Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մինչեւ ԱՊՀ ամենասեքսուալ կինը դառնալը Վերա Բրեժնեւան թմբեր է ջրել, դայակ աշխատել

15.11.2012

Դնեպրոդերժինսի հասարակ Գալուշկան, աշխատասեր ուսանողուհին ու «գյուղացու» բնավորությամբ աղջնակը բոլորովին պատահմամբ բարձրացավ բեմ: Բայց երբ նա երգեց առաջին անգամ,  բոլորը հասկացան, որ դեռ երկար է երգելու:

Դնեպրոդերժինսկում քչերն էին հավատում, որ իրենց Վերա Գալուշկան մի օր կդառնա Վերա Բրեժնևա ու կանվանվի ԱՊՀ երկրների ամենասեքսուալ կինը:

«Ես մեծացել եմ մեծ ու համերաշխ ընտանիքում երեք գեղեցկուհի քույրերիս հետ: Մանկուց զբաղվել եմ ամենատարբեր բաներով, այցլելեմ եմ զանազան պետքական ու անպետք խմբակներ` ասեղնագործության դասերից  մինչև մեքենագրական կուրսեր, ձեռքի գնդակ, բասկետբոլ, կարատե, գիմնաստիկա: Բայց ամենից շատ սիրում էի տեղի Պատանի հանդիսատեսի թատրոնին կից խմբակը, որ իմ մեջ առաջացրեց արվեստով զբաղվելու ցանկություն և տվեց մի քանի անգամ բեմում ելույթ ունենալու հնարավորություն», -հիշում  է Վերա Բրեժնևան:

Վերայի մայրը պատմում է, որ աղջիկը ձգտելիս է եղել հասնել բացարձակապես ամեն ինչի. «Նա հսկայական պլաններ ուներ ու կյանքի էր կոչում մտքին եկածը: Ես մեր խղճուկ հնարավորությունների սահմանում ամեն կերպ օգնում էի նրան: Բայց նա միշտ ինքն էր գումար վաստակում իր բոլոր կուրսերի ու դասընթացների համար. աշխատում էր կանաչապատման գրասենյակում, թմբեր էր ջրում, երեկոները ուրիշների երեխաներին էր պահում` դայակությամբ էր զբաղվում»:

Երբ Վերան դեռ դպրոցահասակ էր, նրա մեծ քույրը` Գալյան, ամունացավ ու մեկնեց Հունաստան, բայց մինչ այդ ընտանիքում ծնվել էին զույգեր` Վիկան ու Նաստյան, որոնք մինչ օրս էլ ապրում են ծնողների հետ Ուկրաինայում ու կարծում են, որ Վերան չափազանց տաղանդավոր է ու արժանի  այն փառքին, որ ունի, քանի որ նա դեռ մանկապարտեզից առանձնացել է իր շրջապատում:

Եվ իրոք, փոքրիկ Վերային հիշում է ողջ Դնեպրոդերժինսկը: Այնտեղ թե' մանկապարտեզում, թե' դպրոցում, թե' համալսարանում ոչ մի միջոցառում չի կազմակերպվել ու իրականացվել առանց Վերայի մասնակցության: Քույրերը պատմում են, որ Վերան դպրոցում հատկապես լավ է կատարել Բաբա-Յագայի դերը, որից բոլորը խուսափելիս են եղել:

Վերայի դասարանցիներն էլ հիշում են, որ նա երբեք էլ թանկ հագուստներ չի ունեցել, բայց միշտ աչքի է ընկել գեղեցկությամբ:  Ի դեպ, նա բնական շիկահեր է, ժառանգել է հորից: Դասարանցիները, սակայն, պատմում են նաև, որ դպրոցն ավարտելուց հետո Վերան ինչ-որ տեղ է անհետացել. երկար ժամանակ ոչինչ չեն լսել նրա մասին, իսկ հետո վերադարձել է փոքրիկ Սոնյայի հետ ու լրիվ վերափոխված` խնամված ու թանկ հագուստներով: Ծննդավայրում բոլորը սկսել են խոսել հարուստ սիրեկանի մասին: Մինչդեռ Վերայի մայրը բացատրում է. «Ոչ մի հարուստ սիրեկան էլ չի եղել: Վերան Հունաստան էր գնացել` քրոջ մոտ, այնտեղ էլ իր համար թանկ զգեստներ էր գնել: Իսկ ինչ վերաբերում է ընկերոջը, այո, պարզ է, որ Սոնյան առանց հոր չի ծնվել, բայց այդ տղան հիասթափեցրել է Վերային, և նրանք շատ շուտ բաժանվել են, իսկ Սոնյային մենք որոշեցինք թողնել: Ես չորս դուստր եմ ունեցել, հիմա էլ սիրով թոռնիկիս եմ պահում: Նա ինձ մամա է ասում, իսկ Վերային` մայրիկ»:

Այսպես է ընթացել Վերայի մանկությունն ու պատանեկությունը, բայց ամեն ինչ փոխվեց մի ակնթարթում:

Ուկրաինացի գրող Իվան Կուպալայի անվան տոնի առիթով Վիա Գրա խումբը ելույթ էր ունենում Դնեպրոպետրովսկի շրջանի երիտասարդների համար: Համերգին ներկա էր նաև երրորդ կուրսի ուսանողուհի Վերան: Երբ ոգևորված հանդիսատեսը ելույթի վերջում բեմ սկսեց բարձրանալ` երգելու Վիա Գրայի հետ, բեմին հայտնվեց նաև Գալուշկան: Մի քանի տող երգելով «Փորձ համար 5» երգից, շարժվելով երաժշտությանը համահունչ ու ցույց տալով իր գեղեցիկ ոտքերը` Վերան գրավեց Վիա Գրայի պրոդյուսերներ Դմիտրի Կոստյուկի ու Կոստանտին Մելաձեի ուշադրությունը, ովքեր այդ շրջանում  փնտրում էին նոր մենակատար խմբից հեռացած Աննա Վիննեցկայայի փոխարեն: Երբ Վերան իջավ բեմից, Կոստյուկը անձամբ խնդրեց նրա հեռախոսահամարը: Վերան առանց անգամ հույս ունենալու, որ իրեն կզանգահարեն, տվեց համարը: Ահա թե ինչու, երբ նրան զանգեցին Կիևից ու հրավիրեցին լսումների, նա  ականջներին չհավատաց: Թե ինչ եղավ հետո, պատմում է մայրը. «Դուրս եկավ տնից ու ոչինչ չասաց, խոստացավ, որ հետո կպատմի: Ես վստահում եմ նրան, թողեցի որ գնա: Մի քանի օրից զանգահարեց` մամ, ես սպասում եմ վճռին` կզբաղվեն ինձ հետ, թե ոչ: Իսկ ժամեր անց խոսափողից լսեցի Վերայի երջանիկ ձայնը` ինձ երկու ամիս են տվել, մամ, փորձաշրջան»:


Վերա Գալուշկային փորձաշրջան տրվեց: Նշանակվեցին մասնագետներ, ովքեր պետք է երկու ամիս աշխատեին հետը: Երբ բեմական արվեստի դասավանդողը տեսավ Վերային, ասաց, որ հենց այդ վայրկյանին կգնա Կոստանտին Մելաձեի մոտ ու կասի, որ այդ աղջնակից ոչինչ դուրս չի գա: Վերան կատարյալ «գյուղացու» արտաքին ու պահվածք ուներ, բավական գեր էր Վիա Գրայի համար ու կոպիտ շարժուձև ուներ: «Նա սկսեց գրեթե աղաչել ինձ, ասաց, որ անհնարը կանի, միայն թե աշխատեմ հետը: Ես խղճացի նրան», - պատմում է բեմական արվեստի մասնագետը: Վերային տրվեց շանս, և  նա ոչ միայն արդարացրեց, այլև գերազանցեց սպասելիքները. «Ես հասկանում էի' կամ հիմա, կամ երբեք: Աշխատում էի ինձ վրա ամեն վայրկյան, նիհարում էի' հասկանալով, որ եթե այդ շանսը չօգտագործեմ, ուրիշը կարող է պարզապես չլինել»:

Վերա Գալուշկային տեղ տրվեց խմբում, բայց Գալուշկա ազգանունը բնավ էլ բեմական չէր, չէ՞որ այդ ազգանվան պատճառով նրան հաճախ անգամ դպրոցում էին ծաղրում, էլ ու՞ր մնաց Վիա Գրայի կազմը: Կոստյուկը հենց այդպես էլ ասաց. «Ազգանվան հետ պետք է ինչ-որ բան անել: Գալուշկան չի լինի: Դու որտե՞ղ էիր ծնվել»:

«Դնեպրոդերժինսկում»,-պատասխանեց Վերան: Կոստյուկը շարունակեց. «Լեոնիդ Բրեժնևի հայրենիքու՞մ…, - ու կատակեց, - պատահմամբ կապ չունե՞ս գլխավոր քարտուղարի հետ»: Վերան բացասաբար շարժեց գլուխը, իսկ Կոստյուկը բացականչեց. «Օ, իսկ դա լավ գաղափար էր: Կլինես Բրեժնևա»:

