Քանյե Ուեսթն ամուսնական մատանի է պատրաստում Քիմ Քարդաշյանի համար
26.07.2012
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի' Քրիս Համֆրիսի հետ ամուսնալուծության գործընթացն ավելի երկար է տեւում, քան նախատեսում էր Քարդաշյանը, սակայն երբ այն ավարտվի, նա կարող է նորից նշանվել: Այս մասին հաղորդում է «HollywoodNews.com»-ը' վկայակոչելով RadarOnline-ը:
Ներկայումս լուրեր են շրջում, որ Քանյե Ուեսթն արդեն նախատեսում է ամուսնության առաջարկություն անել Քիմին, երբ նա ավարտի ամուսնալուծության գործընթացը:
Քանյեն, ենթադրաբար, արդեն պատրաստում է ամուսնական մատանին, որի վրա կլինեն ադամանդներ ու ռուբիններ, որը ժամանակին պատկանել է Քանյեի հանգուցյալ մորը:
Հաղորդվում է, որ նա ցանկանում է օգտագործել մոր թանկարժեք զարդերը, որովհետեւ զգում է, որ գտել է մի մարդու, ով իր համար նույնքան արժեք ունի, որքան իր մայրը:
news.am Դիտվել է 2938 անգամ
|