Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-07-2020 11:28
Դանիայի վարչապետ Մեթթե Ֆրեդերիքսենն 3-րդ փորձից հետո ամուսնացել է: Առաջին անգամ նրա հարսանիքը հետաձգվել էր, այնուհետեւ կրկին հետաձգվել էր պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում լարվածության պատճառով, ներառյալ՝ կորոնավիրուսի համավարակը: 42-ամյա Ֆրեդերիքսենը եւ 55-ամյա ռեժիսոր, լուսանկարիչ Բո Թենբերգը ամուսնացել են Մոեն կղզու Մագլբի միջնադարյան եկեղեցում:
16-07-2020 02:51
Լույս աշխարհ է եկել Women`s Club-ի մասնակից Սիրուն Մինասի առաջնեկը: 
16-07-2020 01:53
Ուկրաինական «1 + 1» հեռուստաալիքի հաղորդավարուհի Մարիխկա Պադալկոն կորցրել է ատամը ուիղ եթերում՝ լրատվական թողարկման ժամանակ:
15-07-2020 11:14
Բրիտանացի գիտնականները ցուցամատի ու մատնեմատի երկարության տարբերության եւ անձի նյութական բարեկեցության միջեւ օրինաչափություն են գտել: Պարզվել է, որ կանայք, ում ցուցամատը ավելի կարճ է մատնեմատից, ավելի մեծ եկամուտ ունեն: Տղամարդկանց մոտ ամեն ինչ ճիշտ հակառակն է:
15-07-2020 10:18
Վիենայի բժշկական համալսարանի համաճարակաբանության բաժնի գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ լավատեսներն ավելի լավ են քնում, քան վատատեսները։ Դա օգնում է նրանց ավելի երկար ապրել եւ ունենալ քրոնիկակակն տարբեր հիվանդությունների առաջացման պակաս ռիսկ:
15-07-2020 04:28
Լին Սփիրսը ցանկանում է վերահսկել իր դստեր ՝ Բրիթնի Սփիրսի ֆինանսները: Փոփ-աստղի 65-ամյա մայրը հայց է ներկայացրել Լոս Անջելեսի շրջանային դատարան՝ ստանալու հատուկ ծանուցումներ նրա Revocable Trust SJB հիմնադրամի հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ:
15-07-2020 02:22
Մեգան Մարքլը մասնակցել է Girl Up Leadership Summit առցանց գագաթնաժողովին և Մեգզիթից հետո առաջին անգամ  հանդես է եկել պաշտոնական ելույթով՝ խոսելով երիտասարդության հզորացման և անհավասարության դեմ պայքարի մասին:
15-07-2020 01:32
Դատարանը Հայդեն Պանետերիերի նախկին ընկերոջն  արգելել է մոտենալ նրան:
14-07-2020 11:56
«Հայաստանի ձայնը 2013» հեռուստանախագծի հաղթող, ջազ երգչուհի Մաշա Մնջոյանը շարունակում է գրավել ավստրակական «Ձայնը». նա կիսաեզրափակչում է։
14-07-2020 11:47
Փրկարարներն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վենտուրա շրջանում գտնվող Պիրու լճում հայտնաբերել են անհետ կորած համարվող ամերիկացի դերասանուհի Նայա Ռիվերայի մարմինը:
14-07-2020 11:29
Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին ընկերական խաղ կունենա աշնանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի կանանց թիմը հոկտեմբերին Երևանում ուժերը կչափի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:
14-07-2020 11:18
ԱՄՆ դատարանը չեղյալ է հայտարարել ժամանակավոր արգելքը, որը նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհուն՝ Մերի Թրամփին հրապարակային քննարկել իր հորեղբոր մասին գիրքը։
14-07-2020 02:04
37-ամյա հայտնի հեռուստահաղորդավարուհի և բլոգեր Իրեն Պանարոշկույի և 44-ամյա դիջեյ Ալեքսանդր Լիստի ընտանի փլուզման մասին խոսվում էր դեռևս անցյալ տարվա աշնանից, իսկ այսօր արդեն դրանք հաստատվել են պաշտոնապես։ 
13-07-2020 10:49
6 պարզ սովորություն, որոնք կարող են ձեւավորել երազանքի կազմվածք. 1.Դադարեք սթրեսը, ձանձրույթն ու տխրությունը հաղթահարել ուտելիքի միջոցով: 2.Ճաշին օգտագործեք բանջարեղեն: 3.Կրճատեք կիսաֆաբրիկատների քանակը: 4.Սնունդը դանդաղ ընդունեք: 5.Փորձեք ավելի շատ շարժվել: 6.Ջուր խմեք սնունդ ընդունելուց առաջ եւ դրա ժամանակ:
13-07-2020 10:42
Ինչու տղամարդկանց մեծ մասը չի կարողանում հաղթահարել ուժեղ կնոջ հետ հարաբերությունները. 1. Ուժեղ կինը կարիք չունի տղամարդու, որն իր փոխարեն կպայքարի: 2. Ուժեղ կինը միշտ գիտի, թե ինչ է ամենաշատն ուզում: 3. Ուժեղ կինն իրավունք ունի հարաբերություններում անկեղծություն պահանջել:
13-07-2020 08:58
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոն Տրավոլտայի կինը՝ դերասանուհի և ֆոտոմոդել Քելի Փրեստոնը, 57 տարեկանում մահացել է կրծքագեղձի քաղցկեղից։
13-07-2020 07:56
Բելուչին նկարահանվել է Paris Match նորաձևության ամսագրի համար: 55-ամյա դերասանուհին ներկայացել է սեքսուալ կերպարով և գովազդել է Cartier զարդերի ապրանքանիշի նոր հավաքածուն:
13-07-2020 02:47
MICHAEL Michael Kors ապրանքանիշը YouTube-յան իր ալիքում հրապարակել է «24 ժամ Բելլա Հադիդի հետ Նյու Օռլեանում» տեսանյութը: Անցյալ տարվա դեկտեմբերին մոդելը, ինչպես իսկական jet-set girl, այցելել էր Նյու Օռլեան, որը դիզայներ Մայքլ Քորսի ամենասիրելի վայրերեից մեկն է: Բելլան ընդամենը 24 ժամ է ունեցել քաղաքը լավագույնս տեսնելու համար:
11-07-2020 11:24
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականներն իրենց ուսումնասիրության արդյունքում ապացուցել են, որ մահամերձ եւ անգիտակից վիճակում գտնվող մարդը շարունակում է լավ լսել: Համարվում է, որ լսողությունը վերջին զգայարաններից է, որը մարդը կորցնում է մահանալիս:
11-07-2020 11:20
Ամեն տարի հուլիսի 11-ին քաղցրավենիքի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Այս համեղ տոնը հորինել եւ առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները՝ 1995 թվականին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 752 անգամ
14.08.2026
Դիտվել է 387 անգամ
15.08.2026
Դիտվել է 387 անգամ
18.08.2026
Դիտվել է 187 անգամ
20.08.2026
Դիտվել է 68 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster