Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-08-2017 09:03
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան սկսել է իր Joanne համաշխարհային շրջագայությունը. Վանկուվերում կայացած իր առաջին ելույթին նա հայտնվել է բեմական հագուստով, որը նրա համար կարել է դիզայներ Ալեքսանդր Վոնգը:
05-08-2017 08:50
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ վերջին հիսուն տարիներին ԱՄՆ բնակիչնեը սկսել են ավելի հաճախ օգտագործել հայհոյական բառեր այնպիսի տեղորում, որտեղ նախկինում դա անընդունելի էր համարվում. ըստ երեւույթին, դա պայմանավորված է ազատ արտահայտման պահանջի աճով։
05-08-2017 03:55
Amazon-ում վաճառվում է զուգարանի թուղթ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներով:
05-08-2017 02:00
Ամերիկացի երաժիշտ, Soundgarden խմբի վոկալիստ Քրիս Քորնելի դուստր Թոնին կատարել է Hallelujah երգը հոր և նրա ընկեր` Linkin Park խմբի վոկալիստ Չեսթեր Բենինգտոնի հիշատակին:
05-08-2017 01:02
Ամերիկյան Starbucks ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է սուրճ վաճառող խանութների և սրճարանների միջազգային ցանցի ընդլայնման նպատակով 3 միլարդ դոլարի ներդրում կատարել Չինաստանում:
04-08-2017 09:22
Հուլիսին FAO-ի պարենամթերային գների գործակիցը շարունակել է աճել ու հասել է ամենաբարձր նիշին` 2015-ի հունվարից հետո. աճի գլխավոր «խթաններն» են դարձել թանկացող շաքարը, կաթնամթերքն ու հատիկավորները:
04-08-2017 09:20
Վերջին տարիներին մեծ ժողովրդականություն է ձեռք բերում Գարեջրի միջազգային օրը, որը նշվում է օգոստոսի առաջին ուրբաթ. հիմնադիրն ամերիկացի Ջես Ավշալոմովն է, գարեջրատան սեփականատեր, ով ուզում էր տոնի միջոցով ավելի շատ հաճախորդներ գրավել։
04-08-2017 06:26
Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդի ամուսինը` արքայազն Հենրիկը հայտարարել է, որ չի ուզում իրեն հուղարկավորեն կնոջ կողքին․ 83-ամյա արքայազնը, բազմիցս խոսել է իր հիասթափության մասին առ այն, որ կնոջ կողքին միշտ երկրորդ պլանում է հայտնվել:
04-08-2017 05:28
Իսրայելի իշխանությունները հայրենակիցներին թույլատրել են դեկտեմբերի 31-ի հունվարի լույս 1-ի գիշերն Ամանորը տոնել առանց գիշերային ժամերին լռությունը խախտելու համար տուգանվելու ռիսկի:
04-08-2017 02:31
Ամերիկյան «Գրին քարտի»` ԱՄՆ-ում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
03-08-2017 10:22
Daily Star թերթը կազմել է սեքս-զբոսաշրջության ամենահայտնի ուղղությունների վարկանիշային աղյուսակը. դրանում հայտնվել են երկու իսպանական հանգստավայրեր՝ Իբիցանև Մագալուֆը․ ներառվել են նաև Կաբո Սան Լուկասը, Մայամի ամերիկյան քաղաքը և Ճամայկայի արևմուտքում տեղակայված Նեգրիլ բակավայրը։
03-08-2017 10:18
Հայաստանում կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաները 2017թ. հունվար-հունիսին 43-ն են. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, երեխաների 51.2 տոկոսն աղջիկներ են:
03-08-2017 10:06
Մաշկի քաղցկեղի հիմնական պատճառներից է սոլյարի հաճախ այցելելը:
03-08-2017 02:27
Ադրբեջանում ընտանեկան բռնություններից ամենաշատը տուժում են կանայք. 2016-ին ընտանեկան բռնությունների վերաբերյալ 1031 քրեական գործ է հարուցվել, որոնցից 807-ը վերաբերվել է կանանց նկատմամբ իրականացված բռնություններին:
03-08-2017 01:12
Փաթեթավորված թեյի հակառակորդները պնդում են, որ դրանում թեյի «աղբ է». այս կարծիքը շատ հեռու չէ իրականությունից, հատկապես, եթե խոսքը մատչելի մթերքի մասին է։
02-08-2017 08:41
Ֆին գիտնականները հայտարարել են օդից սնունդ ստանալու մասին․ նրանք սարքավորում են մշակել, որը օդային խառնուրդը վերածում է բարդ օրգանիկայի, որը պարոընակում է սպիտակուցների ու շաքարի մոլեկուլներ։
02-08-2017 08:31
Հնդկաստանում բժիշկները նորածին մանկիկի փորում հայտնաբերել են նրա երկվորյակ եղբոր թերզարգացած սաղմը:
02-08-2017 08:28
«Եվրատեսիլը» փոփոխություններ է կատարել մրցույթի կանոնակարգում. ազգային հեռարձակողներն այժմ չեն կարող իրենց պատվիրակություններում ընդգրկել անձանց, ում մուտքը «Եվրատեսիլը» հյուրընկալող երկիր արգելված է։
02-08-2017 08:25
«Հարի Փոթեր»-ի հեղինակ Ջոան Ռոուլինգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ներողություն է խնդրել քննադատության համար. գրողը նկատողություն էր արել Թրամփին թվիթերյան իր էջում՝ առողջապահական վեհաժողովին հաշմանդամություն ունեցող տղային բավականաչափ ուշադրության չդարձնելու համար:
02-08-2017 07:35
Սթենֆորդի համալսարանի կենսաբաններն առանձնացրել են սպիտակուցների հավաքանի, որոնք կապված են խրոնիկական հոգնածության համախտանիշի զարգացման հետ, ինչը թույլ է տալիս այն լիարժեք հիվանդություն համարել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1212 անգամ
29.06.2026
Դիտվել է 961 անգամ
02.07.2026
Դիտվել է 320 անգամ
03.07.2026
Դիտվել է 216 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster