Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես է թռչում իշամեղուն. հարցի պատասխանը միլիարդատեր դարձրեց ՄԵՐԻ ՔԵՅԻՆ

28.07.2012

Ծնված օրից մինչեւ 14 տարեկանը կնոջն առաջին հերթին անհրաժեշտ են լավ ծնողներ: 14-40 տարեկանում առաջնահերթությունը լավ տեսք ունենալն է, 40-60 տարեկանում նա հատկապես ուշադրության կարիք է զգում, իսկ ահա 60-ից հետո կնոջը նախեւառաջ փող է պետք… Կնոջ կարիքների մասին վերջերս լսած այս պնդման հետ լիովին համամիտ եմ' մի բացառությամբ. կնոջը փողը շատ ավելի շուտ էլ է պետք:

ՄԵՐԻ ՔԵՅ

 

«Մերի Քեյ կոսմետիկա» (Mary Kay Cosmetics) ընկերության ստեղծման գաղափարը, ինչպես մեծ հաջողությունների այլ պատմություններում, ծնվել է անսպասելի: Մի օր բարկացած Մերի Քեյը (Mary Kay) որոշեց գիրք գրել այն դժվարությունների մասին, որոնց կանայք բախվում են աշխատավայրում, եւ որոնց պատճառն արական սեռի շովինիզմն է: Երբ, խոհանոցի սեղանի մոտ նստած, նա գրքի պլանն էր կազմում, առաջնահերթությունների երկու ցանկ ստացավ: Առաջինն ընդգրկում էր բացասական փորձի այն օրինակները, որ նա ունեցել էր սպասարկման ոլորտում քսանհինգամյա կարիերայի ընթացքում: Երկրորդ ցանկում հայտնվեցին այն պայմանները, որոնք անհրաժեշտ են իդեալական կազմակերպություն ունենալու համար, որը աշխատելու հնարավորություն կտա հատկապես ամուսնացած, երեխա ունեցող կնոջը: Մերի Քեյը նկատեց, որ ինքն անուղղակիորեն կազմում է այն ընկերության մոդելը, որը գրավիչ կլինի շատ կանանց համար: Նա հետաձգեց գիրք գրելու գաղափարը եւ անցավ իր պատկերացրած կազմակերպության բիզնես պլանը կազմելուն:

Հետագայում Քեյն իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ «Մերի Քեյ կոսմետիկա» -ն ծնվել է հենց այդ պահին: «Ես ցանկանում էի ստեղծել մի ընկերություն, որը հնարավորություն կտա կանանց, հատկապես ընտանիք եւ դեռահաս երեխաներ ունեցող կանանց ստեղծել սեփական կարիերան: Դա չպետք է լինի խիստ կանոնների աշխարհ, ընկերության խորհրդատուները պետք է ազատ լինեն եւ հնարավորություն ունենան տնօրինելու սեփական ժամանակը: Զբաղվածության այդ տարբերակը հնարավորություն կտա կնոջն առաջին տեղում դնել ընտանիքը, ինչը բնական է: Բազմաթիվ կանանց անհանգստացնում է այն հանգամանքը, որ իրենք չեն կարող աշխատել, եթե խնդիրներ ունեն տանը» ,- մանրամասնել է Մերի Քեյը:

Քսաներորդ դարի ամենահաջողակ կանանցից մեկը ծնվել է ԱՄՆ Տեխաս նահանգի Հոթ Ուելս քաղաքում' ոչ հեռու նշանավոր Հյուսթոնից: Երբ Մերին երկու տարեկան էր , հայրը հիվանդացավ թոքախտով, եւ նրա հետագա կյանքն անցավ հիվանդանոցներում կամ տանը' անկողնուն գամված: Ողջ հոգսը ընտանիքի մոր ուսերին էր: Նա աշխատում էր միաժամանակ բուժքույր եւ պահակ ռեստորանում, որի սեփականատերը դարձավ շուտով: Հոր խնամքով տանը զբաղվում էր հիմնականում փոքրիկ Մերին: Երբ յոթ տարեկան աղջիկն օրվա ընթացքում տնային հոգսերի վերաբերյալ մոր հետ խորհրդակցելու անհրաժեշտություն էր զգում, զանգում էր նրան, իսկ վերջինս քաջալերում էր դժվար դրության մեջ հայտնված դստերը. «Սիրելի’ս, դու կարող ես, ամեն ինչ էլ կստացվի»: Այս խոսքերը Մերի Քեյի համար ուղենիշ դարձան ողջ կյանքում: Պատահական չէ, որ նա գերազանց էր սովորում դպրոցում եւ հրաշալի գլուխ հանում կյանքում հանդիպող դժվարություններից դեռեւս դպրոցական տարիքից: Մերին երազում էր դառնալ բուժքույր, ինչպես մայրը, կամ բժիշկ: Այդպես էլ կլիներ, եթե կյանքը չխառներ բավականին վաղ տարիքում իրեն ամուսնական հոգսերի մեջ գցած Մերի Քեյի խաղաքարտերը…

Նա ամուսնացավ տասնյոթ տարեկանում: Սակայն, երիտասարդ երգիչ Բեն Ռոջերսը, որին Մերին անվանում էր Հյուսթոնի Էլվիս Փրեսլի, ութ տարվա համատեղ կյանքից հետո լքեց նրան եւ փախավ սիրուհու հետ: Այդ ժամանակ նրանք արդեն երեք երեխա ունեին, Մերին մատուցողուհի էր աշխատում մոր ռեստորանում եւ կես տարի էր, ինչ ընդունվել էր բժշկական քոլեջ: Ամուսնու անակնկալ անհետացումից փաստի առաջ կանգնած կինը ստիպված էր չշարունակել կրթությունը եւ փնտրել մի աշխատանքը, որը հնարավորություն կտար ամողջովին հոգալ երեխաների կարիքները: Դա վաճառողուհու աշխատանքն էր. Մերին միաժամանակ ամեն ինչ այնպես դասավորեց, որ կարողանա տանը լինել երեխաների' դպրոցից վերադառնալու ժամին:

Մի անգամ նրանց տուն են զանգում եւ առաջարկում գնել նոր լույս տեսած մանկական հանրագիտարան: Մերիի ֆինանսական դրությունն այդպիսի «շքեղություն» թույլ չէր տա նրան, բայց երեք երեխաների մայրիկն այնքան էր ուզում գնել հանրագիտարանը, որ հարցրեց. «Իսկ հնարավո՞ր չէ այն ձեռք բերել այլ տարբերակով» : Եվ Իդա Բլեյկ անունով կինը խոստացավ Մերիին անվճար տալ հանրագիտարանը, եթե նա եւս տասը գնորդ գտնի… Քեյը մեկ- երկու օրվա ընթացքում գտավ այդ տասը գնորդին եւ հետո միայն պարզեց, որ դա Բլեյկի գլխավորած կազմակերպության աշխատողների մեկ ամսվա պլանն է: Իդա Բլեյկն անմիջապես գնահատեց Մերի Քեյի' մարդկանց համոզելու բնատուր տաղանդը եւ նրան աշխատանք առաջարկեց' դառնալով ապագա միլիարդատիրոջ առաջին բիզնես-խորհրդատուն, ուսուցիչը: Այդ օրից ի վեր Մերին քսանհինգ տարի անցկացրեց վաճառքի ոլորտում, դարձավ առաջնակարգ մասնագետ, սկսեց դասավանդել սկսնակներին: Սակայն Մերի Քեյի համար ավելի ու ավելի անհանդուրժելի էր դառնում այն երեւույթը, երբ նույն աշխատանքը կատարող տղամարդիկ ավելի գնահատված են, շատ ավելի լավ են վաստակում, իսկ կանայք շարունակում են մնալ երկու քարի արանքում' տնային հոգսերի եւ կարիերայի: Նա որոշեց թողնել ամեն բան եւ մշակել կանոններ, որոնք կփոխեն գործարար աշխարհը…

Տարիների խնայողությունները՝ 5000 դոլլար ներդնելով' 1963 թ. Մերի Քեյը բացեց իր երազանքների ընկերությունը' « Մերի Քեյ կոսմետիկա» -ն։ Երբ տարիներ հետո նրան հարցրեցին' արդյոք չէր վախենում նախաձեռնության ռիսկայնությունից, հաջողության հասած լեդին պատասխանեց. «Ոչ մի ռիսկի մասին էլ խոսք չկար: Ես նույնիսկ մտածել չէի կարող, որ ձախողում կլինի: Դա ուղղակի անհնար էր»: Իր մասին նա նշում էր, որ միշտ գործել է վճռականությամբ, խանդավառությամբ, դրական տրամադրվածությամբ լցված, ավելի կոնկրետ' Գանդիի ոճով' «Գնա' եւ արա'' չսպասելով մինչեւ կստանաս»:

«Մերի Քեյ կոսմետիկա» -ն 1968 թվականին դարձավ բաժնետիրական ընկերություն, իսկ նրա հիմնադիրը' միլիոնատեր: «Հյուսթոնցի փոքրիկ, աղքատ աղջիկն արե’ց դա: Բայց ես ինքս ինձ չմտածեցի. «Վա~տ չէ: Ես միլիոնատեր եմ եւ ահա արդեն երջանիկ եմ» : Մի երգում նման բառեր կան' « Երջանկությունը տարբեր բան է նշանակում տարբեր մարդկանց համար»: Կցանկանայի կիսել ձեզ հետ երջանկության իմ բանաձեւը: Ինձ համար երջանկությունն առաջին հերթին սիրելի աշխատանք ունենալն է, մի աշխատանք, որն ուզում ես անել, եթե անգամ դրա համար չեն վճարի: Երկրորդը մեկին սիրելն է, իսկ երրորդը' ինչ-որ բանի անհամբերությամբ սպասելը» ,- հիշողություններում նշել է Քեյը:

Մերի Քեյի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրը կարող է հասնել իր երազանքի իրագործմանը, եթե անմտորեն չհետեւի ընդունված կանոններին, բիզնեսի գիտակների սահմանումներին: 1989 թվականին ընկերության շահույթը գերազանցեց մեկ միլիարդ դոլարը:

«Մերի Քեյ կոսմետիկա» ընկերության այլաբանական խորհրդանիշը ադամանդյա իշամեղուն է, որին այնքան սիրում էր լեդի Քեյը. «Իր փոքրիկ թեւերի եւ ծանր մարմնի պատճառով, իշամեղուն, բոլոր կանոններով, պիտի որ չթռչեր: Բայց նա չգիտեր այդ մասին եւ խորամանկություն ունեցավ ինչ-որ կերպ թռչելու... » :

Մերի Քեյը վախճանվեց 2001 թվականին' թողնելով ոչ միայն միջազգային հեղինակություն, մեծ կարողություններ ունեցող ընկերություն, այլեւ իմաստնության, կյանքի փորձի ուսանելի դասեր, որոնք այսօր էլ ոգեշնչում են շատ կանանց կառուցել այն կյանքը, որին արժանի են…

Աստված ստեղծեց աշխարհն ու ասաց. «Լավ է» : Ապա նա ստեղծեց տղամարդուն եւ ասաց. «Սա էլ է լավ, բայց ես կարող եմ ավելին» : Եվ այդ ժամանակ նա ստեղծեց կնոջը:

Նպատա'կ ունեցիր եւ ամեն օր ինչ-որ բան արա' նրան հասնելու համար: Մի’ մտածիր, որ պետք է անես հենց « լավագունը, որ կարող ես» : Դրանով դու միայն խորամանկում ես եւ տեղ թողնում ներողություն խնդրելու համար: Ունեցի’ր գործողությունների պլան, որը կմատնանշի ամեն օրվա թիրախդ:

Մի սահմանափակիր քեզ: Դու կարող ես այնքան առաջ գնալ, ինչքան քո միտքը թույլ է տալիս: Հիշի'ր, որ ինչին հավատում ես, կարող ես նվաճել:

Կարծում եմ' մարդուն պետք է խրախուսել յուրաքանչյուր հնարավոր դեպքում: Դա նույնն է նրա համար, ինչ ջուրը' բույսի:

Ամեն մեկի վզից անտեսանելի ցուցանակ է կախված, որի վրա գրված է. « Այնպե'ս արա, որ ինձ կարեւոր զգամ» : Մարդկանց հետ աշխատելիս սրա մասին մի' մոռացեք:

 

Դիտվել է 10206 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Lilit | 02-10-2012 11:42
kin@ karox e cankutyan depkum
NARINE | 14-08-2012 11:03
NMAN BAN KAROXE LINEL MIAYN AMERIKAYUM.BAYC VOCH HAYASTANUM,

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը և հանդես կդա եզրափակչում։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 637 անգամ
07.05.2024
Դիտվել է 172 անգամ
08.05.2024
Դիտվել է 168 անգամ
09.05.2024
Դիտվել է 117 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster