02-06-2012 12:38 Մեծ Բրիտանիայում հունիսի 2- 5-ը կկայանան չորսօրյա հանդիսություններ' նվիրված Եղիսաբեթ 2-րդի կառավարման 60-ամյակին:
01-06-2012 15:42 Երեւանում հունիսի 2-4-ին Logos Expo Center-ը կազմակերպում է 6-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը՝ «Մանկության աշխարհ EXPO 2012» խորագրով` նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
01-06-2012 11:30 Հայաստանում հունիսի 1-ից մեկնարկում են պետական ավարտական եւ միասնական քննությունները:
01-06-2012 11:28 Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
31-05-2012 13:02 Երեւանում կանցկացվի «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնը:
31-05-2012 11:46 Ելնելով Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի առաջին կետի պահանջից, հաշվի անելով որ ՀՀ նորընտիր Ազգային Ժողովը գումարել է առաջին նիստը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետության նախագահին է ներկայացրել ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը:
31-05-2012 10:52 Հայաստանի Ազգային ժողովի շենքում մեկնարկել է 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:
30-05-2012 12:22 «Բոլորը մեկ ռիթմով» կարգախոսը մայիսի 29-ին պաշտոնապես դարձել է Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության նշանաբանը:
29-05-2012 17:49 Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ Հունիսի 1-ը, Երեւանում նշվելու է բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում՝ բազմաթիվ տոնական միջոցառումներով՝ տոնախմբություններով, կավճանկար-մրցույթներով, համերգային ծրագրերով, հյուրասիրությամբ:
29-05-2012 16:01 Սերժ Սարգսյանը մրցանակներ է հանձնել 2011-ի ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիրներին:
29-05-2012 11:24 Նավթի համաշխարհային գները մայիսի 29-ից բարձրանում են: WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է մինչեւ 91,22 դոլար' մեկ բարելի համար, իսկ Brent տեսակի նավթը՝ մինչեւ 107,11 դոլար:
29-05-2012 11:17 ՀՀ Աժ նորընտիր պատգամավորները կստանան մանդատները մայիսի 30-ին:
29-05-2012 10:56 Հովհաննես Այվազովսկու «Զմեռային պեյզաժ» կտավը Sotheby's-ում վաճառվել է 277 հազար ֆունթ սթերլինգով:
26-05-2012 17:44 ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը փոխանցվել է Ալբանիային, իսկ 2013-ին կփոխանցվի Հայաստանին:
26-05-2012 15:38 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի կապակցությամբ պետական պարգեւներ եւ կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության եւ այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչների:
25-05-2012 11:48 Այսօր հանրապետության շուրջ 40 հազար շրջանավարտների համար կհնչի «վերջին զանգը»:
25-05-2012 10:42 Մայիսի 25-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամու ուժգնացում 5-10մ/վ:
24-05-2012 15:46 «Samsung»-ը Smart TV-ների ES8000-ի վաճառքը տարածաշրջանում սկսեց Հայաստանից:
24-05-2012 12:00 Apple-ի առաջատար դիզայներ Ջոնաթան Այվին մայիսի 23-ին Բրիտանական կայսրության ասպետ են կարգել: Այժմ նա կկոչվի «սըր» Ջոնաթան Այվ:
24-05-2012 11:55 Օրվա առաջին կեսին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-23մ/վրկ, հավանական են նաև առատ տեղումներ և կարկուտ:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: