Սելին Դիոնի վերադարձը Լաս Վեգասի բեմ նշանավորվել է վերջին տարվա լավագույն հիթերից մեկի կատարումով: Սելին Դիոնը երգել է Ադելի հանրահայտ Rolling in the Deep երգը:
Պետք է նշել, որ Դիոնը մեկն է այն սակավաթիվ երգչուհիներից, ովքեր հաղթահարել են այդ հիթը: «Ես շատ եմ սիրում Ադելին, նա պարզապես հիասքանչ է», - ասել է Դիոնն ու արժանացել հանդիսատեսի ծափահարություններին:
Երգի՝ Սելին Դիոնի տարբերակը գրեթե իդեալականորեն համապատասխանում է Ադելի տեմպերամենտին այս երգում: Ճիշտ է' Սելին Դիոնն ավելացրել է մի քիչ իրեն բնորոշ դրամատիզմ. պատկերացրեք' ինչպես կհնչի «Rolling in the Deer»-ը «My Heart Will Go On»-ի ոճում:
Ինչևէ, թե որ երգչուհին է ավելի լավ կատարում այս հիթը, դատեք ինքներդ: