Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-05-2016 07:43
Շոտլանդիայում եկեղեցին պրեսբիտերիան նոր տաճարի բացման ժամանակ կողմ է քվեարկել հոգեւականներին նույնասեռական միություն կազմելու թույլտվություն տրամադրելու հարցին:
21-05-2016 11:31
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Մուն Ռիբասն իր թևի մեջ ներդրված հատուկ չիպի միջոցով զգում է մոլորակի ցանկացած կետում տեղի ունեցող երկրաշարժերն ու ստորգետնյա ցնցումները:
21-05-2016 11:10
Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի առաջին հրատարակության հազվագյուտ օրինակը կարող է աշխարհի ամենաթանկարժեք մանկական գիրքը դառնալ. մասնագետներն այն 2 մլն ֆունտ սթեռլինգ (գրեթե 3 մլն դոլար) են գնահատել:
21-05-2016 11:03
Ամերիկյան Մայամիում բնակվող Դանա եւ Նադիա քույրերը սկսել են Instagram-ի իրենց էջի օգնությամբ ամիսը շուրջ 30 հազար դոլար վաստակել` հետույքի պլաստիկ վիրահատություն անելուց և պարբերաբար լուսանկարներ հրապարակելու արդյունքում: 
21-05-2016 09:33
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է ծաղկաձորյան հավաքը. hիմնականում նախապատրաստվում են Օլիմպիական խաղերին, կան նաեւ երիտասարդները, ովքեր նախապատրաստվում են երիտասարդների աշխարհի առաջնությանը:
21-05-2016 08:35
Շվեյցարիայի դատարանը որոշել է, որ Թունիսի 21-ամյա քաղաքացին հուզումնալից զգացմունքներ չի տածում իր 71-ամյա հարսնացուի նկատմամբ. ետաքննության վարկածով` երիտասարդին հուզում է միայն տեղի քաղաքացիություն ստանալու հարցը:
20-05-2016 08:03
JLL ընկերությունը կազմել է շոփինգի համար ամենագրավիչ քաղաքների վարկանիշը. առաջին տեղում Լոնդոնն է, երկրորդում՝ Հոնկոնգը, առաջատարների եռյակը եզրափակում է Փարիզը, թոփ 10-ում տեղ են գտել Դուբայը, Նյու Յորքը, Սինգապուրը, Պեկինը, Շանհայը, էլ Քուվեյթը և Տոկիոն:
20-05-2016 07:44
Իտալական Նեապոլում աշխարհի ամենաերկար պիցցան են պատրաստել, որի երկարությունը կազմել է 1854 մետր․ ռեկորդային երկարությամբ պիցցան պատրաստել են 250 խոհարարներ, 6 ժամ եւ 11 րոպեում:
20-05-2016 07:13
Ֆրանսիայում ծնվել է Սիրոշոյի եւ Լեւոն Քոչարյանի երկրորդ որդին․ երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանը ոչ հերքել, ոչ հաստատել է Սիրուշոյի՝ երկրորդ անգամ մայրանալու լուրը։
20-05-2016 05:59
Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում hայաստանցի  60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանն առաջին մենամարտում պարտվեց ուկրաինուհի Յուլյա Ցիպլակովային 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց ուկրաինացի Տատյանա Կոբուն և դուրս եկավ 1/16 եզրափակիչ:
20-05-2016 05:50
The Beatles-ի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնին Բուենոս Այրեսում ելույթ է ունեցել 10-ամյա երկրպագուհու հետ. նրանք միասին կատարել են Get Back երգը, համերգի տեսագրությունը տեղադրվել է YouTube-ում:
19-05-2016 07:37
Մեծ Բրիտանիայում վեգանների թիվը 10 տարվա ընթացքում ավելացել է ավելի քան 360%-ով. պարզվել է, որ 15 տարեկանից բարձր շուրջ 542 հազար մարդ անցել է բուսակերության։
19-05-2016 07:33
Աստանայում կայանալիք կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը ռինգ դուրս կգան մայիսի 19-ին և պայքարը կսկսեն 1/32-րդ փուլից․ նրանց բաժին են ընկել Ուկրաինայի ներկայացուցիչները:
19-05-2016 07:26
Ըստ Euromonitor International-ի՝  թեյի նկատմամբ կախվածություն ունեցող առաջատար երկրներն են Ուզբեկստանը (բնակչության մեծ մասը), Քենիան (99,2%), Ադրբեջանը (99,1%), Պակիստանը (99%), Չինաստանը (98,9%) և Եգիպտոսը (98,5%),  սուրճ նախընտրում են Գվատեմալայում (99,6%), Դոմինիկյան Հանր. (99%), Բրազիլիայում և Էկվադորում (97,4%), Հունաստանում (96,8%), ինչպես նաև՝ Դանիայում (92,2%):
19-05-2016 07:21
Գենետիկորեն փոփոխված սննդամթերքը անվտանգ է մարդու եւ շրջակա միջավայրի համար. նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները:
19-05-2016 07:17
Դանիայում քննարկում են կարմիր մսի համար հարկ սահմանելու հնարավորությունը. առաջարկը ստացվել է այն բանից հետո, երբ փորձագետները հանգել են եզրակացության, որ կլիմայի փոփոխությունն էթիկական խնդիր է:
18-05-2016 07:50
Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է քաղցկեղի տասնյակ տեսակներով հիվանդանալու ռիսկը. ըստ Քաղցկեղի ամերիկյան ազգային ինստիտուտի, դա հաստատվել է նոր մեծամասշտաբ հետազոտություններով:
18-05-2016 07:34
Christie`s-ը հազվագյուտ երանգով կապույտ ադամանդ է աճուրդի հանել. աճուրդը կկայանա մայիսի 18-ին, 14.62 կարատանոց ադամանդը կոչվում է «Օփենհեյմերի լազուր» և գնահատվում է 38-45 մլն դոլար:
18-05-2016 07:30
Անչափահասների իմպուլսիվության և հարբեցողության միջեւ գենետիկ կապ կա, պնդում են հոգեբանները․ նրանք անչափահասների հարբեցողության մեղավոր են համարում KALRN գենը, որը պատասխանատու է կենտրոնական նյարդային համակարգի զարգացման համար:
18-05-2016 05:48
Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքի բնակիչը Facebook Live ծառայությունում ցուցադրել է իր կնոջ ծննդաբերությունը. տեսանյութն արդեն դիտել է ավելի քան 25 հազար օգտատեր:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 991 անգամ
29.06.2026
Դիտվել է 877 անգամ
27.06.2026
Դիտվել է 367 անգամ
02.07.2026
Դիտվել է 213 անգամ
03.07.2026
Դիտվել է 105 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster