Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես գոռոզ եմ, ագրեսիվ, բայց ես «սև հովազն» եմ. ՆԱՈՄԻ ՔԵՄՓԲԵԼ

03.11.2012

Բոլոր ժամանակների ամենահայտնի սևամորթ մոդել Նաոմի Քեմփբելը ծնվել է 1970 թ. մայիսի 22-ին Սթրիթհեմում` հյուսիսային Լոնդոնում: Նաոմիի ծնողներն ամուսնալուծվեցին, երբ վերջինս դեռ շատ փոքր էր: Ընտանիքում անդադար վեճերն ու սկանդալները մեծ ազդեցություն են թողնում Նաոմիի բնավորության ձևավորման հարցում:  «Հենց այդ դժվարությունների պատճառով ես դարձա ավելի նպատակասլաց և կայուն կյանքի փորձությունների առաջ»:

Բավականին բարդ բնավորությունն աղջկան թույլ չի տալիս նորմալ հարաբերություններ հաստատել դասընկերների հետ: Նաոմիի մայրը պարուհի էր, անում էր ամեն ինչ, որպեսզի հասցներ հոգալ երեխայի ծախսերը:

Նաոմիի մոր ամեն օրը սկսվում էր վերջինիս ուսուցչի զանգով, որն անդադար բողոքում էր աղջկա պահվածքից: Հերիք է մի բան, որ Նաոմիի սրտով չլինի, և աղմուկը պատրաստ է. «Դպրոցում բոլոր սկանդալներն իմ անվան շուրջ էին պտտվում: Անգամ եթե ես մեղավոր չէի, միևնույն է, բոլորի ուղեղում առաջին կասկածյալը ես էի»:

Երբ նրանց ընտանիքում հայտնվում է երրորդը` մոր նոր ամուսինը, ամեն ինչ էլ ավելի է բարդանում: Նաոմին միշտ ինքնահաստատվելու խնդիր ուներ, փորձում էր բոլորին ապացուցել, որ 10 տարեկանում ինքն արդեն բավականին հասուն է և պետք է ինքնուրույն կայացնի որոշումներ: Խորթ հորը Նաոմին այդպես էլ չի ընդունում: «Ինձ ոչինչ չէր կարող ստիպել փոխել վերաբերմունքս, ես համառ էի, երբեմն նաև, խոստովանում եմ` դաժան»:

Այսպես շարունակվեց, մինչև Նաոմին դարձավ 15 տարեկան: Որպեսզի խուսափի ընտանիքի հետ անիմաստ վեճերից, Նաոմին դասերից հետո ժամերով զբոսնում էր այգիներում, քաղաքի փողոցներում: Հենց այդ զբոսանքներից մեկի ժամանակ էլ կայացավ ճակատագրական հանդիպումը: Այգիներից մեկում հեղինակավոր ընկերություններից մեկի գործակալը նկատում է սևամորթ գեղեցկուհուն, գնահատում նրա կազմվածքն ու առաջարկում մասնակցել քաստինգի:  Սա իսկական փորձություն էր Նաոմիի համար:

Քեմփբելի արտաքին տվյալները, էկզոտիկ գեղեցկությունը հաջողությունների տեղատարափ թափեցին աղջկա գլխին: Արդեն 16 տարեկանում Նաոմին մեկնում է Ֆրանսիա` նկարահանումների: «Որոշ ժամանակ ես նույնիսկ խելոք ու բարի աղջնակ էի դարձել: Դե ինչեր չես անի, որպեսզի քեզ թողնեն նորաձևության համաշխարհային մայրաքաղաք մեկնել»:

Հաջողությունները հետապնդում են այս գեղեցկուհուն: 1986թ. ժամանակի ամենագեղեցիկ սևամորթ մոդելներից մեկը, ով պետք է «ELLE» ամսագրի շապիկին հայտնվեր, չի կարողանում ներկայանալ նկարահանումներին և նրա փոխարեն ընտրում են Նաոմի Քեմփբելին: Դե ինչ,սա իսկական երջանկություն էր, առաջին քայլը դեպի փայլուն ապագա:  «Պատկերացնո՞ւմ եք` ինչ կատարվեց ինձ հետ, երբ դեռ 1 տարի չկար, ինչ զբաղվում էի այս աշխատանքով և հանկարծ ինձ տեսնում եմ «ELLE» -ի շապիկին: Չէ, դա հաստատ ես չէի (ծիծաղում է)»,-ամերիկյան ամսագրերից մեկի հետ հարցազրույցում ասել է արդեն լեգենդար դարձած Նաոմին: Սևամորթ գեղեցկուհին անտարբեր չի թողնում ոչ մի հեղինակավոր գովազդային գործակալության: 

1989թ. աղջկա նկարները հայտնվում են նաև լեգենդար Vogue  ամսագրում, իսկ 2 տարի անց Քեմփբելը դառնում է  հեղինակավոր և համաշխարհային ճանաչում ունեցող GUESS ընկերության դեմքը: 

Այս տարիներին Նաոմին հանդիպում է պարող Խուակին Կորտեսի հետ: Նրանց սիրային պատմությունը կարող էր տրագիկ ավարտ ունենալ Քեմփբելի համար: Բանն այն է, որ Խուակինը տեսնում է Քեմփբելին դավաճանության պահին` օդաչուի հետ: Նաոմին ծանր դեպրեսիայի մեջ է ընկնում: Նա որոշում է ինքնասպանությամբ կյանքին վերջ տալ և միայն հրաշքով է փրկվում:  Որոշ ժամանակ անց Նաոմիի զուգընկերն է դառնում բռնցքամարտիկ Մայք Թայսոնը:  Իր բոլոր տղամարդկանց Նաոմին «ամուսին»  էր կոչում, սակայն հեշտությամբ բաժանվում էր նրանցից յուրաքանչյուրից:

1991թ. Նաոմին մտնում է աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում, և այս փաստը հաստատում է նրա արդեն կայուն դիրքը  նորաձևության աշխարհում:

1994թ. Նորաձևության ամերիկյան ակադեմիան Նաոմիին ճանաչում է երկրագնդի լավագույն մոդել: 90-ականները Նաոմիին մտցրին ժամանակի ամենապահնջված մոդելների շարքը` նրան դնելով Սինդի Քրոուֆորդի, Կլաուդիա Շիֆերի կողքին: «Մարդիկ մոտենում և շնորհակալություն էին ինձ հայտնում, որ կոտրեցի այն կարծրատիպը, թե ամսագրերի շապիկներին միայն սպիտակամորթները կարող են հայտնվել: Այնքան հաճելի է, երբ մարդկանց մի ստվար զանգված անընդհատ աջակցում է քեզ, շնորհավորում, պարտավորեցնում»:   Նորաձևության աշխարհում Նաոմիին սկսում են «սև հովազ» կոչել: Եվ դա բնավ ոչ այն պատճառով, որ աղջիկը սևամորթ է, այլ նրա սահուն, կատվազգիներին բնորոշ քայլքի համար:

Այս անբացատրելի հաջողությունները Նաոմիին փառքի են արժանացնում, ինչն ավելի է մեծացնում առանց այդ էլ գոռոզ ու մեծամիտ աղջնակի ինքնասիրությունը:

Ի տարբերություն անընդհատ  զարգացող ու հաջողակ կարիերայի, Նաոմիի անձնական կյանքում մշտապես անորոշություն է եղել: Նրա տղամարդկանց շարքում են եղել միլիարդատերներ, դերասաններ, պարողներ, մոդելներ, բիզնեսմեններ, սպորտսմեններ:  Նաոմին նշանադրվում է U2 խմբի բասիստ Ադամ Քլեյթոնի հետ, բայց ամուսնությանը գործը չհասավ: Բնականաբար Նաոմիի պես կինը չէր կարող անտարբեր թողնել ժամանակի լեգենդար տղամարդկանց:

 Նրա սիրելիների շարքում են հայտնվում Ֆորմուլա 1-ի սեփականատեր Ֆլավիո Բրիատորեն, որը Նաոմիին շքեղ նավ է նվիրում, Ռոբերտ դե Նիրոն, արքայազն Ալբերտը, երաժիշտ Էրիկ Կլեպտոնը և այսպես կարելի է անվերջ թվարկել այս շարքը:

«Իմ հաջողության գրավականը իմ բարձր ձգտումներն են, ես միշտ ձգտում եմ մեկ քայլ առաջ անցնել իմ հնարավորություններից»:

Իսկապես որ Նաոմին չի բավարարվում իր հաջողություններով: Աղջիկն իր ուժերը փորձում է նաև երգարվեստում: Այն բանից հետո, երբ Նաոմիի դուետը ճապոնացի երգչի հետ մեծ հաջողության  է հասնում ծագող արևի երկրում, Քեմբելը թողարկում է նաև իր ալբոմը` «Babywoman»:

Նաոմիի ուշադրությունից չվրիպեցին նաև ֆիլմերը: Սկսած 1984թ. նա խաղում է 31 ֆիլմերում: Ի դեպ, կինոքննադատները երբեք գովեստի չեն արժանացնում Նաոմիի խաղը` համարելով այն չափից դուրս անտաղանդ:

Նաոմիի թեթև ձեռքով աշխարհում հայտնվում են 5 նոր բույրեր` «Sunset», «Paradise Passion», «Cat Deluxe», «Exult», «Naomi Campbell» и «Naomi Campbell Mystery»:

2004թ. մամուլն անդադար հետևում էր ռեփեր Աշերի և Նաոմիի հարաբերությունների զարգացմանը, իսկ դրանից հետո գեղեցկուհին սկսում է հանդիպել P Diddy-ի հետ:

Հաջողակ և չափազանց գեղեցիկ կնոջից բացի, Նաոմին նաև հայտնի է որպես շուբիզնեսյան սկանդալիստ: Նրա բնավորությունն այդպես էլ չի հանդարտվում: 

2007թ. Նաոմին 5 օր կատարում է հասարակական օգտակար աշխատանք և անցնում հոգեբանական թերապիայի կուրս: Իսկ այս ամենն այն պատճառով, որ Քեմփբելը չի կարողանում պահպանել իր հավասարակշռությունը: Առաջին սկանդալային դեպքը տեղի ունեցավ այն պատճառով, որ Նաոմին ծեծել էր իր սպասուհուն: Ի դեպ սա առաջին դեպքը չէր, որ նա ֆիզիկական ուժ էր գործադրում իր սպասավորների հանդեպ, միայն թե այս դեպքում դատարանը պատժեց Քեմփբելին: «Ոչ մի ամոթալի բան չկա, որ ես ապաքինվում եմ: Այո, եթե ես գիտեմ, որ ունեմ օգնության կարիք,ես չեմ ամաչում խնդրել այն»:

Սակայն, ինչպես պարզվեց հետո, ոչ մի հոգեբանական կուրս ի զորու չեղավ հանգստացնել այս սևամորթ գեղեցկուհու բռնկուն բնավորությունը: 2008թ. Նաոմին կրկին սկանդալ է ստեղծում: Այս անգամ մոդելը թքում է ոստիկանի երեսին վեճի թեժ պահին, երբ վերջինս փորձում էր հանգստացնել Նաոմիին, ում իրերը չէին կարողանում գտնել օդանավակայանում: Նաոմիին կրկին ուղարկում են հոգեբանական թերապիայի կուրսերի: «Հիմա ես ինձ շատ ավելի լավ եմ զգում: Վստահ եղեք՝ ես իսկապես փոխվել եմ: Ինքս էլ զգում եմ, որ առաջվա պես ամեն բան չի կարող ինձ հունից հանել»,- խոստովանում է Քեմփբելը:

2008-ի մայիսին Նաոմին պատրաստվում է Կաննի մրցանակաբաժշխությանը` չկռահելով անգամ, որ այն ճակատագրական է դառնալու իր համար: Սպիտակ զգեստով այս շոկոլադե մոդելը հայտնվում է սրահում` բոլորին ևս մեկ անգամ ապացուցելով, որ իր տեսքը շշմեցնող է, և որից խամրում է ուրիշների փայլը: Նաոմիի գեղեցկությունը անտարբեր չի թողնում ռուս բիզնեսմեն Վլադիսլավ Դորոնինին:

 Այս զույգի ռոմանտիկ հարաբերությունները սկսվում են միլիարդներ արժեցող նվերներով, անակնկալներով: Արտաքինից այսքան տարբեր զույգը կարծես ներքին ներդաշնակություն գտավ: Սպիտակամաշկ, կապուտաչյա Վլադիսլավը շոկոլադե Նաոմիին ուղեկցում է ամենուր: Նրանք մասսայաբար ցուցադրում են իրենց սերը` ուշադրություն չդարձնելով բամբասանքներին: Նաոմիի սերը հայտնվում  է հանրության ուշադրության կենտրոնում: Պարզվում է, որ Վլադիսլավն ամուսնացած է, և կինը ապահարզան չի տալիս նրան: Փաստացի նրանք շատ վաղուց այլևս միասին չէին, սակայն Նաոմիի և Վլադիսլավի հնարավոր ամուսնության մասին լսելուն պես կինը` Եկատերինան, կտրականապես հրաժարվում է ապահարզան տալ:

2009թ. Նաոմի Քեմփբելը տեղափոխվում է Մոսկվա` սիրելիի մոտ և հայտարարում. «Չգիտեմ, գուցե այլևս բեմ դուրս չգամ, չէ որ կարևորը սերն է»: Այստեղ մոդելը զբաղվում է բարեգործությամբ` առանձնակի ուշադրություն դարձնելով ուռուցք ունեցող երեխաների բուժմանը:

Այս հիվանդությանն առնչվել է Նաոմին, քանի որ ուռուցք ուներ նրա մայրը` բրիտանացի արդեն բավականին հայտնի պարուհի Վալերի Մորիսը, որի հետ շատ դժվարությամբ, բայց ի վերջո  հաշտվեց Քեմփբելը:  «Չար հրեշտակ է մայրս: Ես մոդել դարձա ոչ թե նրա շնորհիվ, այլ նրան հակառակ: Նա հայտնի պարուհի էր, և ես ստիպված էի անընդհատ ապացուցել նրան, որ արժանի եմ իր սիրուն: Ես ապացուցեցի, դարձա առաջնակարգ մոդել: Մայրս սկսեց ուշադրություն դարձնել ինձ վրա այն ժամանակ,երբ հասկացավ, որ իր փառքը խամրում է իմ հայտնիության շողքի տակ: Բայց բոլոր վիրավորանքները անցյալում են: Հիմա մենք ընկերուհիներ ենք և կարող ենք խոսել ամեն ինչից, ընդհուպ մինչև տղամարդկանց ունակություններից անկողնում»:

2011-ի օգոստոսին  Նաոմին և Վլադիսլավը նշանադրվում են: Այս զույգի երկրպագուները անհամբեր սպասում են, թե երբ է սևամորթ, արդեն լեգենդար գեղեցկուհի Նաոմին քայլելու դեպի խորան:

Դե ինչ, թվում է Նաոմին վերջապես գտել է իր հանգստությունը, նա շարունակում է զբաղվել մոդելի կարիերայով անգամ 40 տարեկան հասակում, սիրում է իր միլիարդատեր ամուսնուն, վայելում նրա ներկայությունը, շռայլում իր գումարներն ու պարզապես վայելում կյանքը: «Հիմա ես հասկանում եմ, որ ամբողջ կյանքս այս հանգստությանը հասնելու ձգտումն էր: Վլադիսլավի կողքին  ես բացահայտեցի բոլորովին նոր Նաոմի Քեմփբելի»:

Տղամարդիկ գնում են, իսկ ադամանդները` մնում:

Զայրույթն իրականում ավելի խոր արմատներ ունի, այն լուրջ խնդրի արտացոլում է… և իմ դեպքում այն հիմնված է ինքս իմ հանդեպ անվստահության, սեփական արժանիքների գնահատման և միայնակության զգացման վրա:

Ես միշտ չէ, որ ներքնազգեստ եմ կրում: Հատկապես շոգին այն իսկապես ահավոր է: Եվ եթե ես ծաղկավոր զգեստ եմ հագել, էլ ինչիս է պետք ներքնազգեստը:

Ես աշխատում եմ մեծ ջանասիրությամբ և աշխատանքով եմ վաստակել իմ ունեցած ամեն մի ցենտը:

Ես երբեք դիետաներ չեմ պահել: Ես  ծխում եմ, խմել եմ և շարունակում եմ խմել:

Ես շատ սխալներ եմ թույլ տվել, շատ-շատ: Ես կատարյալ չեմ, ես նույնիսկ լավ մարդ չեմ: Ես պետք է սովորեմ իմ սխալների վրա: Ես նյարդայնանում եմ, երբ մարդիկ ինձ կատարելություն են համարում:

Ահավոր էր, երբ բեմի վրա կիսաշրջազգեստս իջավ ծնկներիս վրա: Լավ է, որ ես հաստ զուգագուլպա էի հագել:

Ես սիրում եմ մարդկանց, ովքեր անկեղծ են ինձ հետ, սիրալիր, բայց անկեղծ: Իսկ իմ կողքին ես երբեք չեմ հանդուրժել շողոքորթներին ու կեղծավորներին:

Ես  գոռոզ եմ ու ինքնավստահ, չհանդուրժող, սկանդալային և ագրեսիվ, բայց բոլորն ինձնով հիանում են, որովեհետև ես «սև հովազն» եմ:

Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 9137 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 521 անգամ
03.05.2024
Դիտվել է 246 անգամ
04.05.2024
Դիտվել է 194 անգամ
07.05.2024
Դիտվել է 145 անգամ
08.05.2024
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster