Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-11-2016 08:52
Կասանդրա Դե Պիկոլը` Կոննեկտիկուտից, իր առջև դրել է աշխարհի բոլոր երկրներն այցելելու նպատակ. ուղևորությունը կոչվում է «Արշավ 196», և նա ճանապարհորդում է որպես խաղաղության դեսպան Խաղաղության միջազգային ինստիտուտի անունից։
28-11-2016 08:46
Վիրտուալ իրականության ակնոցների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք այնքան էլ անվտանգ չեն եւ կարող են բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա. այդ սարքը կարող է դանդաղեցնել ռեակցիան, ինչպես նաեւ շեղել ուշադրությունը:
28-11-2016 08:44
Մոսկվայում ոստիկանությունը բլոգերներ Սերգեյ եւ Տատյանա Բեզգոդովոյներին թույլ չի տվել լուսանկարվել Կարմիր հրապարակում, քանի որ Տատյանան զարդագլխարկով է եղել:
28-11-2016 04:50
Կուբայական հեղափոխության հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստրոյի քույրը1 Խուանիտա Կաստրոն, ով բնակվում է Մայամիում, չի մասնակցի եղբոր հուղարկավորությանը. նրա խոսքով՝ ինքը նախկինի պես դեմ է հանդես գալիս Կաստրոյի բռնապետությանը։
28-11-2016 03:55
Աշխարհի առավել բարձ վարձատրվող երգչուհիներից մեկը` բրիտանուհի Ադելը,հայտարարել է, որ երկար ժամանակով կընդհատի իր երաժշտական գործունեությունը, քանի որ մտադիր է ունենալ երկրորդ երեխան:
26-11-2016 08:37
Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մարդիկ իրենց համար ընտրում են նույնատեսակ IQ –ով զուգընկերների, հայտնում է Informing–ը։
26-11-2016 08:33
Մեծ Բրիտանիայի Ստորփորթ- օն -Սեւերն քաղաքում բնակվող երկվորյակ քույրերը տոնել են իրենց հարյուրամյակը և երկարակեցության գաղտնիքն են անվանել աշխատասիրությունն ու լավ սնունդը։
26-11-2016 07:51
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիին շնորհվել է Պատվավոր լեգեոնի շքանշան. պարգևը դերասանուհուն շնորհել է անձամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
26-11-2016 06:45
28-ամյա երգչուհի Ռիհանան Նյու Յորքում «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի նկարահանման հարթակում ընկերացել է անօթևան կնոջ հետ և նրան նվիրել իր տաք հագուստն ու PUMA ֆիրմայի կոշիկները։
26-11-2016 04:42
26-ամյա դերասան Լիամ Հեմսվորտը իր նշանած, 24-ամյա Մայլի Սայրուսին ճոխ նվեր է տվել. երգչուհին Instagram-ի իր էջում դրել է վիթխարի ոսկյա մատանու լուսանկարը, որը նա անհապաղ սկսել է կրել։
25-11-2016 08:31
Այսօր գնումներից հրաժարվելու համաշխարհային օրն է. ամեն տարի Երախտագիտության օրվան հաջորդող առաջին ուրբաթ, աշխարհի շատ երկրներում մեկ օրով հրաժարվում են ցանկացած գնումներից, հիշեցնելով, որ չափազանց մեծ սպառումը վտանգավոր հասարակական միտում է։
25-11-2016 08:29
Amazon ընկերությունը ներկայացրել է «խելացի» տան համար սարքեր, որոնք կհետեւեն, որպեսզի մթերքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները տանը չսպառվեն։
25-11-2016 05:38
Մըրայա Քերին մեկնաբանել է Ջեյմս Պեկերից իր բաժանվելը. երգչուհին արդեն ծրագրել էր ավստրալացի միլիարդատիրոջ հետ ամուսնությունը, երբ հայտնի դարձավ նրանց նշանադրության չեղարկման մասին՝ հիմնական պատճառ եղել է Քերիի շռայլությունը։
25-11-2016 04:42
Ամերիկացի երգչուհի Ռիհաննան, արդեն երկու տարի համագործակցում է Puma ընկերության հետ, թավշյա մարզակոշիկներ է առաջարկել ոչ մեծ բյուջե ունեցող մոդայամոլների համար:
25-11-2016 03:48
Ավստրալիայից եւ Չինաստանից մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ անողնաշարավորները 1445 վիրուսների տարածողներ են, որոնց մի մասը մինչ օրս ուսումնասիրված չէ:
24-11-2016 08:24
Ճապոնական գիտնականները հայտնաբերել են, որ նախաճաշին պաղպաղակ ուտելը զգալիորեն բարձրացնում է մարդու մտավոր ունակությունները ու աշխատունակությունը:
24-11-2016 06:34
Եթե օրվա մեծ մասը համակարգչով եք աշխատում, ապա ձեր աչքերի մկանները գերլարված են լինում մոտ հեռավորության վրա կենտրոնացածության պատճառով․ ուստի ամեն կես ժամը մեկ դադարեցրեք աշխատանքը և պատուհանից դուրս նայեք առնվազն 20 վայրկյան։
24-11-2016 05:30
Ավստրալիայում դատարանը Ադելաիդա քաղաքում բնակվող մի կնոջ մեղադրանք է առաջադրել կենդանիների հետ դաժան վարվեցողության համար. նա տանն առանց հսկողության էր թողել 14 կատուների, ու նրանք իրար կերել են։
24-11-2016 04:36
Հակաբիոտիկների չարաշահման արդյունքում որոշ վարակիչ հիվանդություններ ընդհանրապես կարող են չենթարկվել բուժման:
24-11-2016 03:44
Քրիստինե Մելքոնյանն այլևս Դատախազությունում չի աշխատում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1102 անգամ
29.06.2026
Դիտվել է 923 անգամ
02.07.2026
Դիտվել է 268 անգամ
03.07.2026
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster