Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-06-2015 01:33
Գիտնականների հանգել են եզրակացության, որ տղամարդկանց առողջությունը կարող է կախված լինել ընտանեկան կարգավիճակից, մինչդեռ կանանց մոտ նման կապ չի նկատվում:
15-06-2015 00:55
Մադամ Տյուսոյի լոսանջելեսյան թանգարանում օրերս ներկայացվել է Շառլիզ Թերոնի մոմե արձանը:
15-06-2015 00:06
22-ամյա Սելենա Գոմեսը իր հետևորդների հետ կիսվել է Good For You երգի հոլովակի նկարահանման եզակի դրվագներով:
13-06-2015 11:27
Ֆրանսիական Spinali Design-ը մշակել է սմարթ-բիկինի, որն ընդունակ է ժամանակին զգուշացնել տիրոջը, որ պաշտպանիչ քսուք օգտագործելու ժամանակն է:
13-06-2015 11:15
Ֆոնային երաժշտությունն օգնում է ուտելիքն ավելի համեղ դարձնել․ դանդաղ երաժշտության պարագայում համային զգացողություններն ավելի երկար են տեւում, իսկ առույգ երաժշտությունը ստիպում է դրանց ավելի արագ վերանալ:
13-06-2015 10:43
Անտեղյակությունը մարդկանց ազատ ընտրություն է պարգեւում. ավստրալական ազգային համալսարանի հոգեբան Մայքլ Սմիթսոնի կարծիքով, մարդը պետք է վայելի տեղեկատվության բացակայությունը:
13-06-2015 10:25
The Indendent-ը գրում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեծ գումարներ է վերցնում իր երկրպագուներից` նրանց իր դիմահարդարման հմտությունները ցուցադրելու համար:
13-06-2015 09:21
Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը խոստովանել է, որ ցանկություն ունի դառնալու հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթի երեխաների դայակը:
12-06-2015 09:02
Մարդիկ, ովքեր քնած ժամանակ իրար գրկում են, ապրում են ավելի երկար, հազվադեպ են տխրում և կյանքից ավելի շատ են հաճույք ստանում. նրանց մոտ նվազում է սթրեսի հորմոնների և աճում` անհանգստությունը ճնշող սիրո հորմոնի մակարդակները։
12-06-2015 08:47
Ավստրալիայից քրիստոնյա ամուսնացած զույգը խոստացել է բաժանվել՝ ի նշան երկրում նույնասեռական ամուսնությունների օրինականացման դեմ բողոքի:
12-06-2015 07:55
Աշխարհում առնանդամի փոխպատվաստման առաջին հաջող վիրահատության ենթարկված տղամարդը պատրաստվում է հայր դառնալ`այդ տղամարդու ընկերուհին հղիացել է նրանից: 
12-06-2015 07:06
Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը` Քենդալ Ջեները, ժամանակակից ամենապահանջված մոդելների շարքին դասվելու համար դիմում է ցանկացած միջոցի. նոր ֆոտոշարքի համար աղջիկը որոշել է օգտագործել Մոնիկա Բելուչիի կերպարը:
12-06-2015 06:50
Մասնագետների համոզմամբ, մարդկային օրգանիզմի կողմից կովի կաթում առկա լակտոզը յուրացնելու ունակությունը եվրոպոիդների մոտ զանգվածաբար նկատվել է ընդամենը 3 հազար տարի առաջ:
11-06-2015 09:18
Բրիտանացի գիտնականները հանգել են եզրակացության, որ մարդու հետ ծանոթության եւ շփման առաջին րոպեներն ու դրանից հետո կազմված կարծիքը 80%-ով սխալ է լինում:
11-06-2015 08:28
Hurriyet Daily News-ը գրում է, որ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը` հայտնի մոդել Քենդել Ջեները ցնցել է Անթալիան. Քենդելը մասնակցել է Dosso Dossi նորաձևության ցուցադրությանը:
11-06-2015 08:26
Հարցման արդյունքում, որն իրականացրել է YouGov ծառայությունը, պարզվել է, որ ամենատարածված գույնն աշխարհում երկնագույնն է:
11-06-2015 07:22
Լոնդոնում սրճարան է բացվել, որտեղ ամեն ինչ 1 ֆունտ սթեռլինգ արժե. արդեն բացումից մեկ շաբաթ անց ճաշի ժամին այստեղ երկար հերթեր են գոյանում:
11-06-2015 05:33
Նյարդաբանների խոշոր միջազգային թիմը պարզել է շիզոֆրենիայի ամենահավանական պատճառները. նշվում է, որ հիվանդության հետ կապված մուտացիաները խախտում են որոշ գեների աշխատանքները:
10-06-2015 09:13
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ծրագրում են իրենց մասին ֆիլմ նկարել. ակնկալվում է, որ հայտնի անձանց ապագա ինքնակենսագրական ֆիլմը մեծ հաջողություն կունենա և կբերի ոչ փոքր շահույթ:
10-06-2015 09:02
54-ամյա իսպանուհուն թույլ չեն տվել eBay-ի միջոցով վաճառել Արեւը. արդյունքում հուսահատ կինը առցանց-հսկայի դեմ դատական հայց է ներկայացրել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 628 անգամ
12.08.2026
Դիտվել է 409 անգամ
14.08.2026
Դիտվել է 352 անգամ
15.08.2026
Դիտվել է 335 անգամ
18.08.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster