Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-08-2017 09:21
Ամերիկացի գիտնականները անվանել են այն երկրները, որոնք համեմատաբար ավելի բարեկեցիկ են կանանց ապրելու համար. պարզվել է, որ կանանց համար ամենաբարենպաստ երկիրը Շվեդիան է, որին հաջորդում է Դանիան, ապա Նորվեգիան, տասնյակում են ընդգրկվել նաև Ֆինլանդիան, Ավստրիան, Կանադան, Նոր Զելանդիան Ավստրալիան:
01-08-2017 09:16
Ըստ էլեկտրոնային կապի միջազգային միության վերջին զեկույցի՝ երկրների մեծ մասում տղամարդիկ ավելի շատ են օգտվում համացանցից, քան կանայք․ դա ուղղակիորեն կապակցված է գենդերային անհավասարության հետ, այդ թվում կրթության ոլորտում։
01-08-2017 09:13
Իտալական Բոլոնիա քաղաքում մերկ կինը շրջել է փողոցով, պատճառաբանելով, որ «չի ուզում հագնվել»։
01-08-2017 04:32
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է՝ ինչպես դիմակայել շոգին. սահմափակվեք օրական մեկ բաժակ սուրճով՝ կոֆեինը ջրազրկում է օրգանիզմը։
01-08-2017 03:29
Սլովենիայի զբոսաշրջային գործակալություններն անգամ հատուկ տուր փաթեթներ են առաջարկում «Մելանիա Թրամփի հետքերով», հետաքրքրվողներին տանելով այն վայրը, որտեղ ԱՄՆ առաջին տիկինը ծնվել ու մեծացել է։ 
31-07-2017 09:04
Մթերքներ, որոնք չարժե շոգ եղանակին ուտել․ պանիր, թթու կաղամբ, պատիճավոր լոբի, եգիպտացորենի, ապխտած միս և երշիկեղեն, պահածոյացված թյունոս, ցորենի հաց, աղի և մարինացված բանջարեղեն, բազուկ, ապխտած ձուկ։
31-07-2017 09:02
Ամռան շոգին կանանց համար հիանալի նորույթ են զովացուցիչ ներքնազգեստները. Triumph բրենդի նորույթը` Super Cool Bra-ն, ներկայացվել է Տոկիոյում. այն բաղկացած է երկու գելային բարձիկներից, որոնք մինչ կրծկալի համապատասխան տեղում տեղադրելը երկու ժամ պահվում են սառնարանում:
31-07-2017 08:56
Արքայադուստր Դիանայի եղբայրը` Չառլզ Սփենսերը խնդրել է չցուցադրել իր քրոջ անկեղծ խոստովանություններով տեսագրությունները, որոնք արվել էին 1992 ու 1993 թթ. հայտնի է դարձել, որ Сhannel 4 –ը արքայադստեր մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստել է Diana: In Her Own Words փաստագրական ֆիլմը:
31-07-2017 06:11
Դուբայում +44 աստիճան շոգ է․ արևից ջերմացած մայթի վրա ձվածեղ են պատրաստել։
31-07-2017 05:08
Երկար տարիներ Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող մնջախաղաց Դիանա Ներսիսյանը օրեր առաջ ժամանել էր հայրենիք Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով:
29-07-2017 08:17
Զբոսանավով շրջագայությունը ողբերգական ավարտ է ունեցել ամերիկացի ամուսինների համար. Քեննեթ Մանսանարեսը սպանել է իր 39-ամյա կնոջը՝ Քրիստիին այն բանի համար, որ վերջինը «անդադար ծիծաղում էր» նրա վրա:
29-07-2017 07:19
«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության շրջանակում այսօր Արցախում մեկնարկել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որոնք նախատեսված են Ստեփանակերտի, ինչպես նաև Մարտունու շրջանի գյուղական համայնքների ու Մարտունի քաղաքի միջին ու ավագ դպրոցների  ուսուցիչների համար:
29-07-2017 06:23
Կլեմսոնի համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել կենդանիների վրա և արդյունքում պարզել, որ ազնվամորին ոչնչացնում է քաղցկեղային բջիջները։
29-07-2017 05:20
Հսկայական պարտքեր կուտակած չինուհին պլաստիկ վիրահատություն է արել, նաեւ օգտագործել ուրիշի անձի վկայականը ու բանկային քարտերը. այդ բոլոր հնարքներին նա դիմել է, որպեսզի չկատարի վարկերի մարման մասին դատարանի վճիռը։
29-07-2017 03:29
Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 30%-ով ավելի (283):
29-07-2017 02:24
Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը կալանքի տակ է դրել Ուզբեկստանի առաջին նախագահի դստեր` Գյուլնարա Քարիմովայի ակտիվները՝ մոտ 840 մլն դոլարի չափով։
28-07-2017 11:44
Բրիտանուհուն հաջողվել է փեսացուին Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալություն «քարշ տալ»՝ Facebook-ում like-երի շնորհիվ։
28-07-2017 11:34
Իտալական Սարդինիա քաղաքում օրեր առաջ տեղի ունեցած Franco Columbu Championship մրցույթի «Միս Բիկինի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Լյուսյա Խաչատրյանը:
27-07-2017 07:57
«Տիտանիկ» հանրահայտ ֆիլմի 20-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայում աճուրդում վաճառվելու է Լիոնարդո Դի Կապրիոյի և Քեյթ Ուինսելի հետ ճաշի մասնակցություն։
27-07-2017 07:43
Կանայք, որոնք հրաժարվում են ամուսինների հետ սեքսով զբաղվել, նրանց ենթարկում են «զգացմունքային ու հոգեբանական բռնության». այս մասին հայտնել է Մալայզիայի պատգամավոր Չե Մոհամադ Զուլկիֆլայը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1208 անգամ
29.06.2026
Դիտվել է 958 անգամ
02.07.2026
Դիտվել է 317 անգամ
03.07.2026
Դիտվել է 211 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster