Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-07-2015 08:57
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի բնակչուհի Սյուզանա Մուշաթ Ջոնսը նշում է 116-րդ տարեդարձը. Ջոնսը պաշտոնապես համարվում է աշխարհի ամենատարեց մարդը։
07-07-2015 08:51
Իռլանդացի պատգամավոր Միք Ուոլլասի կարծիքով, McDonald`s ռեստորանների ցանցը, մանկական ճաշում անվճար խաղալիքներ ներառելով, բացասաբար է ազդում աճող սերնդի գաստրոնոմիկ նախասիրությունների վրա, ուստի դրանցից պետք է հրաժարվել:
06-07-2015 09:12
Հուլիսի 6-ին նշվում է Համբույրի համաշխարհային օրը, որն առաջին անգամ մտահղացել են Մեծ Բրիտանիայում, իսկ 20 տարի առաջ այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից։
06-07-2015 09:10
Պարզվել է, որ սեքսը նպաստում է նեյրոնների ավելի արագ գոյացմանը, այսինքն` բարելավում է գլխուղեղի նոր նյարդային բջիջների արտադրությունը, արագացնում է տեղեկատվության փոխանցումը:
06-07-2015 09:05
Մեծ Բրիտանիայի սննդամթերքի չափանիշների գործակալությունը խորհուրդ է տալիս հրաժարվել նոր կթած հում կաթից նրանում տարբեր հիվանդությունների հարուցիչների առկայության պատճառով։
06-07-2015 08:58
Կապուտաչյաները մեկ ընդհանուր նախնի ունեն. այսպիսի եզրահանգման են եկել  գիտնականները՝ հետազոտելով 6-10 հազար տարի առաջ տեղի ունեցած գենետիկ մուտացիան, որը մոլորակի վրա եղած բոլոր կապույտ աչքերի գույնի պատճառ է դարձել:
06-07-2015 07:09
Եգիպտական դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտել «Սաֆինազ» բեմական կեղծանվամբ հայտնի հայազգի պորտապարուհի Ծովինար Գուրյանին. նրան մեղադրել էին եգիպտական դրոշի գույներով զգեստով պարելու համար, համարելով որ դա անարգանք:
03-07-2015 09:12
Սանդրա Բալոքը հասարակությանը կոչ է արել դադարել համացանցում կանանց արտաքինը և տարիքը քննարկելուց:
03-07-2015 09:09
Բրիտանիայում 1838-1901 թվականներին գահակալած Վիկտորյա թագուհու անդրավարտիքը վաճառքի կհանվի Chippenham Auction Rooms աճուրդի տան կողմից. ներքնազգեստը կարված է 114 սմ շրջանագծով իրանի համար:
03-07-2015 09:06
Հետազոտության ժամանակ, որին ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ավելի քան հազար մարդ է մասնակցել, պարզվել է, որ բջջային սարքավորումներն ու համացանցը քայքայում են մարդու հիշողությունը:
03-07-2015 09:03
Գիտնականները պնդում են, որ հայրերը երեխայի մտավոր զարգացման վրա դրական են ազդում դեռեւս լույս աշխարհ գալուց առաջ, եթե մշտապես հղի կնոջ կողքին են լինում:
03-07-2015 08:14
Մայլի Սայրուսը մասնակցել է պրոմո նկարահանումներին V Magazine-ի առցանց խանութի համար. նկարահանման հրապարակում երգչուհին նորից մերկացել է:
02-07-2015 09:05
Ֆրանսիայում գրող, «Elle» ամսագրի նախկին խմբագիր Վալերի Թորանյանը «Madame Figaro» ամսագրի «Հերոսուհի» մրցանակաբաշխության գրան-պրի է ստացել՝ իր «Օտարուհին» վեպի համար:
02-07-2015 08:18
Մի քանի ամիս առաջ Ջենիֆեր Լոուրենսը և Քրիս Մարտինը խզել են իրենց կապերը, որից հետո որոշել էին իրար երկրորդ հնարավորություն տալ․ փորձը հաջողությամբ չի պսակվել, և երաժիշտները կրկին բաժանվել են:
02-07-2015 08:13
ԱՄՆ-ում մի տղամարդ փորձել է մեկ օր անցկացնել բարձրակրունկներով՝ ապացուցելու համար, որ կանայք «նվնվաններ են», սակայն ձախողել է։
02-07-2015 07:22
Պարզվել է, որ նստակյաց կյանքի պատճառով գիտափորձի մարդիկ կորցնում են մկանային զանգվածը․ փորձի ժամանակ երիտասարդ տղամարդիկ միջինում մնացել են առանց 485 գրամ մկանայանին զանգվածի, իսկ տարեցները՝ զրկվել 250 գրամից:
02-07-2015 06:08
Գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշ ունեցող աղջիկները սեքսի ժամանակ հազվադեպ են հակաբեղմնավորիչներ օգտագործում, ինչի արդյունքում ավելի հաճախ են բախվում անցանկալի հղիության խնդրին:
01-07-2015 09:06
Կալիֆորնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ վնասակար սնունդը կարող է վտանգավոր լինել նաեւ ուղեղի համար:
01-07-2015 09:01
Գիտնականները պարզել են. մարդիկ, որոնք ամուսնությունից կամ ռոմանտիկ հարաբերությունների առաջ երկար ժամանակ ճանաչել են միմյանց, ավելի քիչ նման միմյանց, քան նրանք, ովքեր անմիջապես շատ մտերիմ են դարձել:
01-07-2015 08:14
Ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ աշխատավայրում քնելն օգտակար է. գործատեղում «լուռ ժամը» կարող է զգալիորեն նվազեցնել հոգեբանական լարվածությունը աշխատակիցների մոտ, զուգահեռ՝ բարձրացնել նրանց կենտրոնացվածությունը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 628 անգամ
12.08.2026
Դիտվել է 409 անգամ
14.08.2026
Դիտվել է 353 անգամ
15.08.2026
Դիտվել է 337 անգամ
18.08.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster