Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ընտանեկան ճգնաժամ. փուլերն ու հնարավոր ելքերը`  հոգեբանի մեկնաբանմամբ

16.08.2012

Ընտանիքը հասարակության ամենակարևոր օղակն է, որի նշանակության մասին մենք լսում ենք ծնված օրից: Իսկ երբ ունենում ենք սեփականը, կարծես բախվում են ընտանիքի մասին մեր ունեցած պատկերացումներն ու իրականությունը: Չէ որ մինչև ընտանիք ստեղծելը, այն մեզ համար պատկերավոր մի աշխարհ է, որտեղ մենք պետք է ապրենք մեր սիրելիի հետ, ունենանք այդքան սպասված փոքրիկներին և վայելենք կյանքը: Իսկ երբ բախվում ենք իրականության հետ, ի հայտ են գալիս անխուսափելի վեճերը, կոնֆլիկտները և ճգնաժամերը: Յուրաքանչյուր ընտանիք որոշակի ժամանակահատվածում ճգնաժամ է ապրում, իսկ թե ինչ է այդ ընտանեկան ճգնաժամ ասվածը, LN-ը փորձեց ճշտել «Գոյ» հոգեբանական կենտրոնի տնօրեն, կլինիկական հոգեբան Հասմիկ Հակոբյանից:

«Նախ ասեմ, որ արևելյան փիլիսոփայության մեջ որպես այդպիսին գոյություն չունի ճգնաժամ ասվածը, դրա փոխարեն օգտագործվում են խնդիր և հնարավորություն հասկացությունները: Այսինքն' յուրաքանչյուր խնդիր ունի լուծում: Ճգնաժամը ևս ժամանակավոր է և պետք չէ քանդել այն, ինչ ստեղծվում է տարիների ընթացքում մեծ ջանքերով»,-LN-ի հետ զրույցում նշեց հոգեբանը:

Ի՞նչն է նպաստում ընտանիքում ճգնաժամային իրավիճակ ստեղծելուն: «Կարևոր խնդիրներից է,երբ ամուսինները միմյանց չեն հասկանում հոգեսեքսուալ մակարդակում, որը վերջիվերջո քայքայում է զգացմունքները և փչացնում հարաբերությունները: Հայաստանում այս խնդիրը մի փոքր անտեսված է: Հաջորդ խնդիրն առաջանում է, երբ զույգերից մեկը սկսում է սեփական պահանջմունքներն ավելի շատ բավարարել, դա ևս մեծ խնդիրներ է առաջացնում ընտանիքում»,- նկատում է Հասմիկ Հակոբյանը:
Ըստ հոգեբանի' մյուս խնդիրը, որ բերում է ընտանեկան ճգնաժամի, կապված է երեխայի դաստիարակության հետ: Այստեղ մեծ ազդեցություն են ունենում զույգի ծնողները, որոնք ամեն կերպ միջամտում են երեխաների դաստիարակությանը, և երիտասարդ զույգը չի կողմնորոշվում, թե որն է լավագույն տարբերակը տվյալ իրավիճակում: Սկսվում են կոնֆլիկտները, միմյանց չհասկանալը, և ի վերջո առաջանում է ճգնաժամային իրավիճակ:

«Հոգեբաններն առանձնացնում են 5 ճգնաժամային փուլ: 1-ինը ամուսնական կյանքի սկզբնական շրջանն է, երբ ամուսինները նոր են սկսում միմյանց ճանաչել ավելի խորը, հարմարվելու խնդիր է առաջանում: 2-րդ փուլը կապված է երեխայի լույս աշխարհ գալու հետ: Սա ավելի շատ բնորոշ է կանանց, երբ նրանք հասկանում են, որ իրենց առաքելությունը, իրենց կարգավիճակը փոխվում է: Այստեղ ձևավորվում է նոր եռանկյունի, որտեղ հաճախ հայրերն իրենց անտեսված են զգում և կոնֆլիկտները դառնում են անխուսափելի: Հաջորդ փուլը, երբ աշխարհայացքների նկատելի տարբերություն է զգացվում: Այս ամենը բերում է անհամատեղելիության: Ավելի ուշ' միջին տարիքում, զույգերի մոտ զգացմունքների հագեցվածություն է առաջանում, որը բերում է միապաղաղության: Սա նույնպես դառնում է ճգնաժամի պատճառ: Իսկ այ վերջին փուլը, որը կոչվում է ինվոլուցիոն, սկսում է այն ժամանակ, երբ երեխաներն արդեն հասուն են, կազմում են իրենց ընտանիքներն ու հեռանում հայրական տնից: Ծնողների մոտ միայնակության զգացում է առաջանում, որը նրանց համար դառնում է կյանքի ավարտի մի շրջան: Նրանք սկսում են իրենց օտարացված և մեկուսացված զգալ և դժվարանում են հաղթահարել ճգնաժամային այս բարդ փուլը»:

Դե իսկ կյանքում ոչինչ միակողմանի չէ: Ճգնաժամային իրավիճակում ոչ թե պետք է մեղավորներ փնտրել ,այլ ելքի տարբերակներ, որոնք կդառնան Ձեր ընտանիքի համար ամուր սյուն, որից կարող եք կառչել այս բարդ շրջանում: Պատասխանատվությունը պետք է բաշխվի երկուսի միջև: «Ամենակարևորը, երբ երկկողմ հետաքրքրվածություն կա զույգի միջև: Պետք է ցանկություն լինի դրանք հաղթահարելու: Պետք է գիտակցել, որ դա ընդամենը մի փուլ է, որի միջով պետք է անցնել, այլ ոչ թե խորացնել»,-ասում է հոգեբանը:

Այս շրջանները յուրաքանչյուր ընտանիքի կյանքում անխուսափելի են, սակայն ճիշտ մոտեցում գտնելու դեպքում Ձեր ընտանիքը ոչ միայն կխուսափի խարխլումներից, այլև ավելի կայուն և ամուր կդառնա: «Ես էլի պետք է նշեմ, որ չկա անելանելի վիճակ: Կա խնդիր, կա լուծում, հնարավորություն: Չպետք է հիասթափվել, ընկճվել: Եթե իսկապես կա սեր, կան արժեքներ, հանուն որոնց արժե ապրել ու պայքարել, ուրեմն իրավունք չկա պարզապես բարձիթողի անել այս նուրբ, բայց ընտանիքի համար շատ կարևոր շրջանները: Չէ՞ որ կյանքում ոչինչ հեշտությամբ չի ստեղծվում»,-LN-ի ընթերցողներին խորհուրդ է տալիս կլինիկական հոգեբան Հասմիկ Հակոբյանը:

Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 19842 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ հարաբերությունները խաղ են «մեկ դարպասի վրա»․ դրանք կընդհատվեն, եթե չուղղվեն

09.05.2024
Լիարժեք առողջ հարաբերությունները երբեք չեն ստիպի կասկածել ինքներդ ձեզ, տառապել թերարժեքության և նույնիսկ միայնության զգացումներով՝ չնայած մշտական զուգընկեր ունենալուն:

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 599 անգամ
15.05.2024
Դիտվել է 148 անգամ
17.05.2024
Դիտվել է 62 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster