Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես միշտ պիտի երգեմ, ինչ էլ դա արժենա. ՊԱՏՐԻՍԻԱ ԿԱՍ

28.05.2012

Նրա համար երաժշտությունն ամեն ինչ է: Երգելու համար նա անգամ կիսատ է թողել կրթությունը: Երաժշտությունը նրա կյանքում փոխարինել է կորցրած մորը, անգամ, անձնական կյանքին: Նրա խռպոտ ձայնը, փոփ-արվեստի ու ջազի խառնուրդ երգերը աշխարհին են հայտնի: Նա ֆրանսուհի «մադմուազելն է, որ բլյուզ է երգում» («Mademoiselle chante le blues») , նա Պատրիսիա Կասն է:

Պատրիսիա Կասը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում: Ամենափոքրն է ֆրանիսիացի Ժոզեֆի ու գերմանուհի Իրմգարդի բազմազավակ ընտանիքում (ունի 5 եղբայր, մեկ քույր):
Ընտանիքն ապրել է ծայրահեղ աղքատության մեջ: Երբ Իրմգարդը հղիացել է 7-րդ անգամ, երազել է աղջկա մասին, որոշել է անունը դնել Պատրիսիա' ի պատիվ սիրելի դերասանուհու'Գրեյս Պատրիսիա Կելիի:

Լույս աշխարհ եկած Պատրիսիան չկրկնեց իր անվանակցի 'աշխարհահռչակ դերասանուհու ուղին: Ի սկզբանե նա ավելի շատ «խուլիգան» տղայի էր նման, քան աղջկա, բայց մայրը վստահ էր' Պատրիսիան, ով արդեն այդ ժամանակ լավ ձայնային տվյալներ ուներ, կդառնա հայտնի ողջ աշխարհին, կպսակվի փառքով և օրերից մի օր դուրս կբերի իրենց ճնշող աղքատությունից:

Այն մասին, որ իրենց քաղաքում անցկացվելու է փոքրիկ տաղանդների մրցույթ, Իրմգարդն առաջիններից էր իմացել ու միանգամից որոշել էր' Պատրիսիան պիտի մասնակցի: Շաբաթներ էին անցել փորձերի մեջ, իսկ մրցույթի գիշերը ո'չ մայրը, ո'չ էլ աղջիկը աչք փակել չէին կարողացել: «Մի հուզվիր, մամ, դու ուզում էիր, որ ես պայքարեմ: Ես կպայքարեմ: Ամեն ինչ կստացվի»,- ասել էր գիշերը Պատրիսիան:

Մրցույթին ելույթ էին ունենում 4-14 տարեկան, գեղեցիկ զգեստներով փոքրիկներ, ովքեր կատակում էին, խաղեր խաղում, երբ հանկարծ հայտարարվեց 11-րդ համարի անունը' փոքրիկ Պատրիսիա: Բոլորը սպասում էին ժանեկազարդ աղջկական զգեստով հրաշքի, երբ բեմում հայտնվեց «մի անճոռնի ճուտիկ»' տղամարդու տաբատով և հսկայական գլխարկով: Զարմանքը մեծացավ, երբ աղջիկ «Գավրոշը» խռպոտ, բայց զգացմունքային ձայնով, առանց տեղից շարժվելու, մաքուր գերմաներենով սկսեց երգել հայտնի հիթերից մեկը' «Լիլի Մարլենը»:

Դահլիճը պայթեց ծափահարություններից, իսկ փոքրիկ Պատրիսիան վազեց բեմի հետևում իրեն սպասող մոր գիրկը: Բառերն ավելորդ էին: Իրմգարդը տեսնում էր իր երազանքների կատարումը: Հետո նա շարունակեց պնդել, որ աղջիկը թողնի ամեն ինչ ու երգի: 9-րդ դասարանում Պատը ընդհատեց ուսումը ու սկսեց երգել գարեջրատներում' երկար ժամանակ չհամակերպվելով այն մտքի հետ, որ հարբած այցելուները մեծ հաշվով թքած ունեին իր կատարումների վրա:

Հենց գարեջրատանը նրան նկատեցին բլյուզ երգող մի խմբի անդամները և առաջարկեցին տեղափոխվել Սաարբրյուքեն' «Ռոմի գետ» ակումբում երգելու: Պատը համաձայնեց:

Նույն ժամանակ էր, որ հայտնի պրոդյուսեր Բերնար Շվարցը գործերի բերումով հայտնվեց Սաարբրյուքենում: Նրա համար այդ վայրն իսկական ճահիճ էր: Միակ տեղը, որտեղ կարելի էր փոքր-ինչ մարդավարի հաց ուտել, նրա ատելի «Ռոմի գետ» -ն էր: Հենց այնտեղից էր մի անգամ ճաշն ավարտելուց հետո շտապում դուրս թռչել Բերնարը, երբ ուղղակի գամված մնաց աթոռին: Ինչ-որ մեկը երգում էր հայտնի Լայզայի երգերը, ոչ ավելի վատ և, սատանան տանի, գուցե ավելի լավ, քան հենց ինքը' Լայզան: Առաջին բանը, որ մտածեց Բերնարը, այդ նոր տաղանդին ճահճից մեծ բեմ բարձրացնելն ու նրա միջոցով իր դիրքերն ամրապնդելն էր:

Ելույթից հետո Պատրիսիան հանդերձարան գնաց: Այնտեղ նրան, ինչպես միշտ, սպասում էր Քրիստոֆը' մի հասարակ տղա, ով խենթի պես սիրում էր Պատրիսիային: Նա նորից սկսեց հյուսել վառ ապագայի լեգենդը, թե ինչպես իրենք կամուսնանան ու թե ինչքան երջանիկ կլինեն: Իսկ Պատի մտքին անգամ չկար ամուսնանալ Քրիստոֆի հետ. վստահ էր, որ ավելիին է արժանի ու արդեն սովորել էր անգամ չլսել տղային, երբ վերջինս խոսում էր: Հենց այդ պահին դուռը թակեց ու արդեն շեմքից Փարիզը գրավելու առաջարկ արեց Բերնարը: Չնայած Քրիստոֆի վախվորած հայացքին' Պատը համաձայնեց:

Գրավել Փարիզը միանգամից չստացվեց: Առաջին սինգլը' «Խանդոտը», անհաջողություն ունեցավ, բայց Բերնարը չէր հուսահատվում. «Ոչինչ, փոքրիկս, Մարլեն Դիտրիխի ու Էդիտ Պիաֆի ձայնով չես կորչի: Քեզ ուղղակի հիթ է պետք»: Պատրիսիան կատաղում էր այդ համեմատությունից. «Բավական է ինձ նրանց հետ համեմատես: Ես բնավ էլ ավելի վատը չեմ ու կապացուցեմ դա քեզ էլ, մյուսներին էլ»:

Եվ նա ապացուցեց: Խթանը, որքան էլ դա դաժան է հնչում, դարձավ մոր մահը: Այո', կորցնելով ամենահարազատ մարդուն, Պատը սկսեց մտածել միայն նրա մեծ երազանքը կյանքի կոչելու մասին:
«Մադմուազելը բլյուզ է երգում» հիթը թողարկվեց անմիջապես Իրմգարդի մահից հետո: Բոլոր թերթերն սկսեցին գրել նոր աստղի հայտնության մասին:

Չափահաս դառնալու օրը' դեկտեմբերի 5-ին, Պատրիսիան առաջին անգամ դուրս եկավ Ֆրանսիայի ամենամեծ բեմ' «Օլիմպիա»: Դա մեծ հաջողություն էր, որից հետո Պատը մտածում էր միայն մի բանի մասին' գտնել Բերնարին, գրկել ու ասել այն, ինչ այդքան ժամանակ թաքցրել էր, որ սիրում է նրան, նրան, ով իրեն հանեց փոսից ու դարձրեց մեծ երգչուհի: Նա վազեց ուղիղ Բերնարի գիրկը ու հազիվ կարողացավ արտաբերել. «Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ»: Սիրելի տղամարդու պատասխանը իջեցրեց նրան երկնքից երկիր: Բերնարը թեթևակի խփեց նրա այտին ու ասաց. «Լավ երգեցիր, ապրես: Դե դուք այստեղ նշեք, իսկ ես տուն պիտի գնամ: Կինս սպասում է, փոքրս այսօր իրեն լավ չէր զգում»:

Քրիստոֆի մոտոցիկլետը սլանում էր Փարիզի փողոցներով: Պատրիսիան անընդհատ խնդրում էր ավելի արագ վարել: Արագությունը մոռանալ էր տալիս վիրավորանքը: Նրանք վթարի ենթարկվեցին: Քրիստոֆը այդպես էլ մահացավ' շան պես հավատարիմ Պատին: Իսկ վերջինս միայն քթի ջարդվածք ստացավ:
Հիվանդանոցից բոլորի սիրելի խուլիգան Պատի փոխարեն դուրս եկավ բոլորովին այլ մարդ: Նա խզեց պայմանագիրը Բերնարի հետ: Այդուհետ բեմ էր դուրս գալիս ոչ թե «անճոռնի ճուտիկ», այլ մի հոյակապ «սև հովազ», սեքսուալության կատարյալ խորհրդանիշ, ում տեսնելիս տղամարդիկ թեթև դող էին զգում:

Բերնարից ստացած վիրավորանքը Կասին 180 աստիճանով փոխեց: Նա հասկացավ, որ այդուհետ ապրելու է միայն կարիերայի համար: Տխուր դասը նրանից խլեց սիրահարվելու ցանկությունը:

Պատրիսիայի նոր ոճը առավել տարածեց նրա անունը Ֆրանսիայով մեկ: Բոլորը միայն նրանից էին խոսում: Անցավ որոշ ժամանակ, ու ֆրանսուհիների սրտի տիրակալ Ալեն Դելոնը ցանկացավ տեսնել այդ հրաշքին, ում մասին խոսելով էր շնչում ժամանակի Ֆրանսիան: Ալեն Դելոնը տոմս գնեց ու գնաց համերգին: «Մադմուազելը բլյուզ է երգում» երգի հենց առաջին ակորդների ժամանակ, երբ լույսերը բեմում ուրվագծեցին Պատրիսիայի ուրվագիծը, Դելոնը հասկացավ, որ արդեն վաղուց ոչ մի կին իր սրտին այդպես չէր դիպել:
Քիչ անց, երբ Դելոնը գեղեցիկ շարժումով բերած ծաղկեփունջը դրեց Պատրիսիայի ոտքերի տակ, հազիվ կարողացավ արտաբերել. «Ճաշե՞նք միասին»:

Ռեստորանում Պատրիսիան ասես անզգայացել էր, նա խմում էր թանկ կարմիր գինին այնպես, ինչպես գարեջուր կխմեր, գցում էր պատառաքաղը, ջարդում բաժակը: Նա չէր կարողանում հավատալ, որ սիրահարված հայացքով իրեն նայողն իրոք ժամանակի ամենագեղեցիկ տղամարդն է՝ ինքը' Ալեն Դելոնը: Պատրիսիան պլաններ չէր կազմում, այլ միայն վայելում էր պահը:

Իսկ այդ ամենագեղեցիկ տղամարդը իրոք սիրում էր Կասին և հանուն նրա ամեն ինչի պատրաստ էր: Երբ Պատրիսիային հանձնեցին «Տարվա ձայն» տիտղոսը, Դելոնը հաղորդավարն էր. փոխանակ նախատեսված տեքստի, նա ի լուր աշխարհի գոռաց. «Հիմա դուք կտեսնեք մադմուազել Կասին: Նա աստվածային գեղեցկությամբ օժտված կին է և մեծ երգչուհի: Ես սիրում եմ նրան»:


Փարիզը շոկի մեջ էր: Ինչպիսի ազնիվ անամոթություն: Ախր Դելոնին տանը սպասում էր հղի ընկերուհին' հոլանդուհի Ռոզալին:

Պատրիսիան վախեցավ: Նա չէր ցանկանում, որ ավելորդ աղմուկ բարձրանա. դա կարող էր վնասել իր կարիերային: Պատը սկսեց մերժել Դելոնին, չգնալ ժամադրություններին, հետ ուղարկել ծաղիկները, իսկ ավելի ուշ ուղղակի երգեց իր մերժման մասին' «Ես քեզ Դուք եմ ասում»: Բաժանումը ծանր էր եկուսի համար էլ: Պատրիսիան նորից մենակ մնաց:

Նրա կարիերան աճում էր անասելի թափով, իսկ մենակությունն ու թախիծը նրա աչքերում աշխատում էին հօգուտ խորհրդավոր կնոջ կերպարին: Հերթական համերգից առաջ Պատրիսիան արդեն պատրաստվում էր բեմ դուրս գալ և վերջին անգամ իրեն հայելում էր նայում, երբ իր արտացոլանքի կողքին տեսավ տղամարդու լայն ժպիտ: Նրա հետևում կանգնած էր բելգիացի կոմպոզիտոր Ֆիլիպ Բերգմանը: «Դուք ո՞վ եք: Ի՞նչ եք ուզում»,-շփոթվեց Պատրիսիան: Ի պատասխան հնչեց. «Ֆիլիպ Բերգման, ուրախ եմ ծանոթության համար»: Նրանք մեկ րոպե լուռ նայեցին իրար, հետո սկսեցին ծիծաղել: Պատրիսիան արդեն բեմ էր վազում, երբ Բերգմանը հետևից գոռաց. «Եկեք զբոսնենք համերգից հետո: Ես կգամ Ձեր հետևից»:

Նրանք զբոսնեցին, համբուրվեցին… Ֆիլիպը միշտ նրա կողքին էր: Նա Պատրիսիայի համար անգամ մորը փոխարինեց: Եթե առաջ փոքրիկ Պատը երգելուց հետո մոր գիրկն էր վազում, ապա այժմ վազում էր Ֆիլիպի ամուր ձեռքերի մեջ: Նրանք անբաժան էին: Բերգմանը ամեն կերպ հարմարվում էր Կասի գրաֆիկին, անվերջանալի շրջագայություններին, բայց մի օր նա սկսեց պնդել, որ ամուսնանալու և երեխաներ ունենալու ժամանակն է: Պատրիսիան միայն այդ մտքից քիչ մնաց խելագարվեր' իսկ բե՞մը: Նա վախեցավ թողնել գործը ու հրաժարվեց: Ֆիլիպը այլևս չէր դիմանում: Նա դարձավ առաջին տղամարդը, ով լքեց Կասին. «Այս կինը քարից է: Նա կախվածություն ունի կարիերայից»: Հեռացող Բերգմանի հետևից Պատրիսիան գոռաց. «Ես մի'շտ պիտի երգեմ… Լսու՞մ ես… Ինչ էլ որ դա արժենա»:


Իսկ արժեքը անասելի մեծ էր ու թանկ նստեց Կասի վրա: Նա այժմ մենակ է: Երգում է, բայց ինքն էլ գիտի, որ այլևս հնարավոր չէ կրկնել 90-ականների բումը: Կասը մի քանի անգամ պապարացիների տեսախցիկի առաջ է հայտնվել ամուսնացած տղամարդկանց հետ, բայց ո՞վ կհամաձայնի կորցնել ընտանիքն ու երեխաներին հանուն մի կնոջ, ով կարիերային է զոհել ամեն բան, անգամ, իսկական ու մաքուր զգացմունքները:

Նա դատապարտել է իրեն միայնության: Ասում են' ուզում է երեխա ունենալ, բայց փոքիրիկի փոխարեն ամենուր հետն է տանում արջուկին, որ մահից առաջ թողել է մայրը, իսկ տանը նրան սպասում է շունը' Տեկիլան, որին Կասը խնամում է ու սիրում, ինչպես հարազատին:

Փողն ընդամենը հեշտացնում է կյանքը, բայց այն դեռ երջանկություն չէ, քանի որ իսկական երջանկությունը չի գնվում:

Երգել նշանակում է բեմ բարձրանալ, գայթակղել հանդիսատեսին, էներգիան թափել դահլիճ, դառնալ հռչակավոր:

Ինձ համար ամենակարևորը ազատությունն է: Ես չեմ պատկանում որևէ մեկին, այլ միայն ինձ:

Միակ բանը, որ սազում է անխտիր բոլորին, սերն է:

Գեղեցիկ ձայնը հրաշքներ է գործում:

Գեղեցկությունը դեռ բնավ էլ երջանկություն չէ: Երջանկությունը սիրված լինելն է:

Ժամանակակից կնոջը չեն բավականացնում կանացիությունն ու հմայքը, իսկ ժամանակակից տղամարդուն' էլեգանտությունն ու լավ վարվելակերպը:

Լարա Առաքելյան

 

Դիտվել է 8044 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 682 անգամ
07.05.2024
Դիտվել է 191 անգամ
08.05.2024
Դիտվել է 186 անգամ
09.05.2024
Դիտվել է 158 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster