Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-06-2020 15:08
Կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, գործարար Գվինեթ Փելթրոուն մոմեր է թողարկել իր օրգազմի բույրով: Իր օրգազմից, ըստ Փելթրոուի, գալիս է գրեյպֆրուտի, ներոլիի, սև հաղարջի և թուրքական վարդի հոտ: 47-ամյա աստղը մոմերը ստեղծել է՝ համագործակցելով Heretic օծանելիքի ապրանքանիշի հետ:
20-06-2020 14:50
62-ամյա հոլիվուդյան աստղ Դոլֆ Լունդգրենն ամուսնանում է 24-ամյա նորվեգացի ֆիթնեսի մարզչի հետ։
20-06-2020 14:45
45-ամյա Անջելինա Ջոլին խոսել է 56-ամյա Բրեդ Փիթից բաժանվելու մասին։ Այդ պահից չորս տարի անց, դերասանուհին նախկինի պես համոզված է իր որոշման ճշմարտացիության մեջ։  «Ես ամուսնուցս բաժանվել եմ հանուն իմ ընտանիքի բարեկեցության։ Դա ճիշտ որոշում էր։ Ես միշտ կենտրոնացած եմ երեխաների բարեկեցության վրա։ », - պատմել է Անջելինան։
20-06-2020 05:16
Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն ավարտել է Օքսֆորդի համալսարանում ուսումը և գիտական աստիճան ստացել։
20-06-2020 03:13
Թուրքական «Հուրիեթ» թերթը սխալմամբ «ամուսնացրել» է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դերասանուհի-երգչուհի Վերա Բրեժնևայի հետ: Հոդվածում նշվում է այն մասին, որ Ուկրաինայի Առաջին տիկին Ելենա Զելենսկայան վարակվել է կորոնավիրուսով։ Որպես հրապարակման նկար՝ փակցրել են «Ութ լավագույն ժամադրություններ» ֆիլմի պաստառը, որտեղ Վլադիմիր Զելենսկին Վերա Բրեժնևայի հետ է:
19-06-2020 10:42
Աշնանային հավաքածուի իր տարբերակն է ներկայացրել Burberry-ի ստեղծարար տնօրեն Ռիկարդո Թիշին՝ գովազդային արշավի դեմք ընտրելով 34-ամյա Իրինա Շեյքին։
19-06-2020 10:32
Face Bra ավստրալիական ընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է «դեմքի կրծկալ», որն օգնում է ազատվել կրկնակզակից: Ընդ որում, ընկերությունը հավաստիացնում է, որ դա տեղի կունենա ընդամենը մեկ օրվա ընթացքում:
19-06-2020 10:19
Մեծ Բրիտանիայի Առողջապահության եւ առաջավոր փորձի ազգային ինստիտուտի մասնագետները դիտարկում են D վիտամինի կիրառման հնարավորությունը որպես կորոնավիրուսի դեմ էժան եւ արդյունավետ միջոց: Կարծիք կա, որ կորոնավիրուսով մարդկանց մահանալու հավանականությունն ավելի մեծ է, եթե D վիտամինի անբավարարություն ունեն:
19-06-2020 10:15
SpaceX-ի ու Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը մեկնաբանել է դերասանուհի Էմբեր Հերդի եւ մոդել Կարա Դելեւինի հետ օրգիաների մասին տեղեկությունը։ Գործարարը հայտարարել է, որ ընկերական հարաբերություններ ունի Դելեւինի հետ, սակայն երբեք նրա հետ ինտիմ հարաբարերություններ չի ունեցել, եւ վերջինս կարող է հաստատել դա։
19-06-2020 02:47
Ապրիլին 38-ամյա Մեգան Մարքլը և 35-ամյա արքայազն Հարին հայտնեցին, որ բարեգործական հմնադրամը, որով պետք է զբաղվեն թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո, պետք է կոչվի իրենց որդու՝ Արչիի անունով, սակայն այժմ նրանք բարդությունների առջև են կանգնել այս ապրանքանիշը ԱՄՆ-ում գրանցելիս։ 
18-06-2020 11:48
Ռոբերտ դե Նիրոն, Էնն Հեթուեյը, Օսկար Այզեկը եւ Դոնալդ Սազերլենդը միացել են Քեյթ Բլանշեյթին «Արմագեդոնի ժամանակը» («Armageddon time») ժապավենի դերասանական կազմում:
18-06-2020 11:45
Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, որը հայտնի է «Մթնաշղը» ֆիլմաշարում գլխավոր դերակատարմամբ, «Սփենսեր» ժապավենում կմարմնավորի արքայադուստր Դիանայի կերպարը:
18-06-2020 08:56
Հետևելով նորաձևության բլոգերների սոցիալական ցանցերին՝ հասկանալի է դառնում, որ ամռան գլխավոր աքսեսուարը կարմիր պայուսակն է: Այն ունիվերսալ իր է, որը կարելի է համադրել՝ ինչպես աշխատանքային կերպարների, այնպես էլ՝ ընկերների հետ փոքր երեկույթներին մասնակցելիս:
18-06-2020 03:57
The Sun-ի լրագրողները պարզել են, թե որքան գումար են իրենց վրա ծախսում Քարդաշյան-Ջեններ քույրերը: Ծախսերի առումով առաջատարը Քիմ Քարդաշյան-Ուեսթն է: Քիմն ամսական ծախսում է 130 հազար ֆունտ սթեռլինգ: Այս գումարի մեծ մասը բաժին է հասնում 39-ամյա Քիմի անձնական մարզչին:
18-06-2020 01:00
Ամերիկացի դերասանուհի Միշել Ուիլյամսը կրկին մայրացել է. լույս աշխարհ է եկել դերասանուհու և նրա ամուսնու՝ Թոմաս Քեյլի առաջնեկը:
17-06-2020 11:57
Սննդամթերքի տեսակներ, որոնք պետք է կանանց սննդակարգի մշտական մասը կազմեն. յուղոտ ձկնատեսակներ, կաթնամթերք, լոբազգիներ, լոլիկ:
17-06-2020 11:53
Բրիտանացի գիտնականների նոր ուսումնասիրությունները հաստատել են ամբողջ աշխարհի իրենց գործընկերների արդյունքները, ըստ որոնց՝ սուրճը նպաստում է քաշի կորստին:
17-06-2020 11:45
Ռուսաստանցի գեղասահորդուհի, 2014թ․ օլիմպիական չեմպիոնուհի, կարիերան ավարտած Յուլյա Լիպնիցկայան հաստատել է, որ հղի է։ Երեխայի հայրը 22-ամյա մարզուհու զուգընկեր, ռուսաստանցի նախկին գեղասահորդ, 23-ամյա Վլադիսլավ Տարասենկոն է։
17-06-2020 11:38
Արդեն մեկ տարի բանտում գտնվող սաուդյան արքայադստեր հարազատները այժմ նրա առողջական վիճակի համար մտավախություն ունեն, որ կկատարվի վատթարագույնը՝ պնդելով, որ ապրիլից չեն կարողանում կապ հաստատել նրա հետ։
17-06-2020 04:51
Հայտնի plus-size մոդել Էշլի Գրեհեմը լուսանկարվել է բրիտանական Harper’s Bazaar ամսագրի համար: Լուսանկարները մոդելը հրապարակել է Ինստագրամի իր էջում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 763 անգամ
15.08.2026
Դիտվել է 390 անգամ
14.08.2026
Դիտվել է 389 անգամ
18.08.2026
Դիտվել է 187 անգամ
20.08.2026
Դիտվել է 90 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster