Զբոսաշրջիկներն ամենից շատ գիրանում են Կիպրոսում եւ Թուրքիայում
21.07.2012
Ավելորդ քաշ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում հանգստանալ Կիպրոսում կամ Թուրքիայում, քանի որ հենց այդ երկրներում հանգստացողներն են գիրանում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ 10-օրյա հանգստի ժամանակ զբոսաշրջիկները Կիպրոսում միջինը գիրանում են 2 կգ-ով, Թուրքիայում' 1,5 կգ-ով եւ Պորտուգալիայում' մոտ 1,3 կգ-ով, հաղորդում է Raut.Ru-ն:
Պատճառը անառողջ սննդակարգն է, որը ներառում է մեծ քանակությամբ խորոված ու չիպսեր: Ընդ որում, շատ զբոսաշրջիկներ նշում են, որ դժվար է կանգ առնել եւ հրաժարվել առաջարկվող հյութեղ սննդից, որը ներառված է ուղեգրի մեջ:
Հատկանշական է, որ տուրիստները խոստովանում են՝ հանգստի ժամանակ իրենք ավելի շատ ալկոհոլ են օգտագործում, քան սովորաբար:
news.am Դիտվել է 2519 անգամ
|