Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-09-2017 06:07
Կիևի կենտրոնում գտնվող Բեսարաբսկայա հրապարակում մեքենայի պայթյունի ժամանակ տուժած կինը Dior աշխարհահռչակ ապրանքանիշի դեմքն է եղել. «Նրա անունը Նատալիա է, նա աշխարհահռչակ մոդել է, Dior-ի դեմքն է», - նշել է աղբյուրը, առանց կոնկրետացնելու կնոջ ազգանունը:
09-09-2017 05:16
Ջորջ Քլունին հայտնել է, որ ինքը ետ է պահել կնոջը՝ իրավապաշտպան Ամալ Քլունիին Ադրբեջան մեկնելուց:
08-09-2017 08:15
Թաիլանդի ոստիկանությունը սերիական խաբեբայի է որոնում, որը վերջին երկու տարում առնվազն 8 տղամարդու հետ է ամուսնացել՝ անհետանալով օժիտի համար նախատեսված գումարը նրանց ընտանիքներից վերցնելուց անմիջապես հետո:
08-09-2017 08:12
Բրիտանացի ինժեներ Ռայան Յասինը ստեղծել է փոքր երեխաների համար հագուստ, որը կարող է մեծանալ նրանց հետ միասին. այս ձեւով նա մտադիր է լուծել երեխաների հագուստի համար մշտական ծախսերի խնդիրը։
08-09-2017 06:16
Կիսատաբատով կանայք ոչ համարժեք արձագանք են առաջացնում թուրքերի մոտ. Անկարայում բնակիչները դժգոհել են հարեւանուհուց, որը կիսատաբատ է հագնում իր սեփական բնակարանում:
07-09-2017 08:18
Չինական Շանհայ քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ շոկոլադային հսկա Barry Callebaut-ը ցուցադրել է Ruby շոկոլադը. նորույթն ունի կարմրավուն երանգ ու արտասովոր համ։
07-09-2017 06:21
ԱՄՆ արեւմտյան Վիրջինիա նահանգում ուսուցչուհի Թրեյսի Միլերը ոստիկանությանը խոստովանել է, որ ավագ դասարանների աշակերտներին Snapchat-ով ուղարկել է իր մերկ սելֆիները:
06-09-2017 07:55
Ուղեբեռի պայուսակների ֆրանսիական Lipault բրենդը ներկայացրել է 2017-2018 աշուն-ձմեռ սեզոնի նոր հավաքածուն. հիմնական գույներն են զմրուխտագույնը, գինեգույնը, ինչպես նաեւ «Աշնանային երկրաչափություն» պրինտը` գինեգույն, զմրուխտագույն, կապույտ եւ բաց դեղին երանգի նրբագծերով:
06-09-2017 07:50
1904 թվականին ծնված իսպանացի Ֆրանսիսկո Նունյես Օլիվերան, պաշտոնապես դարձել է աշխարհի ամենածեր բնակիչը:
06-09-2017 07:42
Թուրքիայում սեպտեմբերի 8–ից մեծ էկրան է բարձրանում հայուհու եւ թուրք երիտասարդի սիրո պատմության մասին «Կիսատ մնացած» ֆիլմը. այն պատմում է ուսման համար Ստամբուլ եկած Իսկուհի անունով հայ աղջկա եւ այստեղ նրա հետ ծանոթացած Մերթի միջեւ մեծ սիրո պատմության մասին։
06-09-2017 07:38
Ամերիկացուն, որը բռնացրել էր կնոջը սիրեկանի հետ, 15 տարվա ազատազրկում է սպառնում. Նյու Ջերսիի բնակիչը, գործածելով Find My iPhone հավելվածը փորձել է իր կորցրած գաջետը գտնել, սակայն փոխարենը գտել է իր մերկ կնոջը՝ նրա տնօրենի գրկում։
06-09-2017 04:54
ԱՄՆ-ի Օհայո նահանգի բնակչուհի Էմիլի Մյուլերը ֆոտոսեսիա է արել մեղվապարսի հետ, և այն հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում, քանի որ կինը հղի է:
05-09-2017 08:04
Չինուհին ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը երեխային գրկած և գնումների տոպրակը ձեռքին:
05-09-2017 08:00
Գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց դժվար է ազատվել ավելորդ քաշից։ Ավելին, նրանք  շաքարախտի եւ ճարպակալման զարգացման ռիսկային գոտում են, զգուշացնում են Թեխասի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները։
05-09-2017 07:56
106-ամյա աֆղանուհուն Շվեդիայից արտաքսում է սպառնում, քանի որ նրան հրաժարվել են ապաստան տրամադրել. Բիբիխալ Ուզբեկին հաշմանդամ է ու հազիվ է խոսում, նրա հարազատները մտադիր են բողոքարկել ապաստան տրամադրելու մերժումը։
04-09-2017 07:23
Բրիտանուհին սպանել է որդեգրած տղային` նրա մահվան դիմաց փոխհատուցում ստանալու համար. 52-ամյա  Արթի Դհիրն աշխատել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում և երեխա է որդեգրել Հնդկաստանից:
04-09-2017 07:19
ԱՄՆ Սան Անտոնիո քաղաքում բնակվող մաթեմատիկայի ուսուցչուհի 52-ամյա Ալբերտա Պադիլյան խոստովանել է, որ սեռական հարաբերություններ է ունեցել 17-ամյա աշակերտի հետ, այն բանից հետո, երբ նրա դուստրը այդ մասին հաղորդել է ոստիկանությանը։
04-09-2017 07:13
Amazon-ի աշխատակցուհին կորցրած ամուսնական ադամանդաշար մատանին տնից 300 կմ հեռավորությամբ է գտել. Շոտլանդիայի բնակիչ Տատյանա Ֆերնանդեսը կորցրել էր իր մատանին պատվերի փաթեթավորման ժամանակ, որում  մանկական գրքեր էին, ուղարկված Մանչեսթեր՝ ընկերության հաճախորդին։
04-09-2017 03:25
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին լայնածավալ վերադասավորումներ է իրականացրել կառավարությունում, որի արդյունքում Ինդիրա Գանդիի ժամանակներից ի վեր առաջին անգամ պաշտպանության նախարարությունը կին է գլխավորել՝ առևտրի և արդյունաբերության նախկին նախարար Նիրմալա Սիթհարամանը:
04-09-2017 02:26
Երևանում տղամարդը կնոջից 400 000 դրամ է շորթել` սպառնալով ամուսնուն հայտնել, որ աղջիկն ուրիշի հետ սեռական հարաբերություն է ունեցել ու կարել կուսաթաղանթը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1242 անգամ
02.07.2026
Դիտվել է 324 անգամ
03.07.2026
Դիտվել է 221 անգամ
06.07.2026
Դիտվել է 2 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster