Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-05-2012 15:07
Երեւանում մայիսի 29-ից հունիսի 1-ը կանցկացվի  «Նոր  անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնը:
23-05-2012 12:52
Հայաստանի ոստիկանությունը մայիսի 25-ից հունիսի 3-ն անվտանգ երթեւեկության տասնօրյակ է հայտարարել: Ակցիան անցկացվելու է «Զգույշ, երեխաներ են» կարգախոսով:
23-05-2012 12:49
Եգիպտոսում մեկնարկել  են նախագահական ընտրությունները. սրանք այդ երկրում  առաջին ընտրություններն են «արաբական գարունից» եւ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո:
23-05-2012 11:03
Օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ քամու ուժգնացում մինչև 20-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ամենուրեք 1-3 աստիճանով կբարձրանա:
22-05-2012 15:57
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, մայիսի 23-ին  Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենան Ամերիկյան կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ:
22-05-2012 11:45
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրն այսօր նշում է ծննդյան տարեդարձը:
21-05-2012 12:01
Երեւանում մայիսի 22-24-ին տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ:
21-05-2012 11:59
Մայիսի 21-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում 20-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի:
19-05-2012 14:27
Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում' մայիսի 19-ին, շրջանների զգալի մասում' 20-23-ը, գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
19-05-2012 12:12
Երեւանում եւ Հայաստանի մարզերում «Թանգարանային գիշեր» ամենամյա ակցիայի շրջանակում մայիսի 19-ին 60-ից ավելի թանգարաններ մինչեւ կեսգիշեր անվճար բաց կլինեն այցելուների համար:
19-05-2012 12:06
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Աշոտ Երկաթ թագավորի պատմական խաչի կրկնօրինակի տեղադրման եւ օրհնության կարգը:
18-05-2012 17:58
Մայիսի 18-ին դոլարի միջւին փոխարժեքը կազմել է 399.50 դրամ' երեկվա համեմատ բարձրանալով միանգամից 1.5 դրամով:
18-05-2012 15:12
Մայիսի 21-ից Հայաստանի մարզերում սկսվելու են սննդամթերքի անվտանգության ստուգումներ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:
18-05-2012 12:36
Երեւանում մայիսի 20-ին՝ ժամը 20.00-ին, Հյուսիսային պողոտայի' Աբովյան եւ Եզնիկ Կողբացի  փողոցների միջեւ գտնվող հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրվան։
17-05-2012 19:39
Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձեւ խավարում:
17-05-2012 13:35
Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված «Վարդատոնի» շրջանակներում, մայիսի 20-ին` ժամը 11.30-ին, մի շարք դպրոցականներ, մտավորականներ քայլարշավով Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկի  հատվածից կհասնեն մինչեւ Սայաթ-Նովայի հուշարձան:
17-05-2012 12:12
Մայիսի 17-ին կեսօրից հետո հանրապետության  արևելյան շրջաններում, իսկ երեկոյան ժամերին' նաև այլ շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վրկ:
16-05-2012 14:10
Հայկական պատվիրակությունը' Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի ղեկավարությամբ, մայիսի 15-ի երեկոյան մեկնել է Կանն' մասնակցելու մայիսի 16-27 կայանալիք կինոշուկային, որը կայանում է Կաննի փառատոնի շրջանակներում:
16-05-2012 12:31
 ԵԱՀԿ առաքելությունն այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունիի շրջանի Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում:
15-05-2012 20:15
ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանն այսօր  ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1182 անգամ
12.08.2026
Դիտվել է 300 անգամ
14.08.2026
Դիտվել է 224 անգամ
15.08.2026
Դիտվել է 156 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster