Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-07-2015 07:41
Ավստրալիայի դատախազությունը հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփի կնոջը մեղադրանք է առաջադրել՝ կենդանիների անօրինական մուտքի համար. նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում։
17-07-2015 06:45
Հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին փորձել է իր բախտը Լաս Վեգասում. սկզբում խաղատանը շահելով 3000 դոլար, նա կորցրել է 4000-ը։
16-07-2015 09:18
Իռլանդանցի երգչուհի Շինեյդ Օ`Քոնորը իր վրդովմունքն է հայտնել Rolling Stone-ի նոր համարի կազմով, որին Քիմ Քարդաշյանն է. նա  Facebook-ի իր էջում քննադատության է ենթարկել ամսագրին և կոչ արել բոյկոտել այն:
16-07-2015 09:16
Առողջապահության միջազգային կազմակերպությունը 2014-ն ամփոփող իր զեկույցում նշել է, որ երկրագնդի բնակչության մոտ տասը տոկոսը տառապում է հոգեկան հիվանդություններից:
16-07-2015 09:12
Հանրահայտ երգչուհի Արիանա Գրանդեն կխաղա Բեն Սթիլերի «Օրինակելի արուն» կատակերգությունում. պրեմիերան կկայանա 2016թ. փետրվարին:
16-07-2015 09:11
Գիտնականներին հաջողվել է հասկանել, թե գեղեցիկ մարդիկ ինչու են ոչ այնքան գեղեցիկ արտաքինով կյանքի ուղեկից ընտրում․ պարզվում է՝ շատ բան կախված է այն հանգամանքից, թե որքան երկար են սիրահարները ծանոթ եղել սիրավեպից առաջ:
16-07-2015 09:01
Իսպանիայում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է մինչեւ 16 տարեկանների ամուսնությունը. 1975 թվականից Իսպանիայում 15 եւ ավելի ցածր տարիքի 28.685 պատանիներ եւ աղջիկներ են ամուսնացել: 
15-07-2015 08:32
Նորաձևության NSSMag համացանցային ամսագիրը Ռիհաննայի «Bitch Better Have My Money» երգի մոտիվներով խաղ է թողարկել. այն հանրահայտ «Օձ» խաղի կրկնօրինակն է։
15-07-2015 08:27
Գլխում անընդհատ պտտվող մեղեդիների երևույթը հոգեբանները կոչում են «կպչուն մեղեդիների ֆենոմեն». նրանք այդ երևույթը բացատրում են մեր կողմից ընկալվող հնչյունների վերամշակման վրա ուղեղում հսկողության թուլացմամբ:
15-07-2015 08:20
Նոր հետազոտությունը կապ է նշմարել ծխելու և շիզոֆրենիայի միջև. գիտնականները կարծում են, որ այդ սարսափելի կապի հիմքում նիկոտինի ազդեցությունն է մարդու ուղեղի վրա:
15-07-2015 08:09
Մեծ Բրիտանիայում բնակվող ամենանման երկվորյակներին՝ Լորա եւ Աննա Փերիներին չեն կարողանում տարբերել նույնիսկ նրանց սիրելիները. Բիրմինգեմից երկվորյակները 20 տարեկան են, աշխատում են որպես բորտ-ուղեկցուրդուհիներ:
15-07-2015 07:37
Իսրայելում «նստացրել» են հակեր Ադի Լիդերմանհակերին, ով համացանցում ներբեռնել էր Մադոննայի «Rebel Heart» նոր ձայնասկավառակի երգերի մեծ մասը՝ մինչև դրա պաշտոնական շնորհանդեսը:
14-07-2015 08:45
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Երևանում է իտալական կինոյի աստղ Օռնելա Մուտին. նա ըստ մամուլի հրապարակումների, իր կուրծքն ապահովագրել է 350.000 ԱՄՆ դոլարով:
14-07-2015 08:36
Սելֆիով տարվելը հոգեկան խանգարում է ճանաչվել եւ բուժման կարիք ունի. ըստ հոգեբանների՝ օրական 6 սելֆին նևրոզ է, որը հարկավոր է բուժել։
14-07-2015 07:57
Եվրոպացի գիտնականների կարծիքով`թեյն ու սուրճն ունակ են պաշտպանելու ուղեղը նույնիսկ քաղցկեղից։
14-07-2015 06:54
Սելենա Գոմեսը և Ջասթին Բիբերը «վերջնականապես» բաժանվել էին անցյալ տարվա վերջին, սակայն այս հանգստյան օրերին հայտնի դեմքերին կրկին միասին են տեսել Բևերլի Հիլզի լողավազանի մոտ։
14-07-2015 06:49
Ըստ հոգեբանների՝ երկարատև աշխատանքից հետո հանգստի գնալը շատ կարևոր է, ինչը օգնում է, որ հետագայում աշխատելիս մարդն ակտիվ լինի, և աշխատունակությունը բարձրանա։
13-07-2015 11:36
Վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ ոսկյա փոշեկուլը. այն պատրաստված է 24 կարատանոց մաքուր ոսկուց, կշռում է 7.5 կգ և արժե 1.24 մլն դոլար:
13-07-2015 11:04
Ըստ գիտնականների` հայելին կարող է ազդել իրեն նայող մարդու վրա. որը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական. թե մարդը տևական ժամանակ իրեն նայի հայելու մեջ, ապա վատ կզգա, վրա կհասնի հոգնածություն, կվատանա հիշողությունը։
13-07-2015 11:02
Չինացի գիտնականները պարզել են, որ ավելի բարի լինելու համար անհրաժեշտ են միայն քուն և երաժշտություն:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 630 անգամ
12.08.2026
Դիտվել է 410 անգամ
14.08.2026
Դիտվել է 354 անգամ
15.08.2026
Դիտվել է 338 անգամ
18.08.2026
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster