Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-11-2016 08:52
Adidas-ը ներկայացրել է աշխարհում առաջին կենսաքայքայվող մարզակոշիկները, մոդելն ստացել է Futurecraft Biofabric անվանումը. կոշիկը պատրաստված է Biosteel նյութից, որն անթափոն օգտահանում է ապահովում:
23-11-2016 08:26
2016-ի գարնանը Ճապոնիայում հայտնվել էր աղանդեր, որը ասես մի մեծ ջրի կաթիլ լիներ. կես տարի հետո սոցցանցերում հայտնվել է նոր հիթ՝ այդ նույն կաթիլաձեւ աղանդերը, բայց քնած կատվի տեսքով։
23-11-2016 08:19
Ամստերդամում բացվել է աշխարհի առաջին հաստատությունը, որտեղ թույլ են տալիս մտնել միայն նրանց, ովքեր չեն անցնում սթափության թեստը. «Խումհար» բարն աշխատում է ուրբաթից մինչեւ կիրակի ու զբաղվում է նրանց փրկությամբ, ովքեր նախօրեին սխալ են հաշվարկել իրենց հնարավորությունները։
23-11-2016 04:45
47-ամյա ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է Harper’s Bazaar հանրահայտ հանդեսի դեկտեմբեր-հունվարյան համարի զարդը. գեղեցկուհին ֆոտոշարքում ներկայացրել է կոշիկ, որը մշակել է Giuseppe Zanotti-ին։
23-11-2016 03:49
Ամերիկացի հայտնի մոդել Ջիջի Հադիդը ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանիային ծաղրելու համար։
22-11-2016 07:03
Գիտնականները պարզել են, որ հարուստ մարդիկ աղքատներից երկար են ապրում. որոշ դեպքերում հարուստ ու աղքատ ամերիկացիների կյանքի տևողության տարբերությունը 10 տարվա է հասնում։
22-11-2016 06:16
Լոս Անջելեսում անցկացված աճուրդում վաճառել են դերասանուհի Մերիլին Մոնրոյին պատկանող ժամացույցը. խոսքը Blancpain Cocktail Watch-ի մասին է, որը վաճառվել է 25 հազար դոլարով:
22-11-2016 05:23
Ամերիկացի մոդել Ջիջի Հադիդն ԱՄՆ-ի նոր առաջին տիկնոջը ծաղրել է American Music Awards-ի արարողության բեմից. «Ես սիրում եմ ամուսնուս, նախագահ Բարաք Օբամային եւ մեր երեխաներին` Սաշային եւ Մալիային»,- հայտարարել է Հադիդը սլավոնական առոգանությամբ:
22-11-2016 05:07
2015-ին աշխարհում 39․8 մլն մարդ է վարակված եղել Մարդու իմունային անբավարարության վիրուսով, իսկ ՁԻԱՀ-ից մահացել է 1․1 մլն մարդ:
22-11-2016 03:26
Երգչուհի Շպռոտը երկար դադարից հետո ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանված է հայտնի «Կտրիճ Դավո» երգի հիման վրա. Շպռոտը տեսահոլովակում ներկայացել է բավականին համարձակ կերպարներով, ինչն արժանացել է սոցցանցերի օգտատերերի քննադատությանը:
21-11-2016 08:51
Իտալական հյուրանոցները խոստանում են փոխհատուցել այն զույգերի վճարները, որոնք իրենց մոտ են երեխա բեղմնավորել։
21-11-2016 08:29
Գիտնականները պարզել են, որ խուտուտին արձագանքում են գլխուղեղի սոմատոսենսորային մասերը,այսինքն մարդիկ ունակ են խուտուտն ընկալել անգիտակից տարիքից սկսած։
21-11-2016 06:10
Արքայազն Հարիի ընկերուհի Մեգան Մարքլը մարմնավորելու է «Լեսթերի» չեմպիոնական մրցաշրջանի մասին պատմող ֆիլմում Ջեյմի Վարդիի կնոջը:
21-11-2016 04:56
ԱՄՆ ապագա առաջին տիկին Մելանյա Թրամփը և նրա 10-ամյա որդի Բարոնը չեն տեղափոխվի Սպիտակ տուն` Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո. «Հոր նախընտրական արշավը դժվար է եղել Բարոնի համար, և Մելանյան ցանկանում է խուսափել հետագա անհարմարություններից»,-ասել է աղբյուրը։
21-11-2016 03:57
Ոչ բոլոր երեխաներին է հաջողվում դիզայների կարիերա սկսել 5 տարեկանում, իսկ ահա Վիկտորյա Բեքհեմի դստերը՝ Հարփերին, դա արդեն հաջողվել է․ նրա նկարը մայրը որպես պրինտ զետեղել է մարզաշապիկների ու վերնաշապիկների վրա։
19-11-2016 07:49
Ամեն տարի նոյեմբերի 19-ին աշխարհում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը, որը առաջին անգամ նշել են 1999-ին` Կարիբյան ծովի հարավային մասում գտնվող Տրինիդադի ու Տոբագոյի հանրապետության բնակիչները։
19-11-2016 06:59
iPhone-ը գրառում է բոլոր վայրերը, ուր դուք լինում եք, ընդ որում, րոպեների ճշտությամբ, այն նույնիսկ գիտի, թե որտեղ եք դուք աշխատում և ապրում, որքան ժամանակ եք անցկացնում այս կամ այն վայրում․ Apple ընկերությունը պնդում է, որ այս տվյալները պահպանվում են միայն և միայն սմարթֆոնում։
19-11-2016 06:58
Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի (1926-1962) զգեստը, որով նա երգով հանդես Է եկել ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան օրվա տոնակատարությանը, Լոս Անջելեսի աճուրդում վաճառվել Է 4,8 մլն դոլարով:
19-11-2016 05:52
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջարկել է փոփոխություն մտցնել քրեական օրենսգրքում, համաձայն որի անչափահասի նկատմամբ սեռական բռնության ենթարկած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից` տուժած կողմի հետ ամուսնանալու պարագայում:
19-11-2016 05:02
Ամերիկուհի Մարիա Քոբարն 80 տարեկանում վերջապես գտել է իր կյանքի սիրուն և ամուսնացել 95-ամյա Կառլոս Սուարեսի հետ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1102 անգամ
29.06.2026
Դիտվել է 923 անգամ
02.07.2026
Դիտվել է 268 անգամ
03.07.2026
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster