Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-07-2020 10:52
Նիդեռլանդներում «սիրո քրմուհիները» սահմանափակումների մեղմացումից հետո ողջունում են իրենց հաճախորդներին, բայց նրանց խորհուրդ է տրվում խուսափել ծանր շնչառությունից եւ համբույրներից՝ COVID-19-ի փոխանցման ռիսկը նվազեցնելու համար:
02-07-2020 10:45
«Папины дочки» սերիալի աստղ Դարյա Մելնիկովան նկարահանվել է «MAXIM» ամսագրի շապիկի համար: Դերասանուհին սեւ-սպիտակ լուսանկարներում ներկայացել է թոփլես։
01-07-2020 08:08
Հնդկաստանի 30-ամյա բնակչուհուն, որը 9 տարի չէր կարողանում հղիանալ, բժիշկները տղամարդ են ճանաչել։ Պարզվել է, որ նրա ձվարանները չեն զարգացել դրանցում հայտնաբերված քաղցկեղային ուռուցքի պատճառով: Բացի այդ, ստուգման ընթացքում պարզվել է, որ նա ունի արական սեռական քրոմոսոմներ' XY:
01-07-2020 08:04
Երգչուհի Մաշա Մնջոյանը, ով այժմ մասնակցում է «Ավստրիալիայի ձայնը» նախագծին, հրաշալի է ելույթ ունեցել մրցույթի բաթլ փուլում: Նա հանդես է եկել երգչուհի Էլլա Մոներիի հետ: Նրանք կատարել են Արետա Ֆրանկլինի Respect հանրահայտ ստեղծագործությունը:
01-07-2020 07:54
Պատմության մեջ խոշորագույն տանզանիտները 3 միլիոն դոլարով են վաճառվել։ 52-ամյա Սանինիու Լայզերը՝ Մասաիից մանր հանքափորը, եւ նրա թիմը Մանյարա հյուսիսային մարզի Սիմանջիրո շրջանում Մերերանի բլրի վրա հայտնաբերել են երկու քար՝ 9,27 կգ եւ 5,103 կգ քաշով։
01-07-2020 07:13
Իսպանիայի Մելիյա քաղաքում բնակվող սաքսոֆոնահարուհի Ալիսիա Սարգսյանն արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակին «Առցանց երաժշտության մրցույթի» երրորդ փուլի շրջանակներում:
01-07-2020 02:59
Կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը կարող է կախված լինել անհատական գենետիկ առանձնահատկություններից, կարծում է Մարդու մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի ղեկավար, Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Չուրնոսովը:
30-06-2020 11:36
Դիմահարդարման պարագաների արտադրությամբ զբաղվող Max Factor բրենդի սեփականատեր Coty ընկերությունը 200 մլն դոլարով ձեռք է բերել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի KKW «բյութի» բրենդի բաժնետոմսերի 20 տոկոսը:
30-06-2020 11:28
Ֆրանսիայի Ստրասբուրգի նորընտիր հայ քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը 2015 թվականին եղել է Արեւմտյան Հայաստանում եւ նկարահանվել ֆրանս–գերմանական «Ճանապարհորդություն Անատոլիայում» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին եւ ցուցադրվել է Ֆրանսիայի ու Գերմանիայի հայտնի հեռուստաընկերություններով եւ կինոթատրոններում։
30-06-2020 11:17
Բեյոնսեն համացանցում հրապարակել է իր նոր երաժշտական ֆիլմի՝ «Black Is King»-ի առաջին թրեյլերը:
30-06-2020 04:38
Ճապոնիայում Under World անվամբ սոցիալական ցանց է ստեղծվել, որը մյուս հարթակներից տարբերվում է նրանով, որ դրա օգտատերերը կարող են բացառապես դրական արձագանք ստանալ իրենց հրապարակումների համար:
29-06-2020 10:36
Հետազոտությունը ցույց է տվել, որ ծխախոտ ծխելը մեծացնում է զարկերակների կոշտությունը 10 տոկոսով, կալյանը՝ 9 տոկոսով, իսկ էլեկտրոնային ծխախոտը՝ 7 տոկոսով՝ ի տարբերություն չծխողների ցուցանիշների:
29-06-2020 10:28
Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ:
29-06-2020 03:45
Անգլիացի գրող Արթուր Քոնան Դոյլի ժառանգները դատի են տվել Netflix-ին: Նրանք ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքի խախտման մեջ Շերլոք Հոլմսի կրտսեր քրոջ՝ Էնոլա Հոլմսի մասին ֆիլմը ստեղծելիս:
29-06-2020 02:38
Եգիպտացի պորտապարի պարուհի Սամա ալ-Մասրին ազատազրկվել է երեք տարի ժամկետով եւ տուգանվել 18500 դոլարով սոցիալական ցանցերում «անառակության եւ անբարոյականության» համար: 
29-06-2020 01:44
Խորհուրդ շիկահերներին՝ Սքարլեթ Ջոհենսոնից. յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում կրեք երկնագույն:
27-06-2020 13:14
Չինաստանի Դալյան քաղաքից 55-ամյա կինը քիչ էր մնում մահանար գլխուղեղի անոթի անեւրիզմի պայթելու հետեւանքով կարաոկե երկույթի ժամանակ բարձր նոտա վերցնելու փորձից հետո:
27-06-2020 13:12
Աղբյուրները միաձայն պնդում են․ երբ արքայազն Հարին հանդիպեց Մեգան Մարքլին, նրա կյանքը տապալվեց։ Ամերիկյան դերասանուհին ոչ մի կերպ չէր համապատասխանում թագավորական ընտանիքին եւ, ի վերջո, «Մեզգիտ» կազմակերպեց։
27-06-2020 03:26
Ֆրանսիական L'oreal ընկերությունն իր դիմահարդարման պարագաների նկարագրությունից կհեռացնի «սպիտակ/սպիտակեցնող» և «լուսավոր/գունաբացող» բառերը: Իսկ ամերիկյան Johnson & Johnson ընկերությունն ընդհանրապես դադարեցրել է քսուքների վաճառքը, որոնք օգնում են մաշկի տոնն ավելի «սպիտակ դարձնել»։
26-06-2020 10:22
Տնօրենը երևանյան էլոս էպիլացիայի կաբինետում գաղտնի տեսախցիկ է տեղադրել. ԱԱԾ–ն գործն ուղարկել է Քննչական կոմիտե: 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 760 անգամ
15.08.2026
Դիտվել է 390 անգամ
14.08.2026
Դիտվել է 388 անգամ
18.08.2026
Դիտվել է 187 անգամ
20.08.2026
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster