Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-12-2017 03:36
Subway ռեստորանի գովազդը, որում առաջարկում են ամբողջությամբ մերկ գալ հաստատություն եւ դրա համար սենդվիչներ ստանալ, Զլատոուստում ստուգում են՝ վկայակոչելով Չելյաբինսկի հակամենաշնորհային ծառայությանը:
27-12-2017 02:40
ԱՄՆ-ի նախագահական նստավայրի` Սպիտակ տան սիզամարգում աճող ամենահին ծառը, որը տնկվել է 19-րդ դարի կեսին, կհատվի առաջին տիկին Մելանյա Թրամփի որոշմամբ:
25-12-2017 08:19
Չինաստանի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարությունը պլանավորում է մինչեւ 2020 թվականը կարգավորել տնային տնտեսության համար ռոբոտների զանգվածային արտադրությունն ու կիրառումը:
25-12-2017 08:16
Վոլգոգրադում սկսել է գործել սեքս տաքսի, որը հաճախորդներին առաջարկում է «բնամթերքով» վճարել. փոխադրումները գովազդվում են համացանցի այն հաշիվներում, որոնք մասնագիտացած են առանց պարտավորությունների ծանոթությունների ոլորտում:
25-12-2017 08:13
Երգչուհի Մադոննայի 61-ամյա եղբայրը` Էնթոնի Չիկոնեն, վերադարձել է տուն` հարազատների մոտ, 7 տարի անօթևան ապրելուց հետո:
25-12-2017 08:08
«Միսս Ամերիկա» մրցույթի կազմակերպիչ Miss America Organization-ի ղեկավարները հրաժարական են տվել Huffington Post-ում իրենց նամակագրության հրապարակումից հետո, որտեղ նրա «վիրավորական արտահայտություններ» էին արել մասնակցուհիները մասին:
25-12-2017 07:20
Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պատրաստ է վերադառնալ. 36-ամյա թենիսիստուհին կմասնակցի Աբու-Դաբիում անցկացվող ցուցադրական մրցաշարին, որը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին:
23-12-2017 10:40
Բրիտանացի արքայադուստր Միշելը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ սոցցանցերի օգտատերերը քննադատել են նրան Եղիսաբեթ երկրորդ թագուհու կազմակերպած սուրբծննդյան ճաշկերույթին «ռասիստական զարդով» ներկայանալու համար:
22-12-2017 08:16
Սիմֆերոպլի ընտանիքներից մեկում նորածին տղային անվանակոչել են Բիթքոին՝ ի պատիվ աշխարհում ամենաթանկ կրիպտովալյուտայի։
22-12-2017 08:12
Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ սննդակառգում ձկնեղենի ներառումը բարձրացնում է ինտելեկտը, ինչպես նաև նպաստում լավ քնին։
22-12-2017 08:06
Փարիզում ոսկերչական խանութից 560 000 եվրո արժողությամբ ոսկե մանյակ են գողացել վաճառողի աչքի առաջ:
22-12-2017 08:01
Սպիտակցի 77-ամյա Սերյոժա պապը մի քանի տարի է, խոհեմ կին է փնտրում՝ ամուսնանալու համար. հարմար հարսնացու գտնելու նպատակով նա պարբերաբար ծանոթության հայտարարություններ է տալիս տեղական լրատվամիջոցներով:
22-12-2017 07:58
Թուրք ուսուցիչը աշակերտուհիներին սեռական բնույթի հաղորդագրություններ է ուղարկել:
21-12-2017 08:25
Սթենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները պնդում են, որ ապագա մոր արյան մեջ հղիության վաղ ժամկետում շաքարի բարձր մակարդակը երեխայի մոտ մեծացնում է սրտի բնածին արատի վտանգը:
21-12-2017 08:24
2017 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող ժապավենը դարձել է ռեժիսոր Ջորդան Փիլի «Հեռո՛ւ ինձանից» հորրորը ռասիզմի մասին:
21-12-2017 08:21
Աշխարհում ֆիլմերի տվյալների խոշորագույն բազան հանդիսացող IMDb պորտալը նշել է գալիք տարվա ամենասպասված ֆիլմերի անունները. 1-ին տեղում է Marvel կինոստուդիայի «Վրիժառուները. անսահմանության պատերազմը» հերոսական ժապավենը, է-ին 10-յակում ընդգրկվել են նաև «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհ 2», «Դամբարաններ թալանողը. Լարա Քրոֆթ», «Խաղաղօվկիանոսյան սահման 2», «Գիշատիչը», «Օուշենի 8 ընկերուհիները» կինոնկարները:
21-12-2017 08:18
Չիլիում անցկացված South Film and Arts Academy Festival փառատոնի ժամանակ ռեժիսոր Մարտին Մաթևոսյանի «Դիանայի նվերը» ֆիլմը հաղթող է ճանաչվել միանգամից 3 անվանակարգում:
21-12-2017 08:16
Թուրքիայում ամուսինը կանացի շոր է հագցրել կնոջ սիրեկանին ու բռնաբարել:
20-12-2017 08:24
43-ամյա Լեոնարդո ԴիԿապրիոն սիրավեպ է սկսել 20-ամյա մոդել Քամիլա Մորոնեի հետ։
20-12-2017 08:18
Michael Kors և Jimmy Choo խոշոր ապրանքանիշերը հրաժարվել են իրենց հավաքածուներում բնական մորթի օգտագործելուց՝ հետևելով Gucci-ի և Stella McCartney-ի օրինակին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2026 10:36
Ամերիկյան Weave Robotics ընկերությունը ներկայացրել է Isaac 1 անունով տան համար նախատեսված ռոբոտացված համակարգ, որը նախատեսված է առօրյա կենցաղային խնդիրների ավտոմատացման համար՝ սենյակների մաքրությունից մինչև հագուստի հետ կապված օգնություն, հայտնում է Interesting Engineering-ը։ Ռոբոտը կարող է կատարել գործողությունների լայն շրջանակ՝ մաքրել սենյակները, հարդարել մահճակալները, ծալել հագուստը, տեսակավորել իրերը և առարկաները տեղավորել տան տարբեր հատվածներում։
06-07-2026 09:53
«Սարդ-մարդ։ Նոր օր» ֆիլմի հաջող մամուլի շրջագայությունից հետո Զենդայան և Թոմ Հոլանդը սկսել են իրենց հաջորդ համատեղ նախագծի՝ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» գովազդը։ Հուլիսի 5-ին զույգը ժամանել է Լոնդոն՝ առաջիկա ֆիլմի լուսանկարահանմումներին մասնակցելու համար։
06-07-2026 09:39
Ֆրանսիայի արևելքում անհայտ անձինք հանդուգն կողոպուտ են իրականացրել Էլզասի Լալիկ թանգարանում՝ գողանալով մոտ 20 զարդ։ Նախնական գնահատականներով,՝ վնասը կարող է հասնել գրեթե 4 միլիոն եվրոյի, հայտնում է Le Parisien-ը։ Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 5-ի լուսաբացին Վենգեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող և արվ-նուվոյի ու արվ-դեկոյի դարաշրջանի նշանավոր վարպետ Ռենե Լալիկին նվիրված թանգարանում։
06-07-2026 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունում նշել է 10,71 մլն դոլարի եկամուտ, որը ստացել է «Մելանիա» փաստագրական ֆիլմի համար լիցենզային վճարի տեսքով։ Ֆիլմը նվիրված է առաջին տիկնոջը և թողարկվել է Amazon MGM Studios ստուդիայի կողմից, հաղորդում է Variety-ն։
06-07-2026 07:50
Ուիմբլդոնի մենախաղի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով դուրս է գալիս այս տարվա մրցաշարից։ Քրոջ՝ Վենուսի հետ կորտ հաղթական վերադարձից հետո մարզուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ դուրս է գալիս Ուիմբլդոնի զուգախաղի մրցաշարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1259 անգամ
02.07.2026
Դիտվել է 339 անգամ
03.07.2026
Դիտվել է 234 անգամ
06.07.2026
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster