաջողվեց դառնալ հեռուստաաստղ` շնորհիվ մի քանի սերիալների, բայց հետո ամեն ինչ ավելի հարթ ընթացավ: Ամերիկյան մինի-սերիալ «Տիտանիկ»-ում նրա խաղը նկատվեց: Ստացվեց այնպես, որ դրա պրեմիերային հանդիսատեսի թվում էր հայտնի ռեժիսոր Սթիվեն Սպիլբերգը: Վերջինս այնքան տպավորվեց Քեթրինի խաղով, որ անմիջապես պրեմիերայից հետո զանգահարեց իր ընկերոջը` Մարտին Կեմպբելին` «Զորո» ֆիլմի ռեժիսորին: Ֆիլմը այդ ժամանակ գտնվում էր պատրաստման փուլում: Մարտին Կեմպբելը հրահանգ ստացավ` վերցնել Քեթրին Զետա-Ջոնսին դերասանական կազմ:

«Զորո» ֆիլմը ապահովեց համաշխարհային ճանաչում ու սեր Քեթրինի համար:

Հետո ֆիլմերը հաջորդեցին մեկը մյուսին, և աստղային ժամը մինչ օրս էլ չի ավարտվում, եթե նկատի չունենանք փոքրիկ ընդմիջումները, որոնց ընթացքում Քեթրինը սեփական կյանքն է դասավորել: 2000 թվականին նա լույս աշխարհ բերեց իր որդուն` Դիլան Մայքլ Դուգլասին: Նշանակալի իրադարձությունից 4 ամիս անց Քեթրինն ու Մայքլ Դուգլասը վերջապես ամուսնացան: Հիշարժան է, որ ամուսինները ծնվել են միևնույն օրը` սեպտեմբերի 25-ին, ճիշտ է, 25 տարվա տարբերությամբ: Եվ չնայած Մայքլը այդքան մեծ է իր սիրելիից, բայց 2003 թվականին նրանք այնուամենայնիվ որոշեցին և ծնունդ տվեցին նաև իրենց դստերը` Քերիս Զետա-Դուգլասին:

Ընտանեկան կյանքը, սակայն, հարթ չընթացավ: People ամսագիրն իր հերթական համարներից մեկում գրեց այն մասին, որ 65-ամյա Մայքլ Դուգլասը կոկորդի չարորակ ուռուցքով է տառապում: Շատ շուտով լուրերը հաստատվեցին: Մայքլը իբրև իսկական օպտիմիստ ներկայացավ հանրությանը. «Ես լավ եմ տրամադրված: Պատրաստվում եմ ամենաքիչը 75 տարի ապրել: Չնայած, եթե նկատի ունենանք, որ հայրս 93 տարեկան է, մայրս` 87, ասել է թե, ես լավ գեներ ունեմ, ուրեմն հավանական է, որ կապրեմ մոտ 100 տարի»:

Նրա օպտիմիզմը արդարացված էր: Քիմիաթերապիան տվեց իր արդյունքը, և Մայքլ Դուգլասը ևս մեկ անգամ բացեիբաց խոսեց իր հիվանդության մասին. «Ուռուցքը, իհարկե, փոխեց իմ պատկերացումները մահվան մասին: Բայց ողջ ընթացքում ես չէի մտածում շանսերի ու հավանականության մասին, ես տեսնում էի միայն հիվանդությունը, որին պետք էր հաղթել: Քիմիաթերապիա ահռելի քանակությամբ…  Դժվար է պատկերացնել, բայց բժիշկները, կարելի է ասել, ստիպված էին սպանել ինձ կյանքս փրկելու համար»:

Եթե նկատեցիք, գրեթե ոչ մի խոսք դեռևս չասացինք Քեթրինի արձագանքի մասին: Եվ դա պատահական չէր: Եթե Մայքլին հաջողվեց հաղթահարել հիվանդությունը, ապա նրա կինը ուղղակիորեն չդիմացավ հոգեբանական այդ բեռին ու ամուսնու ոտքի կանգնելուց անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե նա հիվանդ է նույն  հիվանդությամբ, որով ժամանակին տառապել է հայտնի կին գրող Վերջինիա Վուլֆը: Հոգեկան խանգարումը դերասանուհու մոտ հաստատվեց, իսկ դա նշանակում էր, որ կար ամենավատի հնարավորությունը: Այդ հիվանդությունը կարող էր ընդհուպ մինչև սուիցիդի պատճառ դառնալ: Դերասանուհին սակայն չափազանց գիտակցված մոտեցավ խնդրին, չփորձեց հերքել փաստը, չխուսափեց, այլ հայտարարեց իր հիվանդության մասին ու որոշեց ինքնակամ գնալ հոգեկան առողջության կենտրոն: Արդյունքում Քեթրինը մոտ մեկ շաբաթ անցկացրեց կլինիկայում:

«Ահավոր ժամանակներ էին: Հասկանու՞մ եք' հնարավոր չէ ուշադրություն չդարձնել այն բանի վրա, թե ինչ են խոսում քո մասին: Իսկ ուշադրություն դարձնելու արդյունքը հաճախ ցավոտ է լինում: Այնպես որ, երբևէ արած քայլերիցս ամենախելացին համարում եմ համացանցից հրաժարվելը: Դա լավագույնն էր, ինչ կարող էի անել այդ պահին, քանի որ ես բնավորությամբ այնպիսին եմ, որ միշտ չեմ ամեն ինչ լավ լույսի տակ տեսնում: Ամուսինս այդպիսին չէ, և նա չի հասկանում ինձ, բայց ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Երբ հրաժարվեցի համացանցից, վերջապես ինձ ազատ զգացի», - ասաց դերասանուհին: Երկարատև բուժումից հետո, երբ նա վերջապես ոտքի կանգնեց,  հայտարարեց. «Չի կարելի միայնակ տառապել ու վախենալ օգնություն խնդրելուց: Հոգեկան խնդիրներից աշխարհում միլիոնավոր մարդիկ են տառապում, և ես նրանցից մեկն եմ: Եթե իմ խոստովանությունն այն մասին, որ հիվանդ եմ, կդրդի գոնե մի մարդու չհրաժարվել օգնությունից, ապա ես համարում եմ, որ ճիշտ եմ վարվել: Ոզում եմ ասել բոլորին, որ այս հիվանդությունը բուժելի է: Բոլորը, ովքեր տառապում են այս հիվանդությամբ, չպետք է երբևէ կորցնեն իրենց հույսը: Հուսով եմ ցրել այն վատ միֆերը, որ հյուսված են այս հիվանդության շուրջ»:

Ինչևէ, աստղային զույգը կարողացավ ոտքի կանգնել, և այսօր թե' Քեթրինը, թե' Մայքլը շարունակում են դերասանական իրենց կարիերան: Հուսանք, որ հիվանդություններն այսուհետ կշրջանցեն նրանց:

 

 

Ես, իհարկե, սարսափելի «հավատացյալ» չեմ, բայց ամեն օր աղոթում եմ ու Աստծուց օրհնություն խնդրում:

Հասարակ կյանքով եմ ապրում, և դա ինձ դուր է գալիս: Գիտեք` ես շատ եմ աշխատել ու փորձիս վերևից կարող եմ ասել` ես հասարակ պառավ եմ:

Ես ինձ չեմ համարում նորաձևություն թելադրող, պարզապես հագնում եմ այն, ինչ հարմար է կրել:

Զարդերը լրացնում են մեզ, հնարավորություն են տալիս մեզ յուրահատուկ զգալու:

Ես սիրում եմ գեղեցիկ իրեր, բայց դրանք միշտ չէ, որ թանկարժեք են:

 

Լարա Առաքելյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9523 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 537 անգամ
03.05.2024
Դիտվել է 250 անգամ
04.05.2024
Դիտվել է 198 անգամ
07.05.2024
Դիտվել է 148 անգամ
08.05.2024
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster