08-05-2012 11:30 Մայիսի 8-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ, ինչպես և նախորդ օրերին, ինտենսիվ անձևներ են հավանական տեղ-տեղ, առավելապես արևելյան շրջաններում:
07-05-2012 18:56 Գարեգին Բ-ն մեկնել է Արցախ` մասնակցելու Շուշիի ազատագրման 20-ամյակին:
07-05-2012 18:53 Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (42-2-0, 23 նոկաուտ) եւ տիտղոսի հավակնորդ Արթուր Աբրահամի (34-3-0, 27 նոկաուտ) մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին:
07-05-2012 16:19 Մայիսի 7-ին դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 392.94 դրամ:
07-05-2012 16:17 Բոլոր 1982 ընտրատեղամասերի ձայների նախնական հաշվարկներով, Հայաստանի հանրապետական կուսակցությունն ստացել է 44,05% (663 066 ձայն), «Բարգավաճ Հայաստանը»' 30,20% (454 684 ձայն), Հայ ազգային կոնգրեսը 7,10% (106 910 ձայն), «Ժառանգությունը»' 5,79% (87 095 ձայն), ՀՅԴ-ն' 5,73% (86 296 ձայն), «Օրինաց երկիրը»' 5,49% (82 690 ձայն), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը' 1,06% (15 933 ձայն), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը' 0,37% (5633 ձայն), «Միավորված հայերը»' 0,20% (3080 ձայն):
07-05-2012 12:52 Մայիսի 7-ին հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնային դաշտի ազդեցությամբ: Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ մինչև 20մ/վրկ:
07-05-2012 10:59 Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել երկու կին՝ թիվ 17 ընտրատարածքում՝ ՀՀԿ անդամ Կարինե Պողոսյանը եւ թիվ 40-ում՝ անկուսակցական, «Ինթերնեշնլ Մասիս Տաբակ» ընկերության գործադիր տնօրեն Մարինա Մարաբյանը:
06-05-2012 09:07 Այսօր Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ են:
05-05-2012 12:03 Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է ընտրողների վերջնական թիվը` 2 մլն 484 հազար 3:
04-05-2012 13:26 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը(Ֆրանսիա), Իգոր Պոպովն (Ռուսաստան) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն առաջիկա օրերին կայցելեն տարածաշրջան:
04-05-2012 11:33 Մայիսի 4-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ:
03-05-2012 16:26 Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է շրջանառության մեջ դնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ:
03-05-2012 11:34 Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունքի «Ճիչ» նկարը Նյու Յորքի Sotheby's աճուրդում ռեկորդ է սահմանել' վաճառվելով 119 922 500 դոլարով:
03-05-2012 11:32 Մայիսի 3-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ:
02-05-2012 17:10 «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում մայիսի 2-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 392 դրամ:
02-05-2012 13:01 2012-ի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն:
02-05-2012 12:59 Մայիսի 2-ին հանրապետության ողջ տարածքում կլինի արևային, ջերմ և առանց տեղումների եղանակ: Միայն արևելյան շրջաններում, այլն էլ' տեղ-տեղ երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 18մ/վրկ:
28-04-2012 11:27 Ապրիլի 28-ին և 29-ին հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամի 18-20մ/վ:
27-04-2012 15:34 Ապրիլի 29-ին Գյումրիի քաղաքային ստադիոնում տեղի կումենա ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Շիրակ» (Գյումրի) – «Իմպուլս» (Դիլիջան) հանդիպումը:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: