Եթե ժամադրության ժամանակ կինն իր հեռախոսը դնում է ինքնաթիռի ռեժիմի, ապա, ամենայն հավանականությամբ, դուք միակը չեք, ով թռչում եք այդ ավիաընկերությամբ...
23-08-2025 10:08 Սրճային ըմպելիքները, ինչպիսիք են՝ լատտեն, ամերիկանոն, էսպրեսոն, վնասակար չեն, բայց դրանց օգտագործման ժամանակն ու ծավալը կարող են բացասաբար ազդել օրգանիզմի վրա, զգուշացնում են սննդաբանները։ Խորհուրդ է տվվում օրական խմել ոչ ավելի, քան երկու բաժակ սուրճ: Միևնույն ժամանակ, առողջության համար ամենավտանգավորն այս ըմպելիքի այն տեսակներն են, որոնք պարունակում են տարբեր քաղցր հավելումներ՝ շաքար և օշարակներ: Հիշենեք նաև, որ գիշերը սուրճ խմելը կարող է խանգարել քունը։
23-08-2025 10:07 Net-A-Porter առցանց խանութի հիմնադիր, 60-ամյա Նատալի Մասենեն դատական հայց է ներկայացրել իր նախկին ընկերոջ՝ 47-ամյա Էրիկ Թորստենսոնի դեմ: Գործարար կինը նրան մեղադրել է դավաճանության, այդ թվում՝ սեքս աշխատողների հետ, սեռական կախվածության և «անզուսպ» թմրանյութերի օգտագործման մեջ, հաղորդում է Daily Mail-ը: Նորաձևության աշխարհում հայտնի Նատալի Մասենեի 14-ամյա հարաբերությունները շվեդ ձեռնարկատեր Էրիկ Թորստենսոնի հետ սկսել են փլուզվել անցյալ տարի, երբ տղամարդը սկսել է գիշերներն անհետանալ և չարաշահել ալկոհոլը:
23-08-2025 10:06 Լեգենդար The Beatles խմբի բաս կիթառահար, աշխարհահռչակ երաժիշտ, երգերի հեղինակ Փոլ Մաքքարթնին հայտարարել է խմբի նոր ձայնասկավառակի թողարկման մասին: Նրա խոսքով՝ ձայնասկավառակը կկոչվի «Anthology 4»: Հնարավոր երգերի ցանկն արդեն հայտնվել է առցանց։
23-08-2025 09:55 Քեթի Փերին, ըստ լուրերի, հետաքրքրված չէ նոր հարաբերություններով՝ Օռլանդո Բլումի հետ ինը տարվա հարաբերությունների ընդհատումից հետո։ Daily Mail-ը գրում է. «Քեթին այս պահին չի ցանկանում հանդիպել ինչ-որ մեկի հետ: Նա դեռ շրջագայության մեջ է. նա միայնակ մայր է և անցնում է մի քանի խոշոր անձնական փոփոխություններով»։
23-08-2025 09:51 Դակոտա Ջոնսոնը կհարմարվի ցանկացած ֆիլմում ցանկացած դերի հետ, պարզապես մի խնդրեք նրան նույնը անել իր մազերի հետ, գրում է People-ը։ Etalk-ին տված հարցազրույցում 35-ամյա աստղը զվարճալի կերպով պատասխանել է այն փաստին, որ իր «մազերը նախանձելի են» շատերի համար՝ թե՛ էկրանին, թե՛ դրանից դուրս։