Վերա Բրեժնևայի՝ խմբում հայտնվելու հենց առաջին պահից կանանց այս կոլեկտիվի անունը թնդաց, բոլորը միաբերան հաստատեցին, որ իդեալական կազմը գտնված է: Կոստանդին Մելաձեն ինքը խոստովանեց. «Երբ ես միասին տեսա Նադյային, Աննային ու Վերային, հասկացա' դա իդեալն է, որ փնտրում էի: Հասկացա, որ հիմա մեգափառքի կարժանանք, կունենանք լավագույն խումբը: Սկսեցինք աշխատել ֆանտաստիկ արագությամբ, այլ երաժշտություն գրել, այլ բան ստեղծել, այլ տեսահոլովակներ մտածել: Մեզ ոչ ոք ու ոչինչ չէր խանգարում, որովհետև հրաշք էր կատարվել. հոգիների բացարձակ համապատասխանություն էր ստեղծվել»:

Այո, և պատահական չէ, որ Վերա Բրեժնևա, Նադեժդա Գրանովսկայա, Աննա Սեդակովա տրիոն կոչվեց Վիա Գրայի ոսկե կազմ: Համատեղ առաջին լուրջ գործերից մեկը՝ «Մի լքիր ինձ սիրելիս» հիթը, երկար ժամանակ առաջին հորիզոնականներն զբաղեցրեց երգի ամենատարբեր մրցույթներում:

2006-ին Վերան ամուսնացավ ուկրաինացի բիզնեսմեն Միխայիլ Կիպերմանի հետ ու հայրական ազգանունը փոխեց Կիպերմանով:

Հաջորդ տարի ամուսնությանը անսպասելիորեն հաջորդեց Վիա Գրան լքելու և մեներգչուհու կարիերա սկսելու Վերայի որոշումը: Երեք տարի անց Վերան լույս աշխարհ բերեց երկրորդ դստերը` Սարային, իսկ այս տարվա հոկտեմբերին պաշտոնապես հաստատեց պտտվող լուրերն այն մասին, որ բաժանվում է  ամուսնուց:

Այժմ նրա կարիերան զարգանում է աննախընթաց թափով: «Սերը կփրկի աշխարհը» ու «Իրական կյանք» երգերը նրա ներկա պահի լավագույն հիթերն են, որոնցով նա անընդհատ շրջագայում է տարբեր երկրներում:

Վերջերս նրան լսելու հնարավորություն ունեցանք նաև Հայաստանում: Այլ բան է, որ Վերայի, ապա նաև Աննա Սեդակովայի հեռանալը Վիա Գրայից հետզհետե քայքայեց խումբը: Եվ եթե այժմ խմբից հեռացած անդամները հանգիստ զբաղվում են իրենց կարիերայով, ապա նույնը չի կարելի ասել խմբի մասին: Խոսակցություններ են պտտվում, թե «ոսկե կազմի» քայքայումից հետո, իսկ հիմա մանավանդ, ԱՊՀ երկրների ամենասեքսուալ կանանց խումբն ապրում է իր վերջին օրերը:

 

 

Ապրում եմ նրանց համար, ում պետք եմ, ընկերանում եմ միայն նրանց հետ, ում վստահում եմ: Շփվում եմ նրանց հետ, ում հետ հաճելի է: Շնորհակալ եմ նրանցից, ովքեր գնահատում են:

Ինչ հիանալի է, երբ վերադառնում եմ տուն: Իմ քաղաքը, իմ հողաթափերը, իմ բարձը…

Կերեք ու ալարեք, ինչքան ուզում եք, միայն թե հետո մի գանգատվեք ավելորդ քաշից ու վատ առողջությունից:

Չի կարելի վերադառնալ անցյալ ու փոխել սկիզբը, բայց կարելի է սկսել այս պահից ու փոխել վերջը:

Առաջինը հեռանում է նա, ով ավելի ուժեղ է:

Չէի ասի, թե ծնողներս շատ խիստ են եղել. չէ՞ որ նրանք կրել են չորս գեղեցկուհիների հոգս միանգամից: Ամեն դեպքում հայրս ավելի չոր մարդ է, իսկ մայրս` մեղմ ու հոգատար:

Կուզեի դուստրերիս հետ ավելի խիստ լինել, բայց դա գրեթե չի ստացվում: Ես այնքան զբաղված եմ, որ նրանց հետ անցկացրածս ողջ ժամանակը տրամադրում եմ նվերներին, փաղաքշական խոսքերին ու հոգատարությանը:

Գուցե տարօրինակ լինի լսել այս խոսքերը ինձնից, բայց ես հավատում եմ, որ սերը կփրկի աշխարհը : )))

60 տարեկանում ինձ դժվար կլինի մնալ ԱՊՀ-ի ամենասեքսուալ կինը, բայց ես մի բան կմտածեմ:

 

Լարա Առաքելյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

 

 

Դիտվել է 8207 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը և հանդես կդա եզրափակչում։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 550 անգամ
04.05.2024
Դիտվել է 199 անգամ
07.05.2024
Դիտվել է 150 անգամ
08.05.2024
Դիտվել է 148 անգամ
09.05.2024
Դիտվել է 69 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster