50-ամյա Անջելինա Ջոլին չի պլանավորում ապրել Միացյալ Նահանգներում: Դերասանուհին մտադիր է տեղափոխվել արտասահման, հենց որ իր կրտսեր երեխաները՝ Նոքսը և Վիվիենը, դառնան 18 տարեկան, հաղորդում է People-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրեդ Փիթից ամուսնալուծությունից հետո հոլիվուդյան աստղը ստիպված է ապրել Լոս Անջելեսում՝ «խնամակալության պայմանագրի պատճառով»։ Սակայն ամեն ինչ կփոխվի հաջորդ տարի. նախկին ամուսինների երկվորյակները կդառնան 18 տարեկան, և Անջելինան (նրանց և մնացած երեխաների հետ միասին) կկարողանա լքել Միացյալ Նահանգները։ Դերասանուհին արդեն սկսել է պատրաստվել վաճառել Լոս Ֆելիսում գտնվող իր պատմական առանձնատունը, որը նա գնել է 2017 թվականին 25 միլիոն դոլարով, որպեսզի երեխաները կարողանան ապրել իրենց հոր տնից «հինգ րոպեի» հեռավորության վրա։
«Անջելինան երբեք չի ցանկացել մշտապես ապրել Լոս Անջելեսում։ Նա այլընտրանք չուներ Բրեդի հետ խնամակալության մասին համաձայնագրի պատճառով։ Դերասանուհին տեղափոխվելու համար դիտարկում է արտերկրյա մի քանի վայրեր և շատ ուրախ կլինի, երբ կարողանա լքել Լոս Անջելեսը», - նշում է աղբյուրը։
Դեռևս հայտնի չէ, թե որ երկիր է Ջոլին պլանավորում տեղափոխվել: Անցյալ տարի The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ ցանկանում է որոշ ժամանակ ապրել Կամբոջայում, որտեղ 2002 թվականին որդեգրել է իր ավագ որդուն՝ Մեդոքսին: Սա այն վայրն է, որը դերասանուհին համարում է իր տունը:
«Երբ մեծ ընտանիք ունես, ուզում ես, որ նրանք ունենան գաղտնիություն, խաղաղություն, անվտանգություն։ Ես տուն ունեմ (Լոս Անջելեսում), որտեղ մեծացնում եմ իմ երեխաներին, բայց դա բոլորովին այդպիսի վայր չէ։ Աշխարհում իմ գտած մարդկայնությունը տարբերվում է այն մարդկայնությունից, որի հետ ես մեծացել եմ այստեղ։ Երբ լքեմ Լոս Անջելեսը, շատ ժամանակ եմ անցկացնելու Կամբոջայում»։
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը միասին էին ավելի քան 10 տարի։ 2016 թվականին՝ հարսանիքից երկու տարի անց, դերասանուհին ամուսնալուծության դիմում ներկայացրեց, որը վերջնականապես հաստատվեց միայն 2024 թվականի վերջին։ Նախկին ամուսիններն ունեն վեց երեխա՝ որդեգրված՝ 24-ամյա Մեդոքսը, 21-ամյա Պաքսը, 20-ամյա Զահարան, ինչպես նաև կենսաբանական՝ 19-ամյա Շայլոն և 17-ամյա երկվորյակներ Նոքսը և Վիվիենը։ Փիթը չի շփվում իր երկու ավագ որդիների հետ։
Այժմ 61-ամյա Բրեդ Փիթը հանդիպում է 32-ամյա Ինես դե Ռամոնի հետ, իսկ Անջելինա Ջոլին, ըստ լուրերի, Ջոնի Դեփի հետ։
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։