Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-06-2015 08:29
Զիմբաբվեում սկանդալ է առաջացել երկրի գլխավոր դատախազ Յոհաննես Տոմանի այն ասածի շուրջ, որ 16 տարեկանից ցածր աղջիկների հետ սեռական ոչ բոլոր կապերն են համարվում բռնաբարություն:
19-06-2015 08:23
Արագ սննդի ռեստորանների «ՄաքԴոնալդս» ցանցը հագուստի ամառային հավաքածու է ներկայացրել. ընդհանուր առմամբ, ցանցի ֆիրմային բուրգերի՝ «ԲիգՄաք»-ի պատկերով 7 իր է ներկայացվել:
19-06-2015 07:42
Չինաստանում բնակվող 47-ամյա Լի Լի Ժուանը նախկին միլիոնատեր է, ում բարեգործ ոգին իրեն հասցրել է սնանկության․ չինուհին 19 տարում 72 երեխա է որդեգրել՝ ծախսելով իր ողջ գումարը։
19-06-2015 07:40
80-ամյա բրիտանուհի Ջուն Հեթոնը, փրկելով իր յորքշիրյան տերիեր ցեղատեսակի շանը՝ Միլի անունով, կծել է գերմանական հովվաշանը:
19-06-2015 06:29
Իսպանական արքայադուստր Քրիստինան եւ նրա ամուսինը, որոնց դեմ դատական գործ է հարուցված, վճարել են դատարանի նշանակած գրավի մի մասը`2.3 մլն եվրո. դրա համար նրանք վաճառել են Բարսելոնայի մերձակայքում գտնվող Պեդրալբեսի իրենց առանձնատունը։
19-06-2015 05:54
Ամերիկյան իրավապահները ձերբակալել են մի աղջկա, որը 131 հատ ներքնազգեստ է գողացել Ջորջիա նահանգի Կենեսո քաղաքի Wal-Mart սուպերմարկետից. գողացված սպիտակեղենի արժեքը կազմում է 750 դոլար:
18-06-2015 08:19
Վենեսուելացի հաղորդավարուհի Ուվի Պալարեսը դարձյալ մերկացել է եթերի ժամանակ․ նա խոստացել էր, որ կմերկանա, եթե Վենեսուելայի հավաքականը հաղթանակ տանի Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում:
18-06-2015 08:13
Ճապոնիայում մշակվել է վաղ փուլում քաղցկեղի ախտորոշման նոր միջոց. դրա շնորհիվ կարելի 3 րոպեի ընթացքում որոշել քաղցկեղային բջիջների առկայությունն օրգանիզմում արյան ընդամենը մեկ կաթիլի միջոցով:
18-06-2015 06:24
Christie`s-ի աճուրդում 80 կարատանոց խոշոր ադամանդ է վաճառվել` 3.8 մլն դոլարով:
18-06-2015 05:27
Շվեյցարացի նկարչուհի Միլո Մոյրեն «Արտ-Բազել» միջազգային տոնավաճառի բացման ժամանակ չարտոնված ներկայացում է կազմակերպել` «Մերկ սելֆի» խորագրով:
18-06-2015 04:35
Սոֆի Գուդոլինը գտնվում է հղիության վեցերորդ ամսում և սպասում է երկվորյակների. չնայած իր վիճակին, ֆիտնես-մոդելը շարունակում է պարապել սպորտդահլիճում և բարձրացնում է 30 կիլոգրամանոց ծանրաձողը:
17-06-2015 09:09
Գիտնականները բացահայտել են, որ օրգազմն օգնում է ատամի սուր ցավի դեմ․ նրանք նաև պարզել են, որ կանոնավոր կերպով սեքսով զբաղվելը կանխում է կարիեսի առաջացումը:
17-06-2015 07:12
ԱՄՆ-ի Մթերքների և դեղամիջոցների վերասկողության վարչությունը հասարակական սննդի ցանցերին 3 տարի ժամկետ է տվել մթերքներ պատրաստելիս տրանսճարպերից ազատվելու և դրանց փոխարինող գտնելու համար:
16-06-2015 09:01
Մոլորակի բնակչությունը զգալիորեն ծերանում է. 2025 թվականին աշխարհում կլինի 60-ից բարձր տարիքի 1.2 մլրդ մարդ, իսկ 2050 թվականին տարեցները կկազմեն մոլորակի բնակչության 20 տոկոսը։
16-06-2015 08:58
Mic.com-ը Սիրուշոյին ընդգրկել է ամերիկացիներին անհայտ 9 լավագույն երաժիշտների ցանկում:
16-06-2015 08:51
Արհեստական ինտելեկտով RealDoll շարքի սեքս-տիկնիկները հնարավոր կլինի ձեռք բերել 2017 թվականին. դրանք կարողանում են պատասխանել տրվող հարցերին։
16-06-2015 08:46
Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված «Կրեմներ եւ պատիժ» խոհարարական գիրքը կներկայացվի սեպտեմբերին Տորկիի փառատոնի ընթացքում․ միջոցառումը նվիրված է գրողի ծննդյան 125-ամյակին:
16-06-2015 06:57
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ամուսնությունը բարերար ազդեցություն է ունենում տղամարդկանց առողջության վրա:
15-06-2015 07:59
Գիտնականները պարզել են, որ քունը նվազեցնում է մոռացկոտությունը և լավացնում հիշողությունը։
15-06-2015 01:37
Մեծ Բրիտանիայում 103-ամյա տղամարդու եւ 92-ամյա կնոջ պսակադրություն արարողություն է կայացել. հիմա Ջորջ Քիրբին եւ Դորին Լաքին համարվում են աշխարհի ամենատարեց նորապսակները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 628 անգամ
12.08.2026
Դիտվել է 409 անգամ
14.08.2026
Դիտվել է 352 անգամ
15.08.2026
Դիտվել է 335 անգամ
18.08.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster