Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-06-2016 08:52
Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անահատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի 4 ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան. Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն են կրել երկրորդ տուրն անընդմեջ:
04-06-2016 09:46
Ֆրանսիայի Louis Vuiton նորաձեւությունների տունը թողարկել է նոր մոդելի Escale Spin Time ժամացույցը. այն սլաքներ չունի, իսկ թվացույցի վրա պատկերված են մանրաչափ ծովային դրոշակներ։
04-06-2016 09:41
2012 թվականին մահացած ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի անձնական իրերը, բեմական հագուստները, ամենահեղինակավոր մրցանակները աճուրդի կդրվեն. աճուրդը կկայանա հունիսի 24-25-ը, Լոս Անջելեսում:
04-06-2016 09:40
Շվեդիան գլխավորում է «Բնակչության համար լավագույն» երկրների ցուցակը. Հայաստանը 82-րդ տեղում է:
04-06-2016 09:33
Բելգիան ցանկանում է դատարանի միջոցով օրինականացնել աշխատավայրում գլխաշոր կրելու` մահմեդական կանանց իրավունքը: 
04-06-2016 06:43
Հայտնի է դարձել, որ 46-ամյա Մերայա Քերին հետաձգել է ավստրալիացի միլիարդատեր Ջեյմս Փեքերի հետ այս ամառ նշանակված հարսանիքը հեռուստահաղորդավար Նիք Քենի հետ ապահարզանի ձգձգման պատճառով․աստղը իր ձևով է ազատվում սթրեսից՝ այլևս չի կարողանում վերահսկել ալկոհոլի նկատմամբ իր ձգտումը:
04-06-2016 06:38
Նորաձևության բնագավառում մասնագիտացած նկարազարդող Գրեյս Չաոն կախարդական զգեստներ է ստեղծում ծաղիկներից:
03-06-2016 07:48
Չինական Չժեցյան եւե Ցզյանսի նահանգներում լայն կայանատեղիներ են ստեղծել, որոնք նախատեսված են կին վարորդների համար. 370-ի հասնող կայանատեղիները վարդագույնով են ներկել:
03-06-2016 06:05
Գիտնականների միջազգային խումբը «մոտ է քաղցկեղի դեմ ունիվերսալ պատվաստանյութի մշակմանը». այս մասին հայտնել է Australian թերթը՝ ընդգծելով, որ պատրաստուկն արդյունավետ կլինի քաղցկեղային բոլոր հիվանդությունների նկատմամբ:
03-06-2016 06:02
Dior ֆրանսիական նորաձեւության տունը պատրաստվում է ֆիրմային նոր բուտիկ բացել Լոնդոնում. հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա հունիսի 3-ին․ խանութում կվաճառվեն պայուսակներ, որոնց դիզայնն ստեղծել է բրիտանացի նկարիչ Մարկ Քուինը և որոնց վրա պատկերված են խոլորձներ, տիեզերական աբստրակցիաներ ու աչքերի մեծացված պատկերներ:
03-06-2016 05:57
ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ առաջին տիկին Նենսիի տան զարդերը, կահույքը, գրքերը, նկարներն ու արվեստի այլ նմուշներ աճուրդի են հանվել.  հավաքածուի աճուրդը կկայանա սեպտեմբերին, Նյու Յորքում, ըստ գնահատականների՝ վաճառքի գումարն ավելի քան 2 մլն դոլար կկազմի:
03-06-2016 04:55
Քանի դեռ Էմբեր Հերդը և նրա փաստաբաններն աշխարհին ապացուցում են, որ Ջոնի Դեպը հրեշ է, որը ծեծել և վիրավորել է կնոջը, դերասանը հանգիստ շրջագայում է Եվրոպայում իր Hollywood Vampires խմբի հետ:
02-06-2016 12:36
Լոնդոնյան Vinaya սթարթափը ներկայացրել է նոր կենսաչափական սարք, որը կարողանում է որոշել տիրոջ երջանկության մակարդակը:
02-06-2016 12:35
Մկրտչյանը, Կուրսովան և Գևորգյանը հաղթել են Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում:
02-06-2016 12:29
Նորվեգիայից 24-ամյա Լինդա եւ 14-ամյա Միա Սոնվիս Բեքերի քույրերը տարատեսակ ձեւերով վարսեր հյուսելու ունակության շնորհիվ նվաճել են Instagram-ի օգտատերերին, աղջիկները սոցցանցում պարբերաբար իրենց սանրվածքների լուսանկարներ են հրապարակում, նրանց էջն ավելի քան 206 հազար բաժանորդ ունի:
02-06-2016 12:26
Կամերունում բժիշկները 26-ամյա հիվանդի կույր աղիքում պահպանակ են գտել. սա առաջին նման դեպքն է, որը նկարագրված է բժշկական գրականության մեջ:
01-06-2016 08:46
Այսօր Ծնողների համաշխարհային օրն է. այն հռչակվել է ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանում 2012թ. սեպտեմբերին, 2013 թվականից սկսած՝ ամեն տարի նշվում է հունիսի 1-ին՝ «ի պատիվ ամբողջ աշխարհի ծնողների»:
01-06-2016 08:39
1749 թվականի մարդահամարից ի վեր դիտարկումների ամբողջ պատմության մեջ առաջին անգամ Շվեդիայում տղամարդկանց քանակն ավելի մեծ է, քան կանանցը. համանման գործընթացներ են տեղի ունենում Նորվեգիայում, Դանիայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում:
01-06-2016 08:34
Lեյկեմիայի որոշ ձևեր բուժելի են դարձրել. սուր լեյկոզով հիվանդների 50-70 տոկոսն այսօր ողջ է մնում։
01-06-2016 07:52
Ավստրիայում բացվել է աշխարհում առաջին սեքս–դպրոցը, որի հիմնադիրը շվեդ կին գործարար Իլվա Մարիա Թոմփսոնն է․ սեքսի արվեստին տիրապետելու համար ուսանողները մեկ կիսամյակի համար պետք է մոտ 2200 դոլար վճարեն։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 996 անգամ
29.06.2026
Դիտվել է 881 անգամ
27.06.2026
Դիտվել է 368 անգամ
02.07.2026
Դիտվել է 213 անգամ
03.07.2026
Դիտվել է 106 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